ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարդան Սրմաքեշ․ Գյումրիում խոստացված 10 մլն դոլար ներդրումային ծրագրի հետքերով

12:19, 2 Մյս, 2020

Դեռևս 2015 թվականին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրի կատարած այցի ընթացքում տեղեկացրել էր, որ Շիրակի մարզի տնտեսական զարգացման նպատակով շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը հատկացնելու է 10 մլն դոլար։ 

«Նա (Սրմաքեշը- խմբ․), ևս մեկ անգամ դրսևորելով իր հայրենասիրությունը, առաջարկել է 10 մլն դոլար ներդնել՝ Գյումրիում մի կառույց ստեղծելու համար, որը կֆինանսավորի բոլոր այն տնտեսական ծրագրերը, որոնք կներկայացնի Շիրակի մարզի բնակչությունը։ Դա կնպաստի Շիրակի մարզի տնտեսական ակտիվացմանն  ու աշխատատեղերի ստեղծմանը: Առաջարկվել է նաև, որ ևս 20 տոկոսի ներդրում ունենա ՀՀ կառավարությունը: Այսպիսով, ևս 2 մլն դոլարի մասնակցություն կունենա ՀՀ կառավարությունը»,- հայտարարել էր Աբրահամյանը՝ հավելելով, որ ընդհանուր 12 մլն դոլար ներդրումով կփորձեն ֆինանսավորել այն ծրագրերը, որոնք կառաջարկվեն Շիրակի մարզի գործարար աշխարհի կողմից։ 

Իր հերթին, Վարդան Սրմաքեշը հայտարարել էր, որ առաջնային ֆինանսավորում կստանան մարզի համար կարևոր ծրագրերը. «Դա նախ գյուղատնտեսությունն է, որն անչափ կարևոր է մարզի համար, ապա նաև թեթև արտադրությունը: Երևանից հետո ներդրում իրականցրել եմ Արցախում, հիմա արդեն Շիրակում․ սա նորմալ գործընթաց է»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչպիսի՞ արդյունք ունեցավ խոստացված ներդրումային ծրագիրը և որքանո՞վ նպաստեց Շիրակի մարզի տնտեսական ակտիվությանն ու զարգացմանը։

Ներդրումային ծրագրի ճակատագիրը

Շիրակի մարզպետարանից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ մարզում խոստացված ներդրումային ծրագիրը կյանքի չի կոչվել։ 

Մարզպետարանից, սակայն, նշում են, որ նույն 2015 թվականի հոկտեմբերին գործարարի կողմից հիմնվել էր «Սասստեքս» կարի ֆաբրիկան, որը նախատեսում էր սկզբնական շրջանում 300, ապա մինչև 1000 մարդու ապահովել աշխատանքով։ Այդ նպատակով 2016 թ․ փետրվարին կառավարության որոշմամբ նախկին մարզային հիվանդանոցի շենքն ու հարակից տարածքները 1 մլն դրամի դիմաց հանձնվել էին «Սասստեքս» ընկերությանը՝ պարտավորեցնելով մեկ տարվա ընթացքում կատարել մոտ 2․3 մլն դոլարի ներդրում։ 

2018 թ․ վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բացված ֆաբրիկան այդ պահին ուներ ընդամենը 150 աշխատող։ Հետագայում՝ 2019 թ․ մայիսին, «Սասստեքսը» հայտնվեց մամուլի ու հանրության ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ աշխատողները բարձրաձայնեցին, որ ֆաբրիկայի ղեկավարության կողմից «շահագործվում են, կիսատ են վճարում ու անմարդկային աշխատանքային պայմաններում են աշխատում»։

Մարզպետարանից հայտնեցին նաև, որ այս պահին ֆաբրիկայում աշխատանքներ չեն իրականացվում։ Այն փակ է եղել նաև ձմռանը։

Նոր խոստումներ

2019 թ. օգոստոսին Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև ստորագրվել է հուշագիր՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի համար նոր ծննդատան մասնաշենք կառուցելու վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել նաև Արսեն Թորոսյանը։

Ինչպես հայտնում են Շիրակի մարզպետարանից, հիմնադրամի կողմից մարզում նման ծրագիր չի իրականացվել։

Ո՞վ է Վարդան Սրմաքեշը

Շվեյցարահայ գործարար և բարերար Վարդան Սրմաքեշը «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի սեփականատերն է։ Հանդիսանում է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի սեփականատերը, Հայաստանում բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր իրականացնելու պատրաստակամություն է հայտնել, որոնց մի մասը, ինչպես տեսնում ենք, չի իրականացվել, որոշներն էլ ընթացքի մեջ են, ինչպես, օրինակ, «Հին Երևան» ծրագիրը։ 2018 թվականին Սրմաքեշը գործընկերոջ հետ հայտնել էր «Կառուցիր Հայաստան» նախաձեռնության մեկնարկի մասին, որի «առաքելությունն էր հայրենիքի ճանապարհը բռնած հային զինել անհրաժեշտ տեղեկատվությամբ», սակայն ինչպես տեղեկանում ենք «Կառուցիր Հայաստանի» ֆեյսբուքյան պաշտոնական էջից, 2018-ից հետո նախաձեռնությունը գործունեություն չի իրականացրել։ 2019-ին Մարալիկում հիմնել է բամբակամանվածքային գործարան և այլն։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens