ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ ճիշտ

Տաքսի վարելու համար լիցենզիա պե՞տք է․ Փաշինյանի հայտարարությունները շփոթմունք են առաջացրել

20:45, 7 Ապր, 2020

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերի հարցերին, անդրադարձավ նաև անհատ տաքսու վարորդների լիցենզիաների մասին հարցին։

Օգտատերերից մեկը, մասնավորապես, վարչապետին հետևյալ հարցն էր ուղղել. «Դեռևս 2018 թ․ թույլատրեցիք, որպեսզի անհատ տաքսիստներն աշխատեն առանց լիցենզիայի, իսկ 2 տարի անց՝ օրեր առաջ, նույն հարցի վերաբերյալ հայտարարեցիք, որ յուրաքանչյուր տաքսու վարորդ պարտավոր է ունենալ լիցենզիա, այլապես չի կարող զբաղվել տվյալ գործունեությամբ։ Ի՞նչ է, հիմա ավելի ապահո՞վ է այդ նույն տաքսիստը, քան 2 տարի առաջ»։

Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օգտատիրոջ տեղեկությունը ճիշտ չէ, քանի որ օրենքով երբեք չի թույլատրվել առանց լիցենզիայի տաքսի վարել, այլ քաղաքացիներն ազատվել են արտոնագրային վճարից։ «Իսկ լիցենզիան, որն անվճար է, դա այն որակական նվազագույն պահանջներն են, որոնք ՀՀ օրենքով սահմանված են տաքսիների համար․․․»,- պատասխանեց վարչապետը՝ հիշեցնելով, որ նախկինում անհատ տաքսու վարորդները Երևանում գործունեություն ծավալելու համար վճարում էին 12000, իսկ մարզերում՝ 8000 դրամ ամսական վճար։ 

Փաշինյանը նշեց, որ գուցե լեզվի սայթաքում է եղել և արտոնագրային վճարները շփոթել է լիցենզիայի հետ։ «Բայց երբեք Հայաստանում առանց լիցենզիայի տաքսի վարելը թույլատրված չի եղել»,- եզրափակեց վարչապետը։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգեց Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում տաքսու վարորդներին տրվող արտոնությունների մասին արված հայտարարությունները և պարզեց, որ վերջինս մի քանի անգամ խոստացել է անհատ տաքսի վարորդներին ազատել օրենքով սահմանված արտոնագրային վճարից, իսկ մեկ անգամ նույնիսկ՝ լիցենզավորման պարտականությունից։

Այսպես, 2018 թ․ սեպտեմբերի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ (5:38 րոպե) Փաշինյանը հայտարարել էր, որ շատ մոտ են ՀՀ տարածքում և Երևանում անհատ տաքսիների վարորդներին բոլոր տեսակի հարկերից ազատելուն։ Ըստ վարչապետի՝ եթե վարորդներն ազատվեն հարկերից, դա կբերի սակագների նվազման և կնպաստի տրանսպորտի խնդիրների կարգավորմանը։ «Կռացած երթևեկելուց ազատվելու կարևոր հանգրվաններից մեկը դա կդառնա»,— հայտարարել էր Փաշինյանը։

Ավելի ուշ՝ 2018 թ․ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովի ամբիոնից, կրկին խոսելով անհատ տաքսու վարորդների մասին, վարչապետը հայտարարել էր․ «Հաջորդ կարևոր որոշումը վերաբերում է մասնավոր տաքսիներին արտոնագրային վճարից ազատելուն։ Խոսքը ոչ թե ընդհանրապես բոլոր տաքսիների մասին է, այլ անհատ տաքսու վարորդների։ Մենք ասում ենք, որ այդ մարդիկ որևէ վճար վճարելու անհրաժեշտություն չունեն։ Այսինքն՝ մարդիկ կարող են աշխատել, գործունեության այդ տեսակն իրականացնել առանց վճար ունենալու, առանց լիցենզիայի։ Եվ այս որոշման շահառուն, տարբեր փորձագիտական գնահատականներվ, 50 հազար մարդ է»։

Արդեն 2019 թ. հուլիսի 20-ին Գյումրիում գործարար համաժողովի ժամանակ ունեցած ելույթում վարչապետը, կրկին անդրադարձ կատարելով այս թեմային, հայտարարել էր․ «Հուլիսի 1-ից, ըստ էության, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդները ազատվում են բոլոր տեսակի վճարներից։ Սա նշանակում է, որ նրանք Երևան քաղաքում 12000 դրամ, իսկ մարզերում 8000 դրամ ամսական վճարումները անելու պարտավորությունից ազատվում են։ Իհարկե, տաքսի վարելու համար նրանց անհրաժեշտ կլինի լիցենզիա ունենալ, որոշակի պայմանների բավարարել և այդ լիցենզիաների ստացման գործընթացը նույնպես անվճար է»։ 

Ի՞նչ է նախատեսում օրենքը

Տեղեկացնենք, որ անհատ տաքսու վարորդներն իսկապես ազատված են նախկինում սահմանված՝ Երևան քաղաքում 12000, իսկ մարզերում 8000 դրամ արտոնագրային վճարներ վճարելու պարտավորությունից, սակայն լիցենզավորման մասին օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ վերջիններիս գործունեությունը, այնուամենայնիվ, ենթակա է պարտադիր լիցենզավորման։

Այսպիսով, փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է անհատ տաքսու վարորդներին արտոնագրային վճարներից ազատելու որոշման մասին։ Նա հայտարարել է նաև առանց լիցենզիա տաքսի ծառայություն մատուցելու հնարավորության մասին, ինչն էլ քաղաքացիների մոտ շփոթմունք է առաջացրել։ Սակայն սա, միգուցե, եղել է լեզվի սայթաքում, ինչպես և հենց Փաշինյանն է նշում։  

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens