ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ ճիշտ

Ուսուցիչների նվազագույն աշխատավարձի վերաբերյալ վարչապետի պնդումների հետքերով

13:03, 8 Ապր, 2020

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 6-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով ուսուցիչներին պարգևավճարներ տալու և աշխատավարձերը բարձրացնելու մասին հարցին, նշել էր, որ ուսուցիչների նվազագույն աշխատավարձը դարձել է 108 հազար դրամ։

«Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2020 թվականի հունվարի մեկից ուսուցիչների աշխատավարձի նվազագույն չափը բարձրացվել է մինչև 108 հազար դրամ, իսկ 2019 թվականի սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը շուրջ 10 տոկոսով բարձրացել էր»,- հայտարարել էր վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, սակայն, մանիպուլյատիվ է։ Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից շահարկումների առարկա է դարձել մի քանի անգամ։ «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել է այս թեմային նաև նախկինում։

Այսպես, պնդումը, թե 2019-ի սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են 10 տոկոսով, համապատասխանում է իրականությանը։ Խնդրահարույց է Փաշինյանի մյուս պնդումը՝ ուսուցիչների նվազագույն աշխատավարձի՝ 108 հազար դրամ լինելու վերաբերյալ։ Բանն այն է, որ 108 հազար դրամ դարձել է մեկ դրույքի նազագույն չափը։ Մինչդեռ, Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների 40 տոկոսից էլ քիչն է ստանում մեկ կամ ավելի դրույք աշխատավարձ։ Ուսուցիչների մեծամասնությունը ստանում է 0․25-ից մինչև 0․75 դրույքաչափով աշխատավարձ։ Այսպես, 2019 թվականի ավարտի տվյալների համաձայն՝ հանրապետության դպրոցներում աշխատում է 31,371 ուսուցիչ։ Ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ մեզ տրամադրած տվյալների՝ նրանից միայն 11,800-ն է աշխատում մեկ ամբողջ դրույքով։ Հետևաբար՝ սահմանված նվազագույն աշխատավարձը՝ 108 հազար դրամ, ստանում է ուսուցիչների միայն մի մասը։ 

Դրույքաչափերի բարձրացումն ազդել է նաև մինչև մեկ դրույք աշխատող ուսուցիչների աշխատավարձի չափի վրա, սակայն նրանց նվազագույն աշխատավարձը, այդուհանդերձ, 108 հազար դրամ չի դարձել։

Հիշեցնենք նաև, որ նախքան աշխատավարձերի բարձրացումը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ 2020-ի հունվարից 108 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինի, սակայն հետագայում նա փոխեց ձևակերպումը՝ ասելով, որ նվազագույն մեկ դրույքն է դառնում 108 հազար դրամ։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ուսուցիչների աշխատավարձի նվազագույն չափը բարձրացվել է մինչև 108 հազար դրամ, մանիպուլյատիվ է, քանի որ այդքան գումար ստանում են միայն մեկ դրույքով աշխատող ուսուցիչները։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens