ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Արմեն Աշոտյանը կեղծում է. ՀՀ ավիատորները զենքերի տեղափոխմամբ զբաղվել են

19:35, 13 Ապր, 2020

ՍԽԱԼ

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ապրիլի 9-ին «5-րդ ալիքի» եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հայկական որոշ ավիաընկերություններ զենքի տեղափոխմամբ են զբաղվել այս կամ այն երկիր։ Փաշինյանն այս հայտարարությունն արել էր ապրիլի 6-ի իր ֆեյսբուքյան ասուլիսում։ 

Արձագանքելով դրան՝ Արմեն Աշոտյանը, մասնավորապես, հայտարարել է. «Նիկոլը չեղած տեղը մեր երկրի վրա, ինչ է պետք է մի փոքր փշուր շպրտի նախկին իշխանությունների վրա, ցեղ շպրտի, էտ ցեխի խաթր մատաղ է անում ընդհանուր քարոզչական, լրատվական, քաղաքական դաշտում Հայաստանի դիրքերը»։ 

Աշոտյանը Փաշինյանի այս հայտարարությունը համարում է «դավաճանական», նաև մեջբերում է ադրբեջանական Silk Way ավիաընկերության վերաբերյալ փաստեր, ըստ որի՝ ադրբեջանական ավիաընկերությունը, ըստ միջազգային զեկույցների, ապօրինի զենքի փոխադրմամբ է զբաղվել։

Իրականում՝ թե՛ փորձագիտական շրջանակները, թե՛ միջազգային կառույցները հրապարակել են փաստեր, որոնք իսկապես վկայում են, որ հայկական որոշ ավիաընկերություններ ընդգրկված են զենքի տեղափոխման գործընթացներում։  

2013-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փորձագետների հանձնաժողովը հրապարակել էր Հանձնաժողովի թիվ 1973 զեկույցը, որտեղ շոշափվում էր Հայաստանի անունը՝ պատերազմական վիճակում գտնվող Լիբիայում զենք առաքելու մի գործընթացի հետ կապված։ Ըստ այդ զեկույցի՝ 2011-ի սեպտեմբերի 10-ին, 11-ին և 12-ին, չնայած սահմանված էմբարգոյին, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի միջազգային օդանավակայանից Լիբիայի Բենգազի քաղաք ռազմամթերք է տեղափոխվել հայկական ավիափոխադրողի միջոցով։ 

Ըստ ՄԱԿ-ի փորձագետների իրականացրած հետաքննության՝ Ալբանիայի պաշտպանության նախարարության ներքո գործող MEICO ընկերությունը դիմել էր Հայաստանում գրանցված «Դի ջի արմս քորփորեյշն» ընկերություն՝ հայտնելով ավելցուկային զենք գնելու պատրաստակամություն, որը պետք է տեղափոխվեր Արաբական Միացյալ Էմիրություններ։ MEICO-ն նախընտրել էր գործարքն իրականացնել ոչ թե անկախ գործակալական, այլ պետական ներգրավմամբ ընկերության հետ։ Գործընթացին միացել էր ուկրաինական Ukrinmash ընկերությունը, իսկ հայկական «Դի ջի արմս» ընկերությունը ներգրավել էր հայկական ավիափոխադրող «Հայք ավիա» ընկերությանը։ Ըստ զեկույցի՝ «Հայք ավիայի» IL76 TD ինքնաթիռով, սակայն ոչ թե ԱՄԷ, այլ Բենգազի է փոխադրվել 2 միլիոն փամփուշտ և 1000 AK-74 ինքնաձիգ։ ՄԱԿ-ի փորձագետների խումբը տեղեկություններ է հայցել այս գործով Հայաստանի իշխանություններից և ստացել պատասխաններ։ Նույն փաստաթղթում նշվում է, որ «Հայք ավիան» նախկինում խախտել է նաև Սուդանում և Էրիթրեայում զենքի փոխադրման արգելքը։

Զենքի գնման գործարքում ընդգրկված հայկական «Դի ջի արմսի» բաժնետերը, ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, Դավիթ Գալստյանն է, որն իր գործունությունը ծավալում է ռազմամթերքի բիզնեսի ոլորտում, նա նաև այն անձն է, որն իր օֆշորային ընկերություններից մեկով համաձայնագիր էր ստորագրել «Կալաշնիկովի» հետ Հայաստանում ինքնաձիգերի արտադրություն կազմակերպելու համար։ 

2019-ի փետրվարին «Հետքն» անդրադարձել էր Conflict Armament Research հետաքննական կազմակերպության զեկույցին, որից պարզ էր դառնում, որ հայ ավիատորները ակտիվորեն ներգրավված են Աֆրիկայի կոնֆլիկտային գոտիներ բեռներ, զենք տեղափոխելով։ Ըստ հրապարակման՝ 2013-ից Հարավային Սուդանում հայկական ինքնաթիռներով մատակարարումներ են իրականացվել՝ ռազմամթերք և մարդկային ուժ տեղափոխելով Հարավային Սուդանի կառավարական ուժերի համար։ Այս մասին հայտնել էին նաև ՄԱԿ-ի փորձագետները։ Օրինակ՝ 2014-2015 թվականներին հայկական ինքնաթիռը Ռուբկոնա քաղաքում զենք-զինամթերք է տեղափոխել, իսկ հետագայում ՀՀ կառավարությունը ՄԱԿ փորձագետներին հայտնել է, որ ինքնաթիռ շահագործողը «Էյր Արմենիա» ընկերությունն է, որը ներկայում սնանկ է։ 2015-ին մեկ այլ ինքնաթիռ, որը պատկանում է «Սկիվա էյր» հայկական ավիաընկերությանը, դարձյալ զենք-զինամթերք բեռնաթափելիս է եղել Ռուբկոնայում։ Conflict Armament Research-ի զեկույցի մեկ այլ հատվածում նշվում է, որ «Սկիվա էյրին» պատկանող ԱՆ-74 ինքնաթիռը կանոնավոր թռիչքներ է իրականացրել դեպի Պալոիչ ավան և պահեստամասեր տեղափոխել հարավսուդանական բանակի համար։ Հայ ավիատորները, ըստ հետաքննության, հայտնվել են նաև Սոմալիում, Դարֆուրում և դարձյալ զենք տեղափոխել։ Այստեղ ևս շոշափվում է «Հայք ավիայի» անունը։ 

Wikileaks-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկում անդրադարձ կա նաև 2009-ին ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի հանդիպումներին Սերժ Սարգսյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի հետ, որտեղ քննարկվել է ՀՀ-ից Իրան հասած զենքի հարցը։ Սարգսյանը դեսպանի հետ զրույցում ընդունել էր, որ ՀՀ-ն զենք է գնում Բուլղարիայից, ու չէր հերքել, որ այդ զենքը կարող էր հայտնվել Իրանում կամ Իրաքում՝ այլ անձանց նախաձեռնությամբ։ Ըստ Wikileaks-ի նույն փաստաթղթի՝ Սերժ Սարգսյանը մինչ այդ հանդիպումը հերքել էր, որ որևէ ռազմամթերքի փոխանցում է եղել դեպի Իրան։ Ամերիկյան կողմը հայտնել էր նաև, որ Իրաքում «Հզբոլլահի» պահեստներում հանդիպել են զենքեր, որոնք բուլղարական արտադրության էին և եղել էին այն ռազմամթերքի թվում, որը վաճառվել էր ՀՀ-ին։ Գորիկ Հակոբյանն ամերիկացիներին վստահեցրել էր, որ հետաքննություն կանցկացնեն՝ պարզելու զենքի փոխադրման հանգամանքներն ու ամերիկացիներին այդ մասին տեղյակ կպահեն։ 

Այսպիսով, Արմեն Աշոտյանի պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը «չեղած տեղն» է հայտարարություն անում հայկական ավիաընկերությունների՝ զենքի տեղափոխմամբ զբաղվելու վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը։ Փաստացի՝ առկա են ապացույցներ, որ որոշ ավիաընկերություններ զբաղվել են զենքի տեղափոխմամբ։ 

Մկրտիչ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens