ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Վահե Գրիգորյանի աշխատավարձի ու պարգևավճարների մասին սխալ ու ճիշտ պնդումները

18:25, 21 Փտր, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Մամուլը տևական ժամանակ գրում է, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը դատավոր ընտրվելուց (2019 թ.-ի հունիսի 18) հետո, թեև չի մասնակցել որևէ նիստի, բայց լիարժեքորեն օգտվել է պետության կողմից օրենքով իրեն վերապահված հնարավորություններից՝ ծառայողական ավտոմեքենա, բենզին, պարգևավճար, աշխատավարձ:  

Խնդրի մասին հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հարց էին ուղղել անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Լրագրողներից մեկը հետաքրքրվել էր, թե արդյո՞ք վարչապետը տեղյակ է, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի իրականացնում ՍԴ դատավորի պարտականությունները, դատարանի աշխատանքներին չի մասնակցում, փոխարենը՝ միլիոնավոր դրամների աշխատավարձ, հավելավճար և բենզին է ստանում:

Այնուհետև եղան գնահատականներ, որ «Փաշինյանի յուրային ձրիակեր Վահե Գրիգորյանը 7 ամսում 10 մլն դրամից ավելի գումար է ստացել բյուջեից», այսինքն՝ ամսական շուրջ 1,5 մլն դրամ։ 

Շրջանառվող մեղադրանքներին փետրվարին անդրադարձավ ինքը՝ Վահե Գրիգորյանը, ֆեյսբուքյան ծավալուն գրառմամբ տեղեկացնելով, որ բացառությամբ դատավորի աշխատավարձից և աշխատասենյակից, այլ արտոնությունից կամ նյութական երաշխիքից չի օգտվում (ավտոմեքենա, վարորդ, պարգևավճար և այլն)։ 

Yerevan.Today կայքը փետրվարի 19-ին կառավարությանը մեղադրեց սուտ տեղեկություն տրամադրելու մեջ։ Կայքը կառավարությունից հետաքրքրվել էր, թե «վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ դիրքորոշում ունի Վահե Գրիգորյանի՝ ամիսներ շարունակ անհարգելի պատճառով աշխատանքի չհաճախելու մասին»։ Կառավարությունից պատասխանել էին․ «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ պարգևավճար ստանալու, ծառայողական ավտոմեքենայից և դրա համար հատկացվող վառելիքից օգտվելու վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»։ Մինչդեռ Սահմանադրական դատարանից ստացված պատասխանում նշված էր, որ լիազորությունները ստանձնելու պահից մինչև փետրվար ամիսը Վահե Գրիգորյանը 4 անգամ ստացել է պարգևավճար՝ 1.746.096 դրամի չափով, իսկ ամսական աշխատավարձի չափը կազմում է 793․680 դրամ։ 

ՍԴ-ից հայտնել էին նաև, որ Վահե Գրիգորյանին հատկացվել է Hyundai մակնիշի 006 ՕՏ 01 պետհամարանիշով ծառայողական ավտոմեքենա, որն իր կողմից շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների պատճառով վերանորոգվել է և վերստին հատկացվել նրան։ Բացի այդ, Վահե Գրիգորյանին նաև տրամադրվել է 1180 լիտրի համար նախատեսված բենզինի կտրոն։ 

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Ազգային ժողովում, ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը, հայտարարել էր, որ ՍԴ-ում ճգնաժամ է, նախագահ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ և ինքը գնում է ՍԴ՝ ստանձնելով նախագահի լիազորությունները: Վերջին ամիսներին Գրիգորյանը թեև գնում է աշխատանքի, սակայն չի մասնակցում նիստերին։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել՝ ի վերջո, Վահե Գրիգորյանը աշխատանքի գնո՞ւմ է, թե՞ ոչ, և արդյո՞ք լիարժեքորեն օգտվում է պետության կողմից օրենքով իրեն վերապահված հնարավորություններից։ 

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը 7 ամսում 5 անգամ  պարգևատրում է ստացել

Սահմանադրական դատարանի՝ Fip.am-ին տված գրության համաձայն՝ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների ֆոնդից Սահմանադրական դատարանի դատավորներին պարգևատրում հատկացվել է ամսական աշխատավարձի 30 տոկոսի չափով։ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հուլիսից մինչև նոյեմբեր ընկած հատվածում, ընդհանուր առմամբ, 5 անգամ է պարգևատրում ստացել՝ ընդհանուր 1.190.500 դրամի չափով։

Դրանից բացի, ըստ ՍԴ-ի՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին ՍԴ դատավորներին պարգևատրում հատկացվել է նաև սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով։ Եվ այս միջոցների հաշվին Վահե Գրիգորյանը 2 անգամ ստացել է պարգևատրում՝ 555.600 դրամի չափով։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ, Վահե Գրիգորյանն, ըստ ՍԴ-ի, ստացել է 1 մլն 746.100 դրամ պարգևավճար։ 

ՍԴ-ից նաև տեղեկացնում են, որ 2019 թ. դեկտեմբեր և 2020 թ. հունվար ամիսներին Վահե Գրիգորյանը պարգևավճար չի ստացել։ 

Վահե Գրիգորյանի պարզաբանումը 

Fip.am-ի հետ զրույցում Վահե Գրիգորյանը նշեց, որ ՍԴ-ի կողմից ներկայացված աշխատավարձի չափը (793.000 դրամ) չհարկված աշխատավարձն է, և փաստացի ինքը հարկումից հետո ստանում է շուրջ 600.000 դրամ։ Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա նա հաստատեց, որ բացառությամբ դեկտեմբեր և հունվար ամիսների, ստացել է պարգևավճար, բայց ոչ թե 1.746.100 դրամ, ինչպես ՍԴ-ն է ներկայացնում, այլ 1.254.000 դրամ՝ հարկումից հետո։ 

Անդրադառնալով Hyundai մակնիշի ծառայողական ավտոմեքենային՝ Վահե Գրիգորյանը հաստատեց, որ մեքենան ստացել է, բայց կարճ ժամանակ է օգտվել, որովհետև անսարք է եղել։ «Փաստացի, այդ մեքենան օգտագործել եմ 1,5-2 ամիս և ի տարբերություն մյուս ՍԴ անդամների՝ ես երբեք վարորդ չեմ վերցրել»,- ասաց նա՝ հավելելով, որ 1180 լիտրի համար նախատեսված բենզինի կտրոն ևս վերցրել է։ Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբեր ամսից դադարել են իրեն պարգևավճարներ և բենզին տրամադրել։ 

Խոսելով աշխատանքի չգնալու լուրերի մասին՝ Գրիգորյանն ասաց, որ այդ պնդումը բացարձակ սուտ է, քանի որ ինքն աշխատանքի չի հաճախել ընդամենը 7 աշխատանքային օր։  

Նշենք, որ Fip.am-ն անդրադարձել էր Վահե Գրիգորյանի բացակայություններին՝ ներկայացնելով, թե քանի օր և ինչ պատճառով է բացակայել ՍԴ դատավորը։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Yerevan.today-ի պնդումը, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ամիսներ շարունակ անհարգելի պատճառով աշխատանքի չի հաճախել, իրականությանը չի համապատասխանում, բայց ճիշտ է, որ նա չի մասնակցել որևէ դատական նիստի։ Ճիշտ է նաև, որ Գրիգորյանը մի քանի անգամ պարգևավճար է ստացել, սակայն սխալ է այն պնդումը, թե 7 ամսում Գրիգորյանը 10 մլն դրամից ավելի գումար է ստացել բյուջեից։ Գրիգորյանի եկամուտը 7 ամիսներին՝ (աշխատավարձ և պարգևավճարներ) կազմել է շուրջ 6.741.500 դրամ (հարկված՝ 5.454.000)։ 

Նելլի Լազարյան 

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens