ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ինչպես է վարչապետը խմբագրում իր գրառումները. մի ջնջված գրառման հետքերով

19:24, 16 Հնվ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Նիկոլ Փաշինյանը վերջերս գրառում էր արել՝ ներկայացնելով Հայաստան ժամանողների վերաբերյալ վիճակագրություն։ Փաշինյանն այնուհետև ջնջել էր գրառումը՝ տեղեկացնելով դրա մասին։ Այնուհետև նոր գրառում էր արել՝ ներկայացնելով նոր տվյալներ։ Վարչապետը կրկին ջնջել էր գրառումը՝ այս անգամ արդեն չհայտնելով այդ մասին։ Սա, սակայն, առաջին անգամ չէ, որ վարչապետը ջնջում կամ խմբագրում է գրառումները։

2018 թ. հեղափոխության օրերին և դրանից հետո սոցիալական ցանցերի դերն աննախադեպ աճեց։ Հետհեղափոխական իշխանության ներկայացուցիչները սկսեցին օգտագործել, մասնավորապես, Ֆեյսբուքը՝ իրենց կատարած աշխատանքը, ծրագրերը և վիճակագրությունը ներկայացնելու համար։ Նրանց գրառումներն արտատպվում են բազմաթիվ լրատվամիջոցներում՝ որպես պաշտոնական տեղեկատվություն։ 

Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենահաճախն է իր ֆեյսբուքյան էջում գրառումներ անում և հանրությանը ներկայացնում այս կամ այն ձեռքբերումը։ 

2020 թվականի հունվարի 14-ին՝ վերջին տարիներին Հայաստան ժամանած անձանց թվաքանակի մասին արված գրառումը դրանցից մեկն էր։

«2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ: 2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ: 2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:

Նշեմ նաև, որ 2018-ի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին: Այսինքն՝ ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե՛ 2018, թե՛ 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել»,- գրել էր վարչապետը:

Այս գրառումն անմիջապես հայտնվել էր 24news.am, shantnews.am, news.am, tert.am, 1lurer.am և այլ լրատվականներում։ 

Կարճ ժամանակ անց՝ Նիկոլ Փաշինյանը ջնջեց այս գրառումը և մի նոր գրառում կատարեց՝ ջնջելու մասին։

Եվ չնայած այս փաստին, ինչպես արդեն նշեցինք, բազմաթիվ լրատվականներ արդեն իսկ հասցրել էին տարածել վարչապետի գրառումը։ Փաստացի, նախկին լրագրող վարչապետի գրառման հետևանքով լրատվականներն իրենց ընթերցողներին մատուցեցին չճշգրտված կամ սխալ տեղեկություն։ 

Ի դեպ, ավելի ուշ վարչապետն իր էջից ջնջել էր նաև ջնջելու մասին գրառումը։

Վարչապետը ջնջել է նոր գրառումը ևս

Վարչապետը, ի վերջո հրապարակել էր Հայաստան ժամանողների վերաբերյալ, կարծես թե, վերջնական տվյալները, սակայն այս դեպքում ևս նա զերծ չմնաց չճշտված տեղեկություն տալուց՝ հետո էլ այն կրկին ուղղելուց։ Այսպես, ուսումնասիրելով Փաշինյանի գրառման խմբագրման պատմությունը, պարզ է դառնում, որ նոր գրառման մեջ ի սկզբանե Փաշինյանը գրել էր, որ հրապարակված տվյալներում միևնույն անձի բազմակի այցելությունները հաշվառված չեն։ Այնուհետև Փաշինյանը խմբագրել էր գրառումը և գրել, որ միևնույն անձի բազմակի մեկնում-ժամանումները ևս ներառված են։

Գրառումը տարածվել էր 1lurer.am, armeniasputnik.am, news.am և այլ կայքերում։

Հունվարի 16-ին, սակայն, պարզեցինք, որ վարչապետը ջնջել է նաև այս գրառումը (հունվարի 15-ի դրությամբ գրառումն առկա էր), սակայն չի տեղեկացրել դրա մասին, ինչպես նախորդ անգամ։ Fip.am-ը կապ հաստատեց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ պարզելու, թե ինչու է ջնջվել վարչապետի գրառումը, ինչին ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ գրառման հեռացումը պայմանավորված է միջգերատեսչական վեճով՝ կապված հաշվարկների մեթոդաբանության հետ, և մինչև փետրվարի 5-ը կներկայացվի պաշտոնական վիճակագրություն՝ Հայաստան ժամանողների վերաբերյալ։

Վարչապետը հաճախ է խմբագրում գրառումները

Վարչապետը հունվարի 6-ին գրառում էր արել՝ հայտնելով, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանը ՀՆԱ-ի ցուցանիշով անցել է և Վրաստանին, և Ադրբեջանին: Մոտ երկու ժամ անց վարչապետը գրառումը խմբագրել էր՝ նշելով, որ գրառման նախորդ վարկածը անճշտություններ ուներ՝ «Ադրբեջանին դեռ չենք անցնել»։ Խմբագրման մասին նա տեղեկացրել էր գրառման մեջ։

Եվ չնայած այս դեպքում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր սխալ տեղեկություն, բայց ազնիվ էր գտնվել՝ տեղեկացնելով փոփոխությունների և խմբագրման մասին։   

Սակայն պարզվում է՝ Փաշինյանը երբեմն խմբագրում է գրառումները, սակայն չի տեղեկացնում դրա մասին։ 

Այսպես, 2019-ի օգոստոսի 20-ին վարչապետը գրառում էր կատարել՝ տեղեկացնելով զինծառայողների բարձրացված աշխատավարձերի և դրանց չափի մասին։ Ըստ այդ գրառման, օրինակ, գնդի հրամանատարի աշխատավարձն ավելանում էր 23 հազար դրամով կամ 7 տոկոսով, գնդի հրամանատարի տեղակալի աշխատավարձը՝ 20 հազար դրամով կամ 7 տոկոսով: Այս գրառումը ևս հայկական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածել էին։ Սակայն գրառումը կատարելուց երկու օր անց վարչապետը կրկին խմբագրել էր այն։

Խմբագրված տարբերակում արդեն նշվում էր, որ գնդի հրամանատարի աշխատավարձը բարձրացել է 22 հազար դրամով կամ 4.6 տոկոսով, իսկ գնդի հրամանատարի տեղակալինը՝ 51 հազար դրամով կամ 12.7 տոկոսով: Վարչապետը նույն գրառման մեջ ավելացրել էր խմբագրված տարբերակ՝ չանելով նոր հրապարակում։ Փաստացի, լրատվամիջոցները չէին նկատել փոփոխությունները և իրենց լսարանին էին ներկայացրել առաջին տվյալները, որոնք, փաստորեն, սխալ էին։ (news.am, medialab.am, tert.am, а1plus.am, armlur.am, lurer.com)։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի գրառումները հաճախ խմբագրվում են, փոփոխությունների ենթարկվում կամ ընդհանրապես ջնջվում՝ դրանց մասին որոշ դեպքերում պատշաճ չտեղեկացնելով արդեն իսկ տեղեկատվությունը ստացած քաղաքացիներին։

Սևադա Ղազարյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens