Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 819

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 830
Հրանտ Բագրատյանը սխալ տեղեկություններ է հաղորդում 2019 թվականի ինդեքսների վերաբերյալ - FIP.AM
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Հրանտ Բագրատյանը սխալ տեղեկություններ է հաղորդում 2019 թվականի ինդեքսների վերաբերյալ

14:48, 28 Հնվ, 2020

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը հունվարի 26-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով  2019-ին մի շարք ինդեքսներում Հայաստանի գրանցած արդյունքներին։

Մասնավորապես, Հրանտ Բագրատյանը, հղում անելով Doing Business 2020-ի («Գործարարությամբ զբաղվելը 2020») զեկույցին,  նշել է, որ 12 ցուցանիշի հիման վրա կազմվող ինդեքսում Հայաստանը հետընթաց է ապրել:

«DB 2020-ը հրապարակվեց 2019-ի հոկտեմբերին։ ՀՀ-ն 47-րդ տեղում է՝ 2018-ի համեմատ նահանջելով 6 տեղ։ Ու չնայած կառավարության նիստի ժամանակ ԿԲ նախագահն ասաց, թե սխալմունք է եղել, հեսա կուղղենք, այդպես էլ ոչինչ չուղղվեց։ 47-րդ տեղը ընդհանրապես վատագույն ցուցանիշներից մեկն է ՀՀ տնտեսական պատմության մեջ (մի անգամ եղել է 48 և 2017-ին՝ էլի 47)։ Մենք ունեցել ենք 32, 34, 35 և այլն տեղեր։ Նշենք, որ 2019-ի Վրաստանի ցուցանիշն է՝ 7-րդ տեղ, Ադրբեջանինը՝ 34 և ՌԴ-ինը 28»,- գրել է Բագրատյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել Հրանտ Բագրատյանի ներկայացրած ցուցանիշները և պարզել, թե արդյո՞ք նրա ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ:

Նշենք, որ Doing Business-ը Համաշխարհային բանկի հետազոտական խմբի ամենամյա զեկույցն է: Այն ներկայացվում է 2003 թվականից սկսած և ներառում է 190 երկիր` գնահատելով այդ պետություններում բիզնեսի իրականացման մատչելիությունը: Գնահատումը կատարվում է՝ հիմնվելով 10 ցուցանիշի վրա` բիզնեսի ստեղծում, կառույցներից թույլտվության ստացում, սեփականության գրանցում, էլեկտրականությանը միացում, վարկի ստացում, ներդրողների պաշտպանություն, հարկեր, միջազգային առևտուր, պայմանագրերի իրականացման ապահովում, անվճարունակության կարգավորում (սննկացման պրոցես): DB 2020-ի մեթոդաբանության մեջ նշվում է, որ կառավարության հետ պայմանագրերի կնքումը և աշխատողների ներգրավումը ուսումնասիրվում է, սակայն չի ներառվում ինդեքսը ձևավորող ցուցանիշների ցանկում:

Ուսումնասիրելով նախորդ տարիների զեկույցները` նկատում ենք, որ Հայաստանը վերջին տարիներին վատագույն արդյունքն ունեցել է 2011 և 2012 թվականներին` համապատասխանաբար զբաղեցնելով 48-րդ և 55-րդ տեղերը:

Նշենք, որ 2015-2017 թվականներին զեկույցի կազմման մեթոդաբանությունը փոխվել է: Սակայն դրանից հետո վերահաշվարկ կատարվել է ամեն տարի միայն նախորդող զեկույցի վերաբերյալ, որպեսզի նոր հաշվարկը ճշգրիտ լինի, այսինքն` 2003-2015 թվականների ցուցանիշներն անփոփոխ են մնացել:

Այսպիսով, վերջին տարիներին ինդեքսում ամենացածր ցուցանիշը Հայաստանն ունեցել է 2011 և 2012 թվականներին, իսկ Հրանտ Բագրատյանը սխալ է ներկայացրել մեթոդաբանությունը, քանի որ աղյուսակները կազմելիս հաշվի է առնվում ոչ թե 12, այլ 10 ցուցանիշ:

Ժողովրդավարության ինդեքս

Հրանտ Բագրատյանը ներկայացրել է նաև Հայաստանի ցուցանիշները The Economist Intelligence Unit բրիտանական հետազոտական և խորհրդատվական ընկերության 2019 թվականի հաշվետվությունում:

«Ժողովրդավարության ինդեքսով ՀՀ-ն լուրջ առաջընթաց է գրանցել՝ 2017-ի 111-րդ տեղից հայտնվելով 86-րդ տեղում։ Այստեղ վճռական նշանակություն են ունեցել 2018-ի դեկտեմբերի պառլամենտական ընտրությունները։ Առայժմ չեն գտել իրենց արտացոլումը Սահմանադրական դատարանի նախագահի դեմ ձեռնարկած հալածանքները, մարդկանց պարտադիր նախնական կալանավորումները, դատարանների բացահայտ կողմնակալ դիրքորոշումները»,- գրել է Բագրատյանը։

Ժողովրդավարության ինդեքսը հիմնված է հինգ չափանիշի վրա՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության աշխատանք, հնարավորություններ քաղաքական մասնակցության համար և քաղաքական մշակույթ: Նշենք, որ ըստ զեկույցի` երկրները բաժանվել են 4 խմբի՝ լիարժեք ժողովրդավար, թերի ժողովրդավար, հիբրիդային ռեժիմ և ավտորիտար ռեժիմ: Հայաստանը ցանկում 86-րդն է և ներառված է հիբրիդային ռեժիմով երկրների շարքում:

Հատկանշական է, որ հունվարին հրապարակված զեկույցն ամփոփել է հենց 2019 թվականի իրադարձությունները: 2018-ին Հայաստանն այս զեկույզում զբաղեցնում էր 103-րդ տեղը, և անհսականալի է, թե ինչու նախկին վարչապետը չի հիշատակում 2018-ի զեկույցը։ Հետևաբար՝ Բագրատյանի պնդումը, թե «Սահմանադրական դատարանի նախագահի դեմ ձեռնարկած հալածանքները, մարդկանց պարտադիր նախնական կալանավորումները, դատարանների բացահայտ կողմնակալ դիրքորոշումները» հաշվի չեն առնվել հաշվետվությունը ներկայացնելիս, մոլորեցնում և մանիպուլացնում է ընթերցողին:

Կոռուպցիայի ընկալման համաթիվ

Անդրադառնալով «Թրանսփերենսի ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման համաթվին` Հրանտ Բագրատյանը նշում է, որ այս առումով առաջընթաց է գրանցվել, և 107-րդ տեղից 2 տարում Հայաստանը բարձրացել է 77-րդ տեղը։ 

«Ճիշտ է, այս ցուցանիշով մենք նախկինում եղել ենք նաև 94-95-րդ տեղերում (2013-2015 թթ)։ Անառարկելի է, որ լուրջ առաջընթաց է գրանցվել հարկային և մաքսային ոլորտներում։ Բայց որոշակի դեր է խաղացել նաև հայկական Transparency International-ը, որը մայր կազմակերպություններից «թաքցրել» է բյուջեի միջոցների գրպանումը անսահմանաչափ պարգևավճարների տեսքով։ Չի զեկուցվել երկրի առաջին տիկնոջ կողմից ֆոնդերի բացումը և այլն։ Ի վերջո, «տեղական» Transparency International-ը ներկայումս պատգամավորներ ունի, «համագործակցում է» ՀՀ բյուջետային միջոցների հետ։ Այսինքն՝ նա շահառու է, և ուրեմն չեզոք չէ գործող իշխանություններին։ Բայց ի՞նչն է հետաքրքիր. այդ ամենից հետո ՀՀ 77-րդ տեղում է. չնայած «առաջընթացին», երկիրը գտնվում է քյարթու կոռուպցիոն երկրների շարքում»,- գրել է Հրանտ Բագրատյանը:

Ուշագրավ է, որ Բագրատյանի գրառումից հետո «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը հերքել է այն փաստը, որ իրենց կազմակերպությունը Հայաստանում Կոռուպցիայի համաթվի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ է ներկայացրել կամ թաքցրել է տեղեկություններ: Հոկտանյանը շեշտել է, որ ելնելով գիտական էթիկայի և անկողմնակալության սկզբունքներից՝ միջազգային կազմակերպությունը երբեք իր՝ որևէ երկրի ներկայացուցիչներից տեղեկություններ չի վերցնում

Ուսումնասիրելով «Թրանսփերենսի ինթերնեշնլի» մեթոդաբանությունը` պարզ է դառնում, որ Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) կազմման ընթացքում հաշվի են առնվում ոչ թե տեղական գրասենյակների հաշվետվությունները, այլ միջազգային կառույցների տվյալները:

Կոռուպցիայի ընկալման համաթվի համար որպես աղբյուր են հանդիսանում Համաշխարհային տնտեսական ֆորումը, «Ֆրիդոմ Հաուսը», Քաղաքական և տնտեսական ռիսկերի կոնսուլտացիան, «Էկոնոմիստ ինթելիջենս յունիթը» և այլ կազմակերպություններ: Օգտագործվում են առնվազն երեք կազմակերպության տվյալներ: Ամեն անգամ մեթոդաբանությունն առանձին գլխով ներկայացվում է տվյալ տարվա զեկույցում:

Հաշվի առնելով այս փաստը` կարող ենք պնդել, որ Հրանտ Բագրատյանը սխալ է, քանի որ Կոռուպցիայի ընկալման համաթիվը կազմելիս «Թրանսփերենսի ինթերնեշնլի» միջազգային գրասենյակը չի հիմնվում տեղական գրասենյակների տրամադրած տվյալների վրա:

Այսպիսով, Հրանտ Բագրատյանի` հունվարի 26-ին արած գրառումը պարունակում է մի շարք սխալներ և ապակողմնորոշող թեզեր:

Լուսինե Ոսկանյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens