Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-includes/functions.php on line 6121

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 819

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 830
Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանից․ փաստեր, որ Ալիևը ստում է - FIP.AM
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանից․ փաստեր, որ Ալիևը ստում է

14:02, 7 Հնս, 2024

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, նախ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հետո արդեն նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 5-6-ին հայտարարեցին, որ Ադրբեջանի սահմանադրությունը և այլ օրենսդրական ակտերը տարածքային պահանջներ չեն պարունակում հարևան պետությունների և Հայաստանի նկատմամբ, մինչդեռ Հայաստանի Սահմանադրությունը և այլ օրենսդրական փաստաթղթերն այդպիսի պահանջներ պարունակում են:

Ավելին, Ալիևը, կրկնելով իր արտգործնախարարի նույն միտքը, հավելել էր․ «Առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության, խաղաղության պայմանագիրն անհնար է ստորագրել»։

Ադրբեջանի նախագահը նաև նկատել է, որ իր երկիրը «երբեք չի ունեցել տարածքային նկրտումներ Հայաստանի նկատմամբ»։ «Այդ նրանք են ունեցել տարածքային պահանջներ մեր նկատմամբ։ Իրենց Անկախության հռչակագրում, որը հետո դարձավ իրենց Սահմանադրության մաս, կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Ալիևը։

«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է Ալիևի այս հայտարարության հետքերով, ուսումնասիրել այդ երկրի Սահմանադրությունը, օրենսդրական դրույթները, հայտարարությունները և գտել դրանցում տարածքային ուղիղ պահանջներ Հայաստանի նկատմամբ, որքան էլ այդ երկրի պաշտոնյաները հակառակը պնդեն։

Այսինքն՝ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նախագահը ստում է։

Այսպես, 1995 թվականին ընդունված Ադրբեջանի սահմանադրության պրեամբուլայում նշվում է, որ «Ադրբեջանի Հանրապետության անկախության մասին» սահմանադրական օրենքի սկզբունքները համարվում են հիմնական սկզբունքներ։ 1991-ին ընդունված այս օրենքի 2-րդ հոդվածով Ադրբեջանի Հանրապետությունը 1918-1920 թթ․ գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդն է։ Սահմանադրական նույն օրենքի պրեամբուլայում նշվում է, որ օրենքի ընդունումը հիմնված է 1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի Ազգային խորհրդի կողմից ընդունված Անկախության հռչակագրի սկզբունքների վրա։

Այդ երկրի Անկախության հռչակագրի 1-ին կետը սահմանում է՝ Ադրբեջանի Հանրապետությունը կազմված է «արևելյան և հարավային Անդրկովկասից»։ Ազգային խորհրդի մեկ այլ որոշմամբ Ադրբեջանը հրաժարվում էր Երևանի նկատմամբ «իրավունքներից»։

1919-ի նոյեմբերին Անտանտի երկրներին ներկայացված վարչատարածքային բաժանման համաձայն, Ադրբեջանը հավակնում էր Հայաստանի տարածքների զգալի մասի, այդ թվում՝ ներկայիս Հայաստանի տարածքների՝ Սյունիք, Վայոց Ձոր, ինչպես նաև՝ տարածքների Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռվա, Շիրակի մարզերից։

Փարիզի Խաղաղության կոնֆերանսում ներկայացված փաթեթում, որը ներկայացվել էր 1919-ին՝ քարտեզի հետ միասին, Ադրբեջանը պահանջներ չուներ միայն Երևանի ու Լոռվա, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզի տարածքների որոշ հատվածների նկատմամբ։

1920-ի նոյեմբերին Ազգերի լիգայում Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը 108 հազար ք/կմ տարածքի հավակնություն էր հայտնել՝ հավելելով, որ Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանային վեճերի հարցերը լուծվելու դեպքում այդ տարածքը 141 հզր ք/կմ է լինելու։ Արդեն դեկտեմբերին Ազգերի լիգայի 5-րդ հանձնաժողովը մերժել էր Ադրբեջանի հայտը՝ բացատրելով, որ դժվար է եղել որոշել Ադրբեջանի ընդհանուր տարածքը և որ հարևանների հետ սահմանային վեճերի պատճառով հնարավոր չի որոշել այդ երկրի ներկայիս սահմանները։

Նախիջևանի Ինքնավար Մարզի 25-ամյակի առիթով 1999-ին ընդունված Հեյդար Ալիևի որոշման մեջ նշվում է, որ «․․․նախևառաջ հնագույն Ադրբեջանի տարածքի մաս կազմող Զանգեզուրը (Սյունիքի մարզ) ընդգրկվել է Հայաստանի ԽՍՀ-ի տարածքի մեջ»։

«Փաստերի ստուգման հարթակը» իր ուսումնասիրության ընթացքում, բացի վերոնշյալ ցցուն փաստերից, առնչվել է նաև բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարությունների և Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի ընդունած որոշումների, որոնցում ուղիղ տեքստով ներկայացվում են տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, ապա այնտեղ այդ երկրին տարածքային պահանջ չի ներկայացվում։ Հայաստանի Մայր օրենքում հղում է կատարվում ՀՀ Անկախության հռչակագրին, որտեղ էլ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին։ Այս հանգամանքն էլ, թերևս, Ադրբեջանին վախերի առիթ է տվել։

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- նշվում է ՀՀ Սահմանադրության պրեամբուլայում:

1990 թ․ օգոստոսի 28-ին ընդունված ՀՀ Անկախության հռչակագրում նշվում է․ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 4-ին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ վերահաստատել է այս տարվա հունվարի 23-ին արված իր հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար։ «Այնպես որ, այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի, իրենց իրավական դաշտում՝ սկսած Սահմանադրությունից»,- ասել էր Միրզոյանը:

Այսպիսով, ի հեճուկս Բաքվից հնչող պնդումների, թե իրենք չունեն հավակնություններ Հայաստանի տարածքների նկատմամբ, Ադրբեջանի սահմանադրությունն ու մի շարք օրենքներ, ինչպես նաև պաշտոնատար անձանց բազմաթիվ հայտարարություններ վկայում են հակառակի մասին: Ավելին, Ադրբեջանի օրենսդրական դաշտում Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին է հայտնել նաև ՀՀ արտգործնախարարը:

Հասմիկ Համբարձումյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: Իլհամ ալիևՍահմանադրությունտարածքային պահանջ

Related Posts

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին

16:41, 10 Սպտ, 2024

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցելության ժամանակ ռուս հոգևորականներից մեկի կողմից հերքվել էր սուրբ Բարդուղիմեոս առաքյալի՝ Մեծ Հայքում քարոզելու,...

կկ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյան-Ալիև հանդիպման շուրջ տեղեկատվական գրոհը ու միմյանց ուղղված մեղադրանքները

21:54, 18 Հլս, 2024

Լոնդոնի Բլենհեյմյան պալատում հունիսի 18-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքը տարին երկու անգամ է անցկացնում...

Խոջալուի մասին Ալիևի հայտարարությունը և հայաստանյան արձագանքները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոջալուի մասին Ալիևի հայտարարությունը և հայաստանյան արձագանքները

12:02, 31 Մյս, 2024

Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել էր Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան (ադրբեջանական անվանումը՝ Խոջալու) բնակավայր, որտեղ տեղի էր ունեցել...

Ալիևը կեղծում է. Ադրբեջանի վերահսկողության տակ hայկական մշակույթը պաշտպանված չէ
Չդասակարգված

Ալիևը կեղծում է. Ադրբեջանի վերահսկողության տակ hայկական մշակույթը պաշտպանված չէ

19:14, 24 Հլս, 2023

Եթե շտապում ես. համառոտ՝ նյութի մասին. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ հայ ժողովրդի պատմական ժառանգությունը պաշտպանված է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens