ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գավառի տեքստիլ ֆաբրիկայի բացումը մնաց ուղղակի խոստում

12:53, 9 Փտր, 2020

2018 թվականի նոյեմբերի 29-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը, խոսելով սպասվող ներդրումների մասին, հայտարարեց, որ Ծովազարդ գյուղից ծագումով մի գործարար 2019 թ. հունվարին տեքստիլի գործարան կբացի շրջանում. 

«Նա (գործարարը — խմբ.) որոշել է ներդրումներ իրականացնել և Ծովազարդ գյուղում ստեղծել տեքստիլ գործարան, որտեղ բամբակից թել են մանելու։ …Ընդ որում՝ էտ գործարանը կսկսի աշխատել, իր խոստման և պլանի համաձայն, արդեն հունվարից, և սկզբնական շրջանում կլինի 400-600 աշխատատեղ, հետագայում նաև 1200 աշխատատեղ է պլանավորում բացվել․․․»։

Փաշինյանն իր խոսքում մինչ այդ նշել էր, որ վարչապետ դառնալուց հետո առաջին գործերից մեկը, որին առնչվել է, վերաբերում էր այս գործարարին, որը փորձել է Հայաստան ներկրել բամբակի սերմեր, որպեսզի էքսպերիմենտալ ցանք իրականացնի Արմավիրի մարզում, սակայն մաքսային մարմիններում ինչ-որ խնդիրներ էին առաջացել։

«Ես հետաքրքրվել եմ, թե ինչ պրոբլեմ է և այլն, իբր ֆիտո-սանիտարական պրոբլեմ կար, ես հանձնարարեցի, որ արագ ստուգեն և անպայման ներս թողնեն այդ սերմերը Հայաստան։ Դրանից հետո այդ գործարարը, ինչպես պլանավորել էր, Արմավիրի մարզում իրականացրեց բամբակի ցանք՝ երկար տարիների ընդմիջումից հետո առաջին անգամ։ Եվ հիմա պարզվում է՝ բամբակը Արմավիրի մարզում սպասվածից շատ ավելի մեծ բերք է տվել»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ ստացված բերքը կիրացվի Ծովազարդ գյուղում բացվող գործարանում։

Վարչապետի պաշտոնակատարի այս հայտարարությունը ներկաները ողջունել էին ծափողջույններով։ 

«Փաստերի ստուգման հարթակն» այս խոստումից 14 ամիս որոշեց պարզել, թե արդյո՞ք գործարանը բացվել է, և ի՞նչ փուլում են աշխատանքները։ 

Ծովազարդի գործարանը դեռ չի գործում

Ծովազարդի համայնքապետ Արամայիս Ենգոյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ գործարանը չի գործում։

Ծովազարդի բամբակամանվածքաբանական ֆաբրիկան

Վերջինիս խոսքով՝ համայնքի տարածքում նախկինում գործել է տեքստիլ ֆաբրիկա, որը մի քանի տարի առաջ ֆինանսական խնդիրների պատճառով փակվել է (ճանաչվել է սնանկ — խմբ․)։ Այն պատկանել է գործարար Գագիկ Խաչիկյանին, և հենց այս ֆաբրիկայի շենքի և հաստոցների հիմքի վրա նույն գործարարը նախորդ տարի խոստացել էր վերականգնել բամբակի վերամշակման ֆաբրիկան, սակայն, ըստ համայնքապետի, նախապատրաստական աշխատանքներ այդպես էլ չի արել։ 

«Մի քանի անգամ զանգահարեցի Խաչիկյանին, ասաց, որ դեռ չի ստացվում»,- ասաց Ենգոյանը։ 

Fip.am-ը ևս փորձեց կապ հաստատել Գագիկ Խաչիկյանի հետ։ Վերջինս հեռախոսազրույցում խոստացավ, որ ավելի ուշ կզանգահարի, սակայն ի վերջո մեզ հետ կապ հաստատեց մի կին՝ Լուսինե անունով, որը ներկայացավ որպես Խաչիկյանի իրավաբան-հաշվապահ։ Լուսինեն հայտնեց, որ Ծովազարդում ֆաբրիկան չի բացվել, քանի որ բամբակի դաշտերի բերքը չի բավականացրել արտադրությունը սկսելու համար, իսկ ստացված բերքն այժմ պահեստավորված է։

«Հենց հումքի սակավության պատճառով էլ որոշում է կայացվել ուշացումով սկսել բամբակի վերամշակումը»,- ասաց Լուսինեն՝ հավելելով, որ արդեն իսկ ունեն մոտ 1000 հեկտար բամբակի ցանքատարածություններ մի քանի համայնքներում։ 

Հատկանշական է, որ ավելի վաղ՝ 2018 թ․ հուլիսին, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելել էր Ծովազարդի բամբակամանվածքաբանական ֆաբրիկա, որտեղ «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ հիմնադիր Գագիկ Խաչիկյանը մարզպետին հավաստիացրել էր, որ մինչև տարեվերջ Ծովազարդում և Գավառում իրենց ընկերության կողմից մի քանի տեսակի արտադրություններ կհիմնվեն, ինչի արդյունքում կստեղծվեն հազարից ավելի աշխատատեղեր: «Մենք դրա համար ունենք բավարար միջոցներ ու նախադրյալներ»,- ասել էր Գագիկ Խաչիկյանը։

Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանը «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խաչիկյանի հետ

Ո՞վ է Գագիկ Խաչիկյանը

Ինչպես նշեցինք, Գագիկ Խաչիկյանը Ծովազարդում գտնվող «Ծովազարդի տեքստիլ ֆաբրիկա» ՓԲԸ-ի սեփականատերն է։ Վերջինս բաժնեմասեր ունի 2006-ին գործարար Փայլակ Հայրապետյանի կողմից հիմնադրած «Գոր-Ալ», 2017-ին ստեղծված «Բամբակ Տեքստիլ Գրուպ», 2018-ին ստեղծված «Ուզբեկ տեքստիլ գրուպ» ընկերություններում։ 2018 թ. ապրիլին Խաչիկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հիմնել էր «Ծառուկյան Քոթթոն Ռոդ» ՍՊԸ-ն, որտեղ ունի 20 տոկոս բաժնեմաս։ 

«Փաստերի ստուգման հարթակը» 2018 թ. հուլիսին հրապարակված՝ «Գագիկ Ծառուկյանի նոր բիզնեսները. պատգամավորը ապօրինի ձեռնարկատիրությա՞մբ է զբաղվում» հոդվածում անդրադարձել էր Գագիկ Ծառուկյանի հետ նոր բիզնես հիմնած Խաչիկյանին։ Երկու գործարարների հիմնած ընկերությունը գրանցումից կարճ ժամանակ անց արդեն հասցրել էր հարկային պարտքեր կուտակել. պետեկամուտների կոմիտեն հունիսի 24-ին «Ծառուկյան Քոթթոն Ռոդին» ծանուցել էր ավելի քան 4.8 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորությունների մասին։

Իսկ Գագիկ Խաչիկյանը երկու անգամ մեղավոր էր ճանաչվել՝ փաստաթղթեր կեղծելու ու սահմանն ապօրինի հատելու համար։ Երկու անգամ էլ նույն գործողությունը կատարելու համար տուգանք է վճարել։ 

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից պարզում ենք, որ Խաչիկյանը ներգրավված է եղել բազմաթիվ դատական գործերի մեջ, որոնք հիմնականում կապված են վարկային պարտավորությունները չկատարելու և բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից գումարի բռնագանձման պահանջների հետ։ 

Բացի այդ, նախորդ տարի կառավարության դիմաց ցույց իրականացնող մի խումբ տաջիկներ բողոքում էին, որ «Ուզբեկ տեքստիլ գրուպ» ընկերության տնօրեն Գագիկ Խաչիկյանն իրենց աշխատավարձերը չի տալիս. պարտք է ավելի քան 15,000 դոլար, սակայն հրաժարվում է գումարը վճարել, իսկ առանց գումարի նրանք չէին կարող երկրից դուրս գալ։ Բարձրացած աղմուկից հետո, ի վերջո, Խաչիկյանը վճարել էր աշխատավարձերը, և տաջիկները հեռացել էին։

Գործարանը, այնուամենայնիվ, խոստանում են բացել

Գագիկ Խաչիկյանի իրավաբան-փաստաբանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչև Ծովազարդի արտադրությունը սկսելն անհրաժեշտ է միջանկյալ փուլում ստեղծել բամբակի նախնական վերամշակման կոմբինատ, որը կզբաղվի բերքի մաքրմամբ և կտահանմամբ։ «Այս պահին Արարատի մարզի Հայանիստ գյուղում հումքի առաջնային մշակման գործարանի կառուցումը ևս դադարեցված է, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում աշխատանքները կշարունակվեն»,- ասաց Հասմիկը։ 

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ բամբակի առաջնային մշակման գործարանի կառուցումից հետո կկազմակերպվի Ծովազարդի ֆաբրիկայի կառուցումը։ Իսկ թե ե՞րբ դա տեղի կունենա՝ չպատասխանեց։ 

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ 2018 թ․ նոյեմբերին նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումները, թե Գավառում շուտով տեքստիլի գործարան կբացվի, այդպես էլ դեռ իրականություն չեն դարձել։ Գագիկ Խաչիկյանը թեև հավաստիացնում է, որ գործարանը բացվելու է, սակայն շոշափելի քայլեր այդ ուղղությամբ դեռևս արված չեն։

Հատկանշական է, որ եթե Փաշինյանն իր խոսքում նշում էր, որ բամբակը Արմավիրի մարզում սպասվածից շատ ավելի մեծ բերք է տվել, ինչն էլ գործարանի բացման հիմնական շարժառիթն էր, փաստացի, գործարարի ներկայացուցիչը հակառակն է նշում՝ պնդելով, որ հումքի սակավության պատճառով գործարանը չի բացվել։ 

Screenshot_2020-02-07-21-14-33-874_com.miui.gallery
IMG_20200208_160255
C617F4EA-9373-4A3C-84B4-DA684D5E64FB
Screenshot_2020-02-07-21-13-20-083_com.miui.gallery
IMG_20200208_160119
SAVE_20200207_162043
IMG_20200208_160325
IMG_20200208_160107
Screenshot_2020-02-07-21-14-17-141_com.miui.gallery
IMG_20200208_160323
previous arrow
next arrow

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens