ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ ճիշտ

Դաշնակցությունը՝ Հոկտեմբերի 27-ին ու Մարտի 1-ին

12:27, 24 Նյմ, 2019

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

Մարտի 1-ը եղել ա ձեր իշխանության օրոք, եղե՞լ ա։ Հոկտեմբերի 27-ը եղե՞լ ա ձեր իշխանության օրոք. Արայիկ Հարությունյան

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բելգիայի երիտասարդական միության անդամները նոյեմբերի 22-ին մոտեցել են Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին և պահանջել նրա հրաժարականը։ Ցույց իրականացնող ՀՅԴ-ական երիտասարդների հետ զրույցի ժամանակ նախարարը հայտարարել է․ «Մարտի 1-ը եղել ա ձեր իշխանության օրոք, եղե՞լ ա։ Հոկտեմբերի 27-ը եղե՞լ ա ձեր իշխանության օրոք․․․»։

Նախարարի այս պնդմանն ի պատասխան՝ ՀՅԴ-ական երիտասարդները արձագանքել են, որ դա չի համապատասխանում իրականությանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ցույց տալ, թե ինչ կարգավիճակ ուներ Դաշնակցությունը 1999 թ. հոկտեմբերի 27-ին և 2008-ին մարտի 1-ին։

1999 թ. հոկտեմբեր 27

Դեռևս 1994 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը կասեցրել էր Հայաստանում ՀՅԴ-ի գործունությունը։ Մի շարք ՀՅԴ-ական պարագլուխները կալանավորվել էին։ Միայն Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանում իշխանության գալուց հետո՝ 1998-ին, չեղյալ համարվեց Դաշնակցության գործունեության կասեցման հրամանագիրը։ ՀՅԴ-ն արդեն 1999 թ. մայիսի 30-ին մասնակցեց Ազգային ժողովի ընտրություններին և ստացավ 8 մանդատ։ Ազգային Ժողովի նախագահ դարձավ Կարեն Դեմիրճյանը, իսկ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնեց Վազգեն Սարգսյանը։ Վերջինիս ձևավորած կառավարության կազմում Դաշնակցությունը չունեցավ ոչ մի նախարարական պորտֆել։ 

ՀՅԴ-ն, փաստացի, սատարում էր գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, սակայն կառավարության կազմում ներկայացված չէր, 131 պատգամավորից բաղկացած օրենսդիրում ուներ ընդամենը 8 մանդատ, և փաստորեն, մեծ չէր Դաշնակցության դերակատարությունը երկրի կառավարման գործում։

2008 թ. մարտի 1

2008 թ. նախագահական ընտրություններին նախորդել էին խորհրդարանական ընտրությունները։ 2007 թ․ մայիսին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում Դաշնակցությունը խորհրդարանում ստացել էր 16 մանդատ։ Հունիսի 6-ին Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև կնքվել էր կոալիցիոն համաձայնագիր, իսկ ՀՅԴ-ի հետ կնքվել էր համագործակցության հուշագիր։ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ձևավորված կառավարության կազմում ընդգրկվել էին երեք դաշնակցականներ։ Լևոն Մկրտչյանը նշանակվել էր կրթության և գիտության նախարար, Աղվան Վարդանյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, և Դավիթ Լոքյանը՝ գյուղատնտեսության նախարար։ 

2008 թ․ փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում, ըստ պաշտոնական արդյունքների, Սերժ Սարգսյանը ստացավ ընտրողների ընդհանուր ձայների 53 տոկոսը։ Երկրորդն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ ՀՅԴ-ից առաջադրվել էր Վահան Հովհաննիսյանը, որը ստացավ ձայների 6,2 տոկոսը՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։ Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր․ «Համատարած, բացահայտ ու քողարկված ընտրակաշառքով զբաղվեցին առաջատար թեկնածուների կողմնակիցները, որոշ տեղամասերում կոպիտ բռնության, լցոնումների դեպքեր արձանագրվեցին, թերություններով ընթացավ նաև քվեների հաշվարկման փուլը»։ Եվ չնայած այս հայտարարությանը՝ Դաշնակցությունը հայտնեց, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքները։ 

Իսկ Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից 20 օր անց՝ մարտի 21-ի Դաշնակցության, Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության միջև կնքվեց կոալիցիոն հուշագիր։ 

Հատկանշական է, որ Մարտի 1-ից մեկ տարի անց Մարտի 1-ի հանձնաժողովը ներկայացրել էր զեկույց, որում արձանագրվել էր, որ իրադարձությունների ժամանակ «ոստիկանության գործողություններն ընդհանուր առմամբ համաչափ և իրավաչափ» են եղել, մինչդեռ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը պնդում էր, թե նույն զեկույցում «փաստված են այն դեպքերը, երբ ոստիկանությունը կամ ոստիկանության առանձին աշխատակիցներ գործադրել են անհամաչափ ուժ և առանձին դեպքերում դուրս են եկել օրենքով նախատեսված սահմաններից»։ Եվ չնայած ՀՅԴ-ն վերապահումներ ուներ, որոնք արտահայտել էր հատուկ կարծիքում, սակայն կուսակցությունը ստորագրել էր այդ զեկույցի տակ՝ դրանով իսկ լեգիտիմացնելով այն։

Փաստացի, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՅԴ-ն ներկայացված էր ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանություններում։ Ավելին՝ Դաշնակցությունը կոալիցիոն համագործակցության մեջ էր իշխող ուժի հետ։ 

Այսպիսով, Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որ ՀՅԴ-ն Հոկտեմբերի 27-ին և Մարտի 1-ին եղել է իշխանության, մեծամասամբ համապատասխանում է իրականությանը։

Սևադա Ղազարյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens