ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչու էին ուշացրել ուսուցիչների աշխատավարձերը․ ԿԳՄՍՆ-ն խախտել է կառավարության որոշումը

11:32, 21 Փտր, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի օգոստոսին հայտարարել էր, որ ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է տասը տոկոսով:

Աշխատավարձի բարձրացումը ենթադրում էր հաշվարկային նոր մեխանիզմ: Հանրակրթական պետական դպրոցները ֆինանսավորվում են ըստ սովորողների թվի՝ համապատասխան բանաձևով:

Յուրաքանչյուր տարվա սկզբին լիազոր մարմինները (Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ), մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան) պայմանագրեր են կնքում դպրոցների հետ, որոնցով կարգավորվում է վերջիններիս ֆինանսավորումը:

Արդեն այս տարվա փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում հնչեցին ահազանգեր, որ մի շարք դպրոցներում ուսուցիչների աշխատավարձերն ուշացնում են։

Չնայած չենք կարող պնդում անել, թե յուրաքանչյուր դպրոցում քանի օր են ուշացրել աշխատավարձերը, սակայն դպրոցների հետ ֆինանսավորման պայմանագրերի ուշացում, ամեն դեպքում, եղել է, ինչը հաստատել էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Կառավարության 2019 թ․ հոկտեմբերի 31-ի N 1503-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կատարվեցին կառավարության 2006 թ․ օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման մեջ, որը վերաբերում էր հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկմանը։ Նոր որոշումով այսուհետ հանրակրթական դպրոցների ֆինանսավորման այլ բանաձև հաստատվեց։ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի մեկից:

2006 թվականի N 1262-Ն որոշման փոփոխությունների 2-րդ կետում նշվում էր. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում հաստատել ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցները` ելնելով ընթացիկ ցուցանիշներից, կիրառելով համապատասխան գործակիցներ»։

«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքն Ազգային ժողովում ընդունվել է 2019 թ. դեկտեմբերի 6-ին։ Սա նշանակում է, որ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցների՝ նախարարի կողմից հաստատման վերջնաժամկետն այս տարվա հունվարի 6-ն էր։

Սակայն ԿԳՄՍ նախարարի հրամանը (N 73-Ա/2), որով հաստատվել է պետական հանրակրթական դպրոցների՝ ըստ սովորողների թվի ֆինանսավորումը, արձակվել է հունվարի 31-ին՝ շուրջ մեկ ամիս խախտելով կառավարության որոշմամբ հաստատված ժամկետը: Սա էլ, իր հերթին, հանգեցրել է ֆինանսավորման որոշակի ուշացման։

Սևադա Ղազարյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)