ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

ԱՀԿ-ն թեստերի փորձաքննություն չի իրականացնում. Hraparak.am-ը մանիպուլացնում է

18:59, 4 Սպտ, 2020

ՍԽԱԼ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է սերտիֆիկատ տա առ այն, որ հայկական թեստերը կիրառելի են. «Հրապարակ»

Hraparak.am կայքը սեպտեմբերի 4-ին հոդված է հրապարակել՝ «Հայկական թեստերի արտադրության վրա բյուջեից 500 հազար դոլար է ծախսվել, սակայն դրանք օգտագործման ենթակա չեն» վերնագրով: Հրապարակման մեջ նշվում է, որ թեստերը մինչ օրս չեն իրացվում, և որպես պատճառ լրագրողը եզրակացնում է. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է, այսպես կոչված, պրեթեստ անի, այսինքն՝ սերտիֆիկատ տա առ այն, որ հայկական թեստերը կիրառելի են և համապատասխանում են ԱՀԿ չափորոշիչներին։ Ըստ մեր տեղեկության՝ Հայաստանն այդ պրեթեստն ԱՀԿ-ից չի ստացել, այդ պատճառով հայկական թեստերը, եթե անգամ արտադրվում են, ապա չեն օգտագործվում»:

Հոդվածում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, որը ղեկավարում է հայկական թեստերի արտադրության գործընթացը, թեև հերքում է պնդումը, թե ԱՀԿ-ն պետք է հաստատի կորոնավիրուսի թեստերը՝ օգտագործումից առաջ, և հավաստիացնում, որ Հայաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը դրական եզրակացություն է տվել թեստերի վերաբերյալ, սակայն լրագրողը չի փոխում կարծիքը՝ հանգելով եզրակացության, թե թեստերը չեն համապատասխանում չափորոշիչներին և կիրառման ենթակա չեն։

ԱՀԿ-ն միայն ուղեցույցներ է հրապարակում

Հասկանանք՝ արդյո՞ք Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իսկապես պետք է «սերտիֆիկատ» տրամադրի արտադրողներին։

Կորոնավիրուսի լաբորատոր թեստերի և թեստավորման ընթացքի վերաբերյալ ԱՀԿ գործառույթները սահմանափակվում են խորհրդատվություն տալով և  տեխնիկական ուղեցույցներ հրապարակելով: Ըստ այդ առաջարկությունների էլ ԱՀԿ անդամ երկրների առողջապահական մարմիններն իրականացնում են թեստավորում կամ ապահովում համապատասխանությունը թեստերի տեխնիկական պահանջներին: Անհասկանալի է, թե որտեղից է լրագրողը գտել ԱՀԿ կողմից կորոնավիրուսի թեստերի «պրեթեստ» անելու մասին տեղեկություններ: 

Արտադրված թեստերի փորձաքննությունն իրականացնող մարմինները թեստ արտադրող երկրների առողջապահական մարմիններն են: Օրինակ՝ ԱՄՆ-ում

կորոնավիրուսի ախտորոշման թեստերը փորձաքննության են ենթարկվում ԱՄՆ պարենի և դեղերի վարչության (FDA) կողմից: Այսպես, թեստեր արտադրող կազմակերպությունները դիմում են՝ ստանալու այդ կառույցի երաշխավորությունը՝ նախքան թեստերը կուղարկվեն օգտագործման: Սակայն որոշ դեպքերում, անգամ առանց FDA-ի հաստատման, թեստեր արտադրող կազմակերպությունները կարող են իրացնել կորոնավիրուսի թեստեր՝ հատուկ՝ CLIA սերտիֆիկատի առկայության դեպքում: 

Հայկական թեստերի «սերտիֆիկացիան» արել է ՀՎԿԿ-ն

Թեստերի արտադրության առաջին փուլում արդեն հայտնի էր, որ հայկական թեստերի փորձաքննությունն իրականացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:  

Թեստերի փորձարկումներն արվում էին ներմուծված թեստերի նմուշների հիման վրա: Այսկերպ ստուգում էին թեստերի ճշգրտության աստիճանը: Այս մասին «Փաստերի ստուգման հարթակի» հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Ամփոփելով՝ նշենք, որ հայկական արտադրության թեստերի՝ կիրառության մեջ չլինելու խնդիրներին անդրադարձներ եղել են նաև նախկինում: Սակայն Hraparak.am կայքի պնդումը, թե թեստերը չեն օգտագործվում, որովհետև չունեն սերտիֆիկատ ԱՀԿ-ից, չի համապատասխանում իրականությանը: Իսկ պնդումը, թե թեստերը պիտանի չեն օգտագործման, հենց «Հրապարակի» նյութում հերքում է ԱՆ խոսնակը՝ նշելով, որ դրանք շուտով կմտնեն կիրառության մեջ:

Անի Ավետիսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: ԱՀԿկորոնավիրուսկորոնավիրուսի թեստերՀրապարակ

Related Posts

Երեխայի սեռի պլանավորում. գինեկոլոգի ինստագրամյան գրառման հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երեխայի սեռի պլանավորում. գինեկոլոգի ինստագրամյան գրառման հետքերով

12:09, 26 Հկտ, 2022

Գինեկոլոգ Պավել Սոցկիյի պաշտոնական ինստագրամյան էջում հոկտեմբերի 21-ին հրապարակում է կատարվել (տղա) երեխայի սեռի պլանավորման մասին: Ըստ գրառման՝ երեխայի սեռը...

310 քաղաքացի կորոնավիրուսի կեղծ պատվաստման սերտիֆիկատ և ՊՇՌ թեստերի կեղծ բացասական պատասխաններ է ստացել
Տվյալների լրագրություն

310 քաղաքացի կորոնավիրուսի կեղծ պատվաստման սերտիֆիկատ և ՊՇՌ թեստերի կեղծ բացասական պատասխաններ է ստացել

18:26, 15 Փտր, 2022

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների կիրառման առաջին շրջանից ի վեր իրավապահ մարմինները մի քանի անգամ հայտարարել են տարբեր բժշկական հաստատությունների կողմից...

ԹՈՓ-5 միֆեր պատվաստանյութերի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԹՈՓ-5 միֆեր պատվաստանյութերի մասին

16:53, 19 Նյմ, 2021

Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ կեղծ լուրերը և ապատեղեկատվությունը շարունակում են մեծ տարածում ունենալ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ինչպես...

Իտալիայում պատվաստումը պարտադիր է բոլոր աշխատողների համար. Արամ Վարդևանյանը սխալվում է
Սխալ

Իտալիայում պատվաստումը պարտադիր է բոլոր աշխատողների համար. Արամ Վարդևանյանը սխալվում է

18:51, 7 Հկտ, 2021

Իրավաբան, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 7-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտարարելով, որ Եվրոպական ոչ մի երկրում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens