ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Արսեն Թորոսյանը՝ դավադրության տեսության թիրախում․ ինչ է Gavi-ն և ինչ կապ ունի դրա հետ Հայաստանը

12:02, 6 Հնս, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Մայիսի 19-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակում էր տարածել` գրելով, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Gavi ալյանսի խորհրդի անդամ է։ «Gavi ալյանսի հիմնադիրն ու ֆինանսավորողը «Բիլ և Միլինդա Գեյթս» հիմնադրամն է: Այս մասին տեղեկանում ենք անմիջապես կազմակերպության պաշտոնական կայքից: Gavi-ի պաշտոնական կայքում գրված է, որ կազմակերպության գլխավոր նպատակը պատվաստումների միջոցով ԱՂՔԱՏ երկրներում մարդկանց դիմադրողականության բարձրացումն է: Չենք թողնելու մեզ և մեր երեխաներին պատվաստես»,- ասված է հրապարակման մեջ։

Այս և այլ էջերից հրապարակումը տարածվել է բազմաթիվ օգտատերերի կողմից, արտատպվել Armday.am կայքում։ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել սոցցանցերում մեծ իրարանցում առաջացրած հրապարակման մեջ առկա տեղեկատվության իսկությունը։ 

Ի՞նչ ալյանսի մասին է խոսքը

Gavi-ն հիմնադրվել է 2000 թվականին։ Ըստ պաշտոնական կայքում հրապարակված տվյալների՝ կազմակերպությունն այսօր պատվաստում է աշխարհի երեխաների շուրջ կեսին։ Մինչև այսօր աղքատ և թույլ զարգացած երկրներից ավելի քան 760 միլիոն երեխա պատվաստվել է համաճարակների և այլ հիվանդությունների դեմ։ Կազմակերպությունն իր նպատակներից մեկը համարում է աղքատ երկրների համար թանկարժեք և ոչ հասանելի պատվաստանյութերը մատչելի դարձնելը և արտադրողների կողմից կոմերցիոն ռիսկերի բացառումը։ Այսպես, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված և խորհուրդ տրվող 11 պատվաստանյութերը Gavi-ի աջակցությամբ աղքատ երկրներում մի քանի անգամ ավելի մատչելի են, քան զարգացած երկրներում։ 

ԱՀԿ կողմից խորհուրդ տրվող պատվաստանյութերն օգնում են պաշտպանել երեխաներին մի շարք հիվանդություններից: Եվ այդ պատվաստանյութերը հաստատված են նաև մի շարք երկրների առողջապահական մարմինների կողմից։ Բացառություն չէ նաև Հայաստանը։ Դրանք տուբերկուլյոզի, հեպատիտի, դիֆթերիայի և այլ հիվանդությունների դեմ հայտնի պատվաստանյութերն են։ Այսինքն՝ Gavi-ն որևէ «նոր» պատվաստում չի իրականացնում, այլ միայն առավել մատչելի/հասանելի է դարձնում առկա  և ընդունված պատվաստանյութերը, որոնցով ժամանակին պատվաստվել ենք բոլորս։

Ալյանսի հիմնադիրը «Բիլ և Մելինդա հիմնադրամն» է։ «Փաստերի ստուգման հարթակն» արդեն անդրադարձել  է Գեյթսի և իր հիմնադրամի գործունեության վերաբերյալ ապատեղեկատվություններին։

Gavi-ն և կորոնավիրուսը

Ալյանսի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կորոնավիրուսի բռնկման պայմաններում կազմակերպությունը պարտավորություն է ստանձնել աֆրիկյան  երկրներում շարունակել երեխաների դիմադրողականության բարձրացման աշխատանքները։ 

Բացի այդ, կազմակերպությունը պարբերաբար տեղեկություններ է հաղորդում վիրուսի տարածման և պատվաստանյութի բացահայտման վերաբերյալ տարբեր հայտարարությունների մասին։

Հայաստանի և Արսեն Թորոսյանի կապը Gavi-ի հետ

Ինչպես նշեցինք, Gavi ալյանսը պատվաստանյութերի ձեռքբերման նպատակով աջակցում է աղքատ երկրներին։ Ցանկացած երկիր, որտեղ մեկ շնչին ընկնող եկամուտը ավելի քիչ է, քան կազմակերպության սահմանած չափանիշը, կարող  է դիմել աջակցության համար։ Հայաստանն այս կազմակերպությունից աջակցություն ստացել է 2000 թվականից սկսած։ Դրամաշնորհային վերջին ծրագիրն ավարտվել է 2018-ին, իսկ արդեն 2019-ից Հայաստանը սեփական միջոցներով է ձեռք բերում պատվաստանյութերը։ Պատճառը երկրի տնտեսական կյանքում տեղի ունեցած փոփոխություններն են։ Ընդ որում՝ ըստ Առողջապահության նախարարության պարզաբանման՝ մինչ այս ևս Հայաստանը Gavi-ից դրամական աջակցությունն անմիջականորեն չի ստացել, այլ «այն հիմնականում տրամադրվել է միջազգային համագործակից կազմակերպություններին՝ Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար»։

Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանին, ապա վերջինս Gavi-ի կառավարման խորհրդի անդամ ընտրվել է 2019-ի հունիսին, երբ Հայաստանն արդեն դուրս էր կազմակերպության շահառու երկրների ցանկից։ Այսինքն՝ փաստը, որ Թորոսյանը Gavi-ի կառավարման խորհրդի անդամ է, չի նշանակում, թե Հայաստանը պատվաստումներ իրականացնելու համար Gavi-ից դրամական աջակցություն է ստանում։ 

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Gavi-ն Հայաստանում է դեռևս 2000 թվականից, ընդ որում՝ մինչև 2019 թվականը Հայաստանը դրամաշնորհային ծրագրերի շահառու էր, իսկ 2019-ից սկսած՝ տնտեսական վիճակի բարելավման շնորհիվ, «դուրս է մնացել» այդ ցանկից։

Իսկ սոցցանցերում տարածվող դավադրության տեսությունները, որոնք կապված են Gavi-ի և Արսեն Թորոսյանի հետ, ոչ այլ ինչ են, քան հանրության շրջանում խուճապ տարածելու միջոց։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens