ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թուրքական օդուժի ակտիվությունը Հայաստանի սահմանին․ ուր են տանում սլաքները

19:02, 19 Նյմ, 2020

Վերջին օրերին սոցիալական ցանցերում շրջանառվում են տեղեկություններ, թե Թուրքիայի զինված ուժերը զորք և զինտեխնիկա են կուտակում Հայաստանի սահմանամերձ շրջաններում, մասնավորապես՝ Իգդիրում։ Այս մասին առաջինը նոյեմբերի 16-ին գրեցին ռուսական որոշ տելեգրամյան ալիքներ, այդ թվում՝ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, ավելի ուշ քննարկումը տարածվեց այլ սոցիալական կայքերում ևս։ Նույնաբովանդակ հրապարակումներ տարածել էին նաև մի շարք ադրբեջանական էջեր։ Տեղեկությունը տարածել են նաև հայկական լրատվական կայքերը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է բաց աղբյուրները՝ հասկանալու, թե ինչ է կատարվում Հայաստանի արևմտյան սահմանների մոտ։

Այսպես, բաց աղբյուրներում առկա տվյալների համաձայն` նոյեմբերի 16-ին առնվազն երկու ինքնաթիռ Թուրքիայի կենտրոնական շրջաններից թռիչք էր իրականացրել դեպի Իգդիր։ Ըստ Flightradar24.com կայքի՝ այս թռիչքներն իրականացվել էին Airbus A400M-180 և Lockheed C-130E Hercules ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով։ Նշենք, որ այս տրանսպորտային ինքնաթիռները կարող են օգտագործվել և՛ բեռնափոխադրումների, և անձնակազմի տեղափոխության համար։

Թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռները Իգդիրի օդանավակայանում
Թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռները Իգդիրի ճանապարհին
A400M ինքնաթիռը՝ Իգդիրից դեպի Սիրիայի սահմանամերձ շրջաններ
A400M ինքնաթիռը Նեվշեհիր-Իգդիր ճանապարհին

A400M ինքնաթիռն Իգդիր մեկնել է նոյեմբերի 16-ի առավոտյան՝ Կայսերիից ոչ հեռու գտնվող Նեվշեհիրի օդանավակայանից։ Ավելի ուշ, ինքնաթիռը վերադարձել է Անկարա՝ Սիրիային սահմանամերձ շրջաններից։ Իգդիրից Սիրիայի սահման կատարված թռիչքի հետագիծը flightradar24.com-ում չի պահպանվել, փոխարենը պահպանվել է հետադարձ թռիչքը։

Ռազմական թռիչքների ուսումնասիրությամբ զբաղվող ads-b.nl բազայում ևս առկա են նոյեմբերի 16-ի թռիչքների վերաբերյալ որոշ տվյալներ։ Լուսանկարում երևում է Հայաստանի սահմանին մոտ 61-0963 հաշվառման համարով C-130 ինքնաթիռի թռիչքը։

C-130 ինքնաթիռի թռիչքի հետագիծը

Նույն օրն այս ինքնաթիռները թռիչք են իրականացրել նաև դեպի Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից հատվածներ։ Թուրքական ռազմական ինքնաթիռների ակտիվությունը նկատելի էր նաև նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված հրադադարի հայտարարությանը հաջորդող օրերին՝ մասնավորապես նոյեմբերի 11-ից 13-ը։ 

Նոյեմբերի 11-ին 71-01468 հաշվառման համարով A00M-180 ինքնաթիռը թռիչք է իրականացրել Հայաստանին սահմանից ոչ հեռու գտնվող Աղրը քաղաք և Աղրըից Անկարա ուղղությամբ։ Հոկտեմբերի 12-ին նույն ինքնաթիռն Անկարայից մեկնել է դեպի Սիրիայի սահմանամերձ շրջան (վայրէջքի կոնկրետ վայրը ռադարը չի ֆիքսել)։

C130 ինքնաթիռը Անկարա-Իգդիր ճանապարհին

Նոյեմբերի 4-ին ևս ռադարներն արձանագրել էին այս ինքնաթիռի թռիչքը դեպի Իգդիր։

Նշենք, որ Հայաստանի սահմանին և մայրաքաղաք Երևանին բավական մոտ լինելուց բացի, Իգդիր քաղաքում է գտնվում թուրքական ռազմական բազա։

Իգդիրի ռազմաբազան

Հատկանշական է, որ Թուրքիայի օդուժին պատկանող մի շարք ինքնաթիռներ երկրի տարբեր վայրերից այս օրերին մի շարք թռիչքներ են իրականացնում  դեպի Թուրքիայի կենտրոնում գտնվող Կայսերիի և Նեվշեhիրի օդանավակայաններ, որտեղից էլ ուղևորվում դեպի Սիրիայի և Հայաստանի սահմանամերձ շրջաններ։ 

Ակտիվ տեղաշարժերը միայն Հայաստանի սահմանին չեն

Կարևոր է նշել, որ վերջին օրերին Թուրքիայի օդուժը, ընդհանուր առմամբ, բավական ակտիվ է ոչ միայն Հայաստանի սահմանների մոտ։ Թուրքական ինքնաթիռները պարբերաբար թռիչքներ են իրականացնում դեպի Սիրիային մերձակա շրջաններ, իսկ թուրքական «Բայրաքթար» անօդաչուները պարբերաբար դիտարկում են Իրաքի և Իրանի սահմանը։

C-130 ինքնաթիռը Սիրիայի սահմանամերձ գոտում

Նոյեմբերի 18-ին ևս թուրքական A400M-ը Թուրքիայի կենտրոնական շրջաններից ուղևորվել է դեպի Իրանի սահման՝ ամենայն հավանականությամբ վայրէջք կատարելով Յուքսեքովայի (Գևեր) օդանավակայանում։

A400M ինքնաթիռը Իրանի սահմանին
A400M ինքնաթիռը Իրանի սահմանին

Կարող ենք արձանագրել, որ թուրքական ռազմական ուժերի ներկայությունը Հայաստանին սահմանակից հատվածներում իսկապես ավելացել է։ Ակտիվություն, սակայն, նկատվել է նաև Իրանի և Իրաքի սահմանամերձ շրջաններում։ Ավելին, մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիայից Իրանի Արևմտյան  Ադրբեջան նահանգ գրոհայինների մուտքը արգելելու ժամանակ իրանցի երեք սահմանապահ էր զոհվել, ինչից հետո Իրանը պատասխան հարված էր հասցրել։ Իսկ նոյեմբերի 17-ին Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր, որ Իրաքի սահմանին Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ իրականացրած գործողության հետևանքով թուրք զինվորական է զոհվել։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens