ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ինչու են որոշ աշակերտներ մասնակցել քարոզարշավին դասաժամին. տնօրենները պարզաբանում են 

17:40, 11 Մրտ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Իրավաբան, «Ոչ» շտաբի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը մարտի 10-ին ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել էր, որ Ագարակում «Այո»-ի քարոզարշավը խախտումներով է ընթանում։ Ըստ Բաբայանի՝ քարոզչությանը մասնակցել էին դպրոցականներ և ուսուցիչներ։ 

Նա, մասնավորապես, գրել էր. «Ագարակի քարոզչությունից մի հատված աչքի տակով անցկացրեցի։ Քարոզչության մասնակցում են դպրոցականներ, անչափահասներ, ուսուցիչներ, պետական սեկտորի աշխատողներ։ Թեև դասերն արդեն սկսվել են ու հիմա էլ դասի ժամ է դպրոցներում, բայց դա չի խանգարում ԿԳՄՍ նախարարին տեղում ականատեսը լինել վերոգրյալ իրողությանը։ Հիմա նստած մտածում եմ. կարո՞ղ է այս քարոզչությունը ՀՀԿ-ն է անցկացնում»։

Արսեն Բաբայանի գրառումը հրապարակել էին բազմաթիվ լրատվականներ ՝ tert.am, news.am, 168.am, aravot.am, aysor.am, yerkirmedia.am, hraparak.am և այլն։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ժամը 9:00-ից քարոզարշավ էր իրականացնում նախ Սյունիքի մարզի Ագարակ, ապա Մեղրի քաղաքներում։ Օրվա երկրորդ կեսին արդեն նա հանդիպումներ ունեցավ նաև Քաջարանում, Կապանում։

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված՝ Ագարակում քարոզարշավի տեսանյութի կադրերում իսկապես նկատելի են անչափահասներ, և «Փաստերի ստուգման հարթակը»  Ագարակի և Մեղրիի բոլոր 4 դպրոցների տնօրեններից փորձեց պարզել, թե ինչո՞ւ էին դասաժամին դպրոցահասակ երեխաները մասնակցում քարոզարշավին, և արդյո՞ք քարոզարշավին մասնակցելու հրահանգ էին  ստացել։ 

Դպրոցի տնօրենները պարզաբանում են, թե ինչու են աշակերտները դասաժամին մասնակցել քարոզարշավին

Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Աղայանը Fip.am-ի հետ զրույցում պնդեց, որ ուսուցիչներից որևէ մեկը չի մասնակցել քարոզարշավին և նման հանձնարարական չեն ստացել, իսկ աշակերտներից մասնակցել են նրանք, որոնք այդ օրը դպրոց չեն հաճախել։ Մարտի 10-ին, ըստ տնօրենի, դպրոցի բացակա աշակերտների թիվը 48-50 է եղել։

«Մենք որևէ հանձնարարական չենք ստացել, ներկա-բացակա արվել է, եղել են աշակերտներ, որոնք դասի չեն ներկայացել։ Ծնողին զանգահարել ենք, ասել են՝ կամ երեխան հիվանդ է, կամ հիվանդանոց պետք է գնան և տունն է եղել։ Այն աշակերտները, որոնք եկել են դպրոց, դպրոցի ներսում են եղել, որոնք չեն եկել՝ դասամատյանում իրենց բացակաները ստացել են։ Ծնողներին էլ զանգահարել ենք, և նրանք տեղյակ են եղել, որ երեխան չի հաճախել։ Ոչինչ չի խաթարել դասապրոցեսը, դասերը բնականոն անցել են»,- ասաց Աղայանը։

Ինչ վերաբերում է ուսուցիչներին, տնօրենն ասաց, որ նրանք բոլորն էլ աշխատանքի են եղել։ «Բայց ուշ դպրոց եկող ուսուցիչ ունենք, որոնք դասղեկ չեն, և երկրորդ, երրորդ ժամից են նոր դասի գալիս, միգուցե մինչև դպրոց մտնելը եղել են հանդիպմանը, դա իմ խնդիրը չէ։ Իրենք ճիշտ ժամին ներկայացել են աշխատանքի, մեր բոլոր ուսուցիչները տեղում են եղել, ոչ մեկը ցանկություն չի հայտնել գնալու, որովհետև իրենք գիտեն, որ աշխատանքի են»,- ասաց նա։

Անժելա Աղայանը տեսանյութերից նկատել է, որ իր դպրոցի աշակերտներից վարչապետի հետ հանդիպմանը ներկաներ եղել են. «Այո, ովքեր որ եղել են, ես ճշտել եմ՝ այդ երեխաները բոլորն էլ բացակա են ստացել»։ Նշենք, որ Ագարակի միջնակարգ դպրոցն ունի 667 աշակերտ։

Ագարակի հիմնական դպրոցի տնօրեն Ռոզա Ավանեսյանն էլ նշեց, որ իրենց դպրոցում սովորում է ընդամենը 2 աշակերտ և դասավանդում 3 ուսուցիչ։

«Իմ աշակերտներն ուզենան էլ, չեն կարող գնալ։ 2 աշակերտ ունեմ և 3 ուսուցիչ, բոլորն էլ ներկա են եղել դասին։ Քաղաքից շատ հեռու է դպրոցը, 30 տարվա ընթացքում գյուղն էլ է դատարկվել, դպրոցն էլ, պետությունը պահում է, որովհետև տարածքում միակ դպրոցն է։ Եվ ընդհանրապես հետհեղափոխական ժամանակաշրջանում քաղաքական առումով մեզանից ոչ մի բան չեն պահանջել, չգիտեմ ինչ երեխաներ են եղել հավաքին, ես ինքս չեմ եղել այնտեղ»,- ասաց նա։

Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Ոսկեհատ Գևորգյանը Fip.am-ի հետ զրույցում ևս նշեց, որ մարտի 10-ին դպրոցում դասերը բնականոն հունով ընթացել են, և իրենք վարչապետի հետ հանդիպմանը մասնակցելու որևէ հանձնարարական չեն ստացել։

«Մեր բոլոր ուսուցիչները դասի են եղել, աշակերտներից բացականեր ունեցել ենք, ինչպես ամեն օր, բայց երեխաներից որևէ մեկը չի մասնակցել քարոզարշավին։ Ուսուցիչները բոլորը դասի են եղել, կարող եմ բոլորի համարն էլ տրամադրել, անհատական զանգեք և հարցրեք, մենք բացակա ժամեր չենք ունեցել»,- ասաց նա։

439 աշակերտ ունեցող դպրոցի տնօրենը նշեց, որ ի տարբերություն ուսուցիչների, 51 աշակերտ երեկ բացակա է եղել։ «Գուցե գնացել են հավաքի, բայց դասի ընդհանրապես չեն եկել»,- ասաց նա։

Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանը նույնպես հայտնեց, որ ուսուցիչները բոլորը դասի են եղել։ «Ինչ վերաբերում է աշակերտներին, վաղ առավոտից 13 բացակա ենք ունեցել, բոլորն էլ ստացել են իրենց բացակաները, այնպես որ նրանք ընդհանրապես դպրոց չեն եկել, թե հիմա որտե՞ղ են եղել, ի՞նչ են արել, ինչո՞վ են զբաղված եղել, դրա համար ես որևէ բան ասել չեմ կարող»,- ասաց նա։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ո՛չ Ագարակի և ո՛չ էլ Մեղրիի դպրոցի ուսուցիչները չեն մասնակցել։ Ինչ վերաբերում է որոշ աշակերտների, ապա դպրոցի տնօրենները պնդում են, որ իրենք տեղյակ չեն եղել և երեխաները մասնակցել են սեփական նախաձեռնությամբ։

Նելլի Լազարյան  

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens