Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-includes/functions.php on line 6121

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 819

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 830
Ալիևը կեղծում է․ Ադրբեջանը թիրախավորել է խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները - FIP.AM
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ալիևը կեղծում է․ Ադրբեջանը թիրախավորել է խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները

17:34, 18 Մրտ, 2022

ՍԽԱԼ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 17-ին երկրի ըմբշամարտի հավաքականի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ իրենք չեն պատերազմել քաղաքացիական բնակչության դեմ:

Մասնավորապես, Ալիևը նշել է, որ իրենք արժանապատվորեն են կռվել պատերազմում և հետևել են դրա բոլոր կանոններին:

«Մենք չենք պատերազմել խաղաղ բնակչության դեմ, չենք ռմբակոծել շենքերը, չենք գործել վայրագություններ։ Սակայն մեր ժողովրդի սրտերում միշտ կար վրեժխնդրության զգացումը»,- ասել է նա։

We did not fight against the civilian population, we did not bomb buildings, and we did not commit atrocities. pic.twitter.com/DDbzmVtv83

— Ilham Aliyev (@presidentaz) March 17, 2022

Ալիևն առաջին անգամը չէ, որ նման պնդում է կատարում: Հենց պատերազմի ընթացքում «Փաստերի ստուգման հարթակի» թիմի հավաքած փաստերը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները բազմիցս ապացուցել են, որ Ադրբեջանի ղեկավարի պնդումը կեղծ է և մանիպուլյատիվ. ադրբեջանական բանակը բռնություններ է գործել Արցախում և թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը:

Քաղաքացիական բնակչություն կորուստները

Ինչպես 2016 թ. Ապրիլյան պատերազմի դեպքում, 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ևս հենց առաջին օրը զոհեր գրանցվեցին Արցախի խաղաղ բնակչության շրջանում: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Մարտունիում պայթած արկի բեկորային հարվածների հետևանքով զոհվել են 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը և 59-ամյա Էլլադա Բալայանը:

Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 80 քաղաքացիական անձ, այդ թվում՝ թիրախային հարվածների հետևանքով՝ 42, իսկ գերեվարման մեջ՝ 38 քաղաքացիական անձ, ընդ որում՝ սպանվածներից 12-ը կանայք էին, իսկ 68-ը՝ տղամարդ: 163 քաղաքացիական անձ վիրավորվել է:

Բաց աղբյուրներում հայտնված տեղեկությունները և տեսանյութերը ապացուցում են, որ գերության մեջ հայտնված բազմաթիվ քաղաքացիական անձինք ենթարկվել են խոշտանգումների և ի վերջո սպանվել են ադրբեջանական բանակի զինվորների կողմից:

«Հետքը» հատուկ շարքով ներկայացրել է ադրբեջանական գերության մեջ հայտնված և սպանված հայ քաղաքացիական անձանց պատմությունները և մահվան հանգամանքները: 

Այսպես, Հադրութի շրջանի Ազոխ գյուղի 80-ամյա բնակիչ Յուրի Ասրիյանին գյուղը գրաված ադրբեջանցիները գլխատել են, իսկ տեսանյութը տեղադրել տելեգրամյան ալիքներից մեկում: Գլխատվել է նաև Մադաթաշեն գյուղի բնակիչ, 69-ամյա Գենադի Պետրոսյանը: Քարինտակ գյուղի բնակիչ, 2-րդ կարգի հաշմանդամ, 58-ամյա Ալվարդ Թովմասյանին ադրբեջանցիները սպանել են գյուղը գրավելուց հետո: Մարմինը հայտնաբերվել է պատերազմից հետո. այն մասնատված է եղել, կտրված են եղել ձեռքը, ականջը, ոտքը։

2022 թ. հրապարակած զեկույցում Human Rights Watch-ի իրավապաշտպանները հայտարարում են, որ ինչպես այլ կոնֆլիկտներում, 44-օրյա պատերազմի ժամանակ ևս ծեր մարդիկ ռազմական գործողությունների ամենախոցելի խումբն էին. 

«Պատերազմի վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում մնացածները, չնչին բացառություններով, տարեց մարդիկ էին։ Տարեց մի կին և նրա ամուսինը՝ Արեգան և Էդուարդը, երկուսն էլ 70-ն անց, մնացել են իրենց գյուղում՝ իրենց ունեցվածքը պաշտպանելու համար։ Հոկտեմբերին ադրբեջանցի զինվորները ամուսիններին գտել են տանը և ագրեսիվ կերպով կալանավորել՝ սկզբում պահելով լքված տներում՝ առանց սննդի և ջրի, այնուհետև տարել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի կալանավայր։ Ադրբեջանցիները մերժել էին Արեգայի՝ արյան բարձր ճնշման համար դեղորայք ստանալու խնդրանքը: Էդուարդը մահացել է կալանավայրում: Արեգան տեսել է նրա մարմինը նրա մահից անմիջապես հետո և նկարագրել, որ ամուսնու դեմքը սև և կապույտ էր»,- գրված է HRW-ի զեկույցում:

Ռմբակոծված շենքերը

Ադրբեջանական բանակը 44-օրյա պատերազմի ընթացքում արգելված զենքերի միջոցով թիրախավորեց Արցախի Հանրապետության խոշոր քաղաքների (Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի, Մարտակերտ, Հադրութ) քաղաքացիական ենթակառուցվածքները:

Պատերազմի ընթացքում արված հրապարակումներից մեկում մենք անդրադարձել էինք արձանագրված դեպքերին: 

Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների օգտագործման մասին հայտարարել էր նաև միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը: 

Օրինակ՝ այս լուսանկարում պարզ երևում է, թե ինչպես է հրետակոծվել Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկը։ Պատշգամբում հայտնված արկը, բարեբախտաբար, չի պայթել։

Այս լուսանկարում հրետակոծության տակ է հայտնվել Ստեփանակերտի հանրախանութներից մեկը, ինչի հետևանքով բռնկվել էր հրդեհ։ 

Ադրբեջանի կողմից հրետակոծությունը ֆիքսել էր նաև Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկում կայանված մեքենային ամրացված տեսախցիկը։

Fip.am-ի լրագրողներն այցելել էին այս հրետակոծության վայրը, որը, ինչպես երևում է և՛ մեքենայի տեսախցիկի, և՛ մեր խմբի կողմից արված լուսանկարներում, գտնվում է քաղաքի բնակելի հատվածում՝ Արցախի գլխավոր փոստային բաժանմունքի մոտակայքում։

Պատերազմի ընթացքում «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողներին հաջողվել էր ձեռք բերել Հադրութ քաղաքում Ադրբեջանի կողմից իսրայելական LAR-160 տեսակի (M095 DPICM) համազարկային կրակի համակարգի կասետային մարտագլխիկներով հրթիռների օգտագործման ապացույցներ։ Նման զենքի կիրառումն արգելված է Կասետային զինամթերքի մասին կոնվենցիայով (2008), որը հայտնի է նաև որպես Դուբլինյան կոնվենցիա:

Մարտունի քաղաքի հրետակոծության հետևանքով զոհվել էր 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձ։ Վիրավորվել էին նաև տեղում աշխատող լրագրողներից մի քանիսը։ Նրանցից էր նաև ֆրանսիական Le Monde թերթի թղթակիցը, որի կյանքը հաջողվեց փրկել։

Human Rights Watch-ի 2021 թ. զեկույցի համաձայն՝ ադրբեջանական զինուժը բժշկական հաստատությունների վրա առնվազն երեք ապօրինի հարձակումներ է կատարել:

Մարտակերտի հանրային հիվանդանոցը և զինվորական հոսպիտալը 6 շաբաթների ընթացքում հրթիռակոծվել են մի քանի անգամ: Հարվածները հաճախ եղել են թիրախավորված և արգելված զինատեսակներով:

2020 թ. հոկտեմբերի 28-ին հրթիռակոծվել է նաև Ստեփանակերտի ծննդատունը, ինչի հետևանքները տեսագրել է «Հետքի» լրագրողական թիմը: 

Պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախի հայկական մշակույթի օբյեկտները, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը, որը հրթիռակոծվեց պատերազմի առաջին օրերին: Այդ գործողությունը Human Rights Watch-ը որակել էր որպես «հնարավոր պատերազմական հանցագործություն»: 

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության օբյեկտների թիրախավորմանը «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել է մի քանի անգամ: 

Այսպիսով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումը, թե պատերազմի ընթացքում իրենք քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ չեն պայքարել և չեն ռմբակոծել շենքերը, կեղծ է: 

Լուսինե Ոսկանյան

Մհեր Թարոյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: Իլհամ ալիևպատերազմ Արցախում

Related Posts

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին

16:41, 10 Սպտ, 2024

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցելության ժամանակ ռուս հոգևորականներից մեկի կողմից հերքվել էր սուրբ Բարդուղիմեոս առաքյալի՝ Մեծ Հայքում քարոզելու,...

կկ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյան-Ալիև հանդիպման շուրջ տեղեկատվական գրոհը ու միմյանց ուղղված մեղադրանքները

21:54, 18 Հլս, 2024

Լոնդոնի Բլենհեյմյան պալատում հունիսի 18-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքը տարին երկու անգամ է անցկացնում...

Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանից․ փաստեր, որ Ալիևը ստում է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանից․ փաստեր, որ Ալիևը ստում է

14:02, 7 Հնս, 2024

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, նախ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հետո արդեն նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 5-6-ին հայտարարեցին, որ Ադրբեջանի սահմանադրությունը և այլ...

Խոջալուի մասին Ալիևի հայտարարությունը և հայաստանյան արձագանքները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոջալուի մասին Ալիևի հայտարարությունը և հայաստանյան արձագանքները

12:02, 31 Մյս, 2024

Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել էր Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան (ադրբեջանական անվանումը՝ Խոջալու) բնակավայր, որտեղ տեղի էր ունեցել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens