ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Խառը վիճակագրություն Հայաստան եկող-գնացողների մասին․ երբ միմյանց հակասում են վարչապետը, ԱԱԾ-ն ու ԱՎԿ-ն

16:06, 20 Փտր, 2020

ՍԽԱԼ

2019-ին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա հունվարին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ ներկայացնելով 2017-2019 թվականների ընթացքում Հայաստան ժամանածների և Հայաստանից մեկնածների թիվը: Փաշինյանը, նախ, ներկայացրել էր վիճակագրությունը, ապա ջնջել գրառումը՝ նշելով, որ մի քանի գերատեսչությունների միջև ճշգրտումների կարիք կա։

Այնուհետև վարչապետը ՀՀ ժամանողների և մեկնողների նոր վիճակագրություն էր ներկայացրել, որը զգալիորեն տարբերվում էր նախորդ գրառման մեջ ներկայացրած տվյալներից։ Հատկանշական է, որ ավելի ուշ վարչապետը նաև այս գրառումն էր հեռացրել։ 

Նշենք, որ սահմանահատումների վերաբերյալ վիճակագրություն տալիս են Վիճակագրական կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ նրանց հաշվարկներում որոշակի տարբերություններ կան: Մյուս կողմից, հաշվարկները կատարվում են երկու եղանակով՝ մի դեպքում գրանցելով սահմանահատումների քանակը, մյուս դեպքում հաշվելով Հայաստանի սահմանը հատած քաղաքացիների թիվը՝ առանց ներառելու մեկ անձի կողմից բազմակի այցելությունները։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստան ժամանած և Հայաստանից մեկնած քաղաքացիների մասին Վիճակագրական կոմիտեի և ԱԱԾ տրամադրած տվյալները՝ պարզելու, թե արդյո՞ք վարչապետի ներկայացրած թվերը համապատասխանում են իրականությանը։ 

Ներառելով մեկ անձի բազմակի այցելությունները

Վարչապետի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2019-ին Հայաստան էր ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ, 2018-ին՝ 4 միլիոն 785 հազար, 2017-ին՝  4 միլիոն 313 հազար մարդ: Այս տվյալները, ըստ Փաշինյանի, չէին ներառում մեկ անձի կողմից բազմակի մուտքերն ու ելքերը: Վարչապետի ներկայացրած թվերը, սակայն, չեն համապատասխանում պաշտոնական տվյալներին՝ անգամ առկա մեթոդաբանական տարբերությունները հաշվի առնելու պարագայում: Տարբերությունը վերաբերում է շուրջ մեկ միլիոն սահմանահատման:

Այսպես, ըստ ԱՎԿ-ի և ԱԱԾ-ի՝ 2019-ին Հայաստանի սահմանային անցակետերում գրանցված մուտքերի թիվը, ներառելով մեկ անձի բազմակի այցելությունները, կազմել է 4 միլիոն 319 հազար 618: Նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնումների թիվը կազմել է 4 միլիոն 309 հազար 112 կամ ժամանածների թվից 10 հազար 506-ով ավել: 

2017-ի և 2018-ի դեպքում ևս վարչապետ Փաշինյանի ներկայացրած թվերի և վիճակագրության միջև տարբերությունը շուրջ մեկ միլիոնի է հասնում: Ըստ վարչապետի գրառման՝ 2017-ին Հայաստան ժամանել էր 4 միլիոն 373 հազար մարդ, իսկ համաձայն ԱԱԾ և ԱՎԿ տվյալների՝ 3 միլիոն 398 հազար մարդ:  2018-ին, ըստ վարչապետի, ժամանել էր 4 միլիոն 785 հազար մարդ, ըստ ԱՎԿ-ի և 

ԱԱԾ-ի՝  3 միլիոն 757 հազար:

Հայաստան ժամանողների թիվը

Ինչպես արդեն նշեցինք, վարչապետն իր հրապարակման մեջ նշել էր, որ ներկայացված թվերում մեկ անձի կողմից բազմակի այցելությունները հաշվի առնված չեն: Սակայն այդ պարագայում անհամապատասխանությունն իր ներկայացրած թվերի և վիճակագրական կոմիտեի տվյալների միջև ավելի է մեծանում: 

Այսպես, ԱՎԿ տվյալների համաձայն՝ 2019-ին Հայաստան ժամանած անձանց թիվը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է մոտ 500 հազարով կամ 17,3 տոկոսով: 2018-ի 1 միլիոն 981 հազարի դիմաց 2019-ին Հայաստան է եկել շուրջ 2 միլիոն 232 հազար մարդ: 

Մուտքերի թիվը 2019-ին 3562-ով գերազանցել է ելքերի թիվը: 2018-ին ևս տարբերությունը դրական էր՝ 6494: Այս դեպքում ևս վարչապետի հրապարակումը անճշտություն է պարունակում. 2019-ին Հայաստանից մեկնողների թիվը չի գերազանցել ժամանողներինը:

Հայաստան ժամանածների թվի վերաբերյալ այլ թիվ է ներկայացնում Ազգային անվտանգության ծառայությունը: Ըստ վերջինիս տրամադրած տվյալների՝ 2019-ին Հայաստան ժամանել է 4 միլիոն 340 հազար մարդ: Սակայն անգամ այս պարագայում թիվը շուրջ 1 միլիոնով քիչ է վարչապետի ներկայացրածից:

Այսպիսով, սահմանահատումների վերաբերյալ և՛ ԱԱԾ, և՛ ԱՎԿ տվյալները շեշտակի տարբերվում են Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թվերից: Հատկանշական է, որ վարչապետ Փաշինյանը հետագայում այդպես էլ չհրապարակեց ճշտված տվյալները:

Անի Ավետիսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens