ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Որտեղից են գալիս և ուր են գնում Հայաստանի ադամանդները․ խոհանոցային պնդումների հետքերով

13:18, 21 Հնս, 2020

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում մայիսի 15-ին հրապարակել էր «Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը նոր՝ ադամանդային սկանդալի նախաշեմին» վերնագրով մի տեսաուղերձ, որում գործող իշխանություններին մեղադրել էր արտերկրից ադամանդներ ներմուծելու, Հայաստանում դրանք «հայկականացնելու» և այլ երկրներ աննախադեպ ծավալներով արտահանելու ապօրինի բիզնեսով զբաղվելու մեջ։

Մինասյանը նշել էր, որ 2020 թ. առաջին եռամսյակում մոտ 20 մլրդ դրամի ադամանդի ապօրինի արտահանում է իրականացվել։ «Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ անդրադարձել էր նախկին դեսպանի այս պնդմանը՝ ապացուցելով, որ այն հեռու է իրականությունից։

Սակայն հաշվի առնելով հանրության մեծ հետաքրքրությունը թեմայի նկատմամբ՝ Fip.am-ը որոշեց պարզել, թե 2008 թվականից ի վեր՝ որ երկրներից և որքան ադամանդ է ներմուծվել Հայաստան և որքան արտահանվել։

Ինչպես հայտնի է, Հայաստանը չունի ադամանդի բնական պաշարներ և ադամանդագործությունը երկրում զարգանում է արտերկրից ներմուծված անմշակ ադամանդի մշակման և արտահանման հաշվին։

Որքան ադամանդ է ներմուծվել և արտահանվել

Գրաֆիկում ներկայացված է 2008-2019 թվականներին ադամանդի ներմուծման և արտահանման պատկերը դրամային արտահայտությամբ, որը տրամադրվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից։

Ինչպես տեսնում ենք, մինչև 2017 թվականը Հայաստան ներմուծված և արտահանված ադամանդների ծավալային տարբերությունը շատ մեծ չէ, սակայն 2017 թվականից սկսած, ադամանդի ներմուծման ծավալների աճին զուգահեռ, արտահանումը շարունակաբար նվազում է։ Իսկ արդեն նախորդ տարի 71․6 մլրդ ընդհանուր արժեքով ներմուծման դիմաց երկրից արտահանվել է ընդամենը 26 մլրդ դրամի ադամանդ։ Եթե դա վերածենք քանակի, ապա նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 707 հազար կարատ ադամանդ, իսկ արտահանվել ընդամենը 225 հազար կարատ։

Որտեղի՞ց է ներմուծվում ադամանդը և որ երկրներ է արտահանվում

Տեսնենք, թե որ երկրներից է Հայաստանը ներմուծում և դեպի որ երկրներ է ուղարկում ադամանդը, և ինչ փոփոխություններ են կատարվել առևտրային գործընկերների ցանկում։

Հայաստանն ադամանդ ներմուծում է հիմնականում Բելգիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից։ Գրաֆիկում հստակ երևում է, որ մինչև 2017 թվականը Հայաստան ներմուծվող ադամանդի առյուծի բաժինը հասնում էր Բելգիային։ Տարիների ընթացքում, սակայն, Բելգիային փոխարինել է Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղից վերջին 3 տարվա ընթացքում ներմուծվել է ընդհանուրի 40 տոկոսից ավելին։ 

Բացի այս երկրներից, Հայաստանն ադամանդ է ներմուծում նաև Ռուսաստանից, Շվեյցարիայից, Հնդկաստանից և այլ երկրներից։

Ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման հիմնական ուղղությունը Բելգիան է։ Սակայն ի տարբերություն ներմուծման՝ Բելգիան մինչ օրս շարունակում է մնալ Հայաստանից արտահանվող ադամանդի խոշորագույն գնորդը։ Հայկական ադամանդի հաջորդ խոշոր գնորդը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ինչպես երևում է գրաֆիկից, այս երկու երկրներին բաժին է հասնում արտահանման կեսից ավելին։

Բացի վերը թվարկած երկրներից, Հայաստանն ադամանդ է արտահանում նաև Կանադա, Շվեյցարիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն։

Ինչ վերաբերում է այս տարվա առաջին 4 ամիսներին, ապա այստեղ ևս պատկերը գրեթե չի փոխվել։

Այս տարի ներմուծվել է 15,1 մլրդ դրամի ադամանդ (մոտ 250 հազար կարատ), արտահանվել՝ 4․6 մլրդ (76․2 հազար կարատ)։

Ադամանդն այս տարի ներմուծվել է հիմնականում Հոնկոնգից (56․3%), ԱՄԷ-ից (20․6%) և Բելգիայից (12․7%), արտահանվել է Բելգիա (43․3%), Ռուսաստան (18․3%), ԱՄՆ (13․3%) և Իսրայել (11․6%)։

Ինչպես տեսնում ենք, ի հակադրություն բազմաթիվ պնդումների և «ապացույցների»՝  վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոչ միայն արտահանումը չի գերազանցում ներմուծմանը, այլև բազմակի անգամներ զիջում է, և չկա մի փաստ, որը կհիմնավորի այլ երկրներում մշակված ու Հայաստանում «հայկականացված» ադամանդների մաքսանենգ ճանապարհով արտահանման մասին պնդումները։

Սևադա Ղազարյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens