ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաշառակերներ, ցուցարար ծեծողներ ու ՀՀԿ-ականներ՝ Աջափնյակի թաղապետարանում

22:35, 26 Ապր, 2020

Այս տարվա փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար նշանակվեց Թելման Թադևոսյանը, որը նախկինում կապեր է ունեցել ՀՀԿ-ականների հետ և այժմ թաղապետարանի տարբեր հաստիքներում նշանակում է կոռուպցիայի համար դատապարտված, խաղաղ ցուցարարների ծեծուջարդին մասնակցած ու ՀՀԿ-ական կադրերի: 

Թադևոսյանի հետ փոխկապակցված անձինք՝ թաղապետարանում

2020 թ. ապրիլին Թելման Թադևոսյանի տեղակալ է նշանակվել Գևորգ Բադեյանը։ Վերջինիս տղան` Երեմ Բադեյանը, Թադևոսյանի նշանակմամբ ևս աշխատում է նույն թաղապետարանի բաժիններից մեկում՝ որպես առաջատար մասնագետ։ Այսինքն՝ թաղապետի կատարած նշանակումների արդյունքում որդին հոր ենթական է, ինչը փաստացի շահերի բախում է: Սակայն հայրը, որդին ու թաղապետը նաև այլ կապեր ունեն:

Այսպես, Թելման Թադևոսյանին նախկինում պատկանած «Զառա» ՍՊԸ-ն 2013 թվականին Երևանի մետրոպոլիտենի հետ 25 տարով տարածքի վարձակալության պայմանագիր էր կնքել՝ վարձակալելով «Սասունցի Դավիթ» կայարանի 38․4մ² մակերեսով նախասրահը։ Ընդ որում, «Զառա» ՍՊԸ-ն հիմնադրվել էր այդ պայմանագրի կնքումից 18 օր առաջ։ 

Թեև ստեղծման պահին «Զառա» ՍՊԸ-ի բաժնեմասերի 100 տոկոսը պատկանում էր Թելման Թադևոսյանին, սակայն հետագայում 50 տոկոսն օտարվել էր մետրոպոլիտենի աշխատակից Գուրգեն Մինասյանին, իսկ 2018 թ․ հուլիսին Թելման Թադևոսյանը մնացած 50 տոկոս բաժնեմասը օտարել էր հենց վերը նշված Երեմ Գևորգի Բադեյանին։

Հատկանշական է, որ Թելման Թադևոսյանի նորանշանակ տեղակալ Գևորգ Բադեյանը ևս ներգրավված է եղել մետրոպոլիտենի տարածքների վարձակալության սխեմայի մեջ: Բադեյանը, ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, 2005 թվականից հանդիսանում է «Դիադին» ՍՊԸ-ի տնօրենը: Իսկ այդ ՍՊԸ-ն մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի ստորգետնյա անցումում ընդամենը 262 հազար դրամով վարձակալում է 130 մ² տարածք, որը (հավանաբար՝ շատ ավելի թանկ գնով) վերավարձակալությամբ տալիս է այլ տնտեսվարողների: Ի դեպ, Բադեյանի՝ քաղաքապետարանի կայքում տեղադրված կենսագրությունում նշվում է, որ վերջինս «Դիադին» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն է եղել 2001-2003 թթ.-ին, մինչդեռ, ինչպես վերը նշեցինք, ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի, նա այս պաշտոնը զբաղեցնում է 2005-ից մինչ օրս։

Ընդ որում, «Դիադին» ՍՊԸ-ին տրամադրված գինն իրապես արտոնյալ է և մոտ 40 տոկոսով էժան է 2011 թվականին մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի կողմից սահմանված սակագնից: Արդյունքում, Երևան համայնքին պատկանող մետրոպոլիտենը զրկվել է միլիոնավոր դրամների եկամուտից:

Այպիսով, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը տարբեր պաշտոնների է նշանակում իր հետ միասին Երևանի մետրոպոլիտենից «արտոնյալ» գնով տարածք վարձակալելու սխեմաների մասնակցած անձանց:

Մետրոպոլիտենում ՀՀԿ-ական շրջանակների կոռուպցիոն գործարքների մասին առավել մանրամասն «Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել էր դեռ 2019 թվականի դեկտեմբերին:

ՀՀԿ-ականները վերադառնում են ավելի բարձր պաշտոնների

Թադևոսյանի մյուս տեղակալը` Կարեն Մկրտչյանը, որը նշանակվել է այս պաշտոնին 2020 մարտին, նույնպես նախկին հանրապետական է, որը 2017-2019 թվականներին եղել է Վարդենիսի քաղաքապետի տեղակալը, իսկ 2017-ի ընտրությունների ժամանակ ակտիվ աշխատել է ՀՀԿ-ի համար:

Առաջին լուսանկարում ձախից աջ՝ Թելման Թադևոսյանը,  փոխքաղաքապետ Գևորգ Բադեյանը և Թադևոսյանի եղբայրը։ Երկրորդ լուսանկարում՝ Թադևոսյանի եղբայրն ու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը

Բացի նրանցից, նոր թաղապետի կողմից տարբեր բաժիններում նշանակվել են նաև այլ նախկին հանրապետականներ: Օրինակ, Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի նորանշանակ պետ Վարազդատ Ահարոնյանը հեղափոխությունից առաջ ղեկավարում էր ՀՀԿ-ի Աջափնյակի երիտթևը և աշխատում էր թաղապետարանում: 2019 թվականին նա հեռացվեց աշխատանքից, սակայն նոր թաղապետի կողմից նորից նշանակվեց, այն էլ՝ ավելի բարձր պաշտոնի (եթե նախկինում տեսուչ էր, ապա այժմ՝ բաժնի պետ):

Լուսանկարներում՝ Վարազդատ Ահարոնյանը ՀՀԿ կուսակցական միջոցառումների ժամանակ

Կոռումպացված ցուցարար ծեծողը՝ նոր պաշտոնում

Թաղապետարանում վերջերս գործի է ընդունվել նաև Արամայիս Ավետիսյանը, որը 2016 թվականի հուլիսի 29-ին՝ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ, մասնակցել է Սարի Թաղում ցուցարարների վրա հարձակումներին: Նա հենց այն քաղաքացիական հագուստով անձանցից էր, որոնք, ոստիկաններից առաջ ընկնելով, ծեծ ու ջարդի էին ենթարկում խաղաղ ցուցարարներին:

Այդ ժամանակ Արամայիս Ավետիսյանը, որպես բաժնի պետ, աշխատում էր քաղաքապետարանում և 2016 թվականի դեկտեմբերին կաշառք ստանալիս բռնվել, ապա 2017 թ. մայիսին դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր փորձաշրջան 1 տարի ժամկետով: Արդյունքում՝ Արամայիս Ավետիսյանը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել: Այս որոշումն ուշագրավ է հատկապես նրանով, որ 2017 թ. ապրիլին կայացած ԱԺ ընտրությունների քարոզարշավին աչքի էր ընկել Արամայիս Ավետիսյանի եղբայրը՝ Գուրգեն Ավետիսյանը, որը խոչընդոտել էր «Ելք» դաշինքի ու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն Աջափնյակում:

Լուսանկարում՝ Գուրգեն Ավետիսյանն Աջափնյակում «Ելքի» քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ վիճելիս

Նշենք նաև, որ Թելման Թադևոսյանի հայրը` Ֆելիքս Թադևոսյանը, հեղափոխությունից հետո 2018 թ. հունիսին նշանակվել էր վարչապետի խորհրդական, սակայն մոտ մեկ տարի անց ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Անի Գրիգորյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens