Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 819

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 830
Ուսուցիչների նվազագույն աշխատավարձը՝ 108 հազար դրա՞մ․ հաշվարկման կարգը և շրջանառվող քննադատությունները - FIP.AM
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ուսուցիչների նվազագույն աշխատավարձը՝ 108 հազար դրա՞մ․ հաշվարկման կարգը և շրջանառվող քննադատությունները

12:04, 17 Նյմ, 2019

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Այս տարվա օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ, ամենայն հավանականությամբ, 2020 թ․ հունվարի 1-ից հանրապետությունում 108 հազար դրամից ցածր վարձատրվող ուսուցիչ չի լինի։

Իսկ արդեն սեպտեմբերի 1-ին 10-ը տոկոսով բարձրացան ուսուցիչների աշխատավարձերը։

Աշնանն արդեն Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ նվազագույն դրույքաչափը  սահմանվելու է 108 հազար դրամ, իսկ հոկտեմբերի 31-ին կառավարությունն ընդունեց համապատասխան որոշումը։ Սա, սակայնս չի նշանակում, որ բոլոր ուսուցիչները կստանան նվազագույնը 108 հազար դրամ աշխատավարձ։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ուսուցիչների վարձատրության մեխանիզմները և օրինաչափությունը։

Քանի՞ ուսուցիչ կստանա նվազագույնը 108 հազար դրամ աշխատավարձ

Ուսուցիչների և, առհասարակ, մանկավարժական գործունեություն իրականացնող անձանց վարձատրության համակարգը տարբերվում է այլ ոլորտներից։ Ուսուցիչների աշխատավարձը հաշվարկվում է դրույքաչափով, իսկ դպրոցները ֆինանսավորվում են՝ ըստ սովորողների քանակի։ Յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում իր ուսուցիչների վարձատրության չափը՝ հիմք ընդունելով սահմանված նվազագույն աշխատավարձը։ 

Մեկ ամբողջական դրույքով վարձատրվում են շաբաթական 22 դասաժամ ունեցող ուսուցիչները։ Սրան առավել մանրամասն կանդրադառնանք քիչ ուշ։

Այսպես, ըստ ԿԳՄՍՆ տվյալների՝ հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ներկայում աշխատում է 31,371 ուսուցիչ։ Դպրոցների վարչական և ուսումնաօժանդակ աշխատակիցների թիվը 3305 է։ Սակայն ուսուցիչներից միայն 11800-ն է աշխատում մեկ ամբողջ դրույքով։ Հետևաբար՝ սահմանված նվազագույն 108 հազար դրամ աշխատավարձը կստանա գրանցված ուսուցիչների 38 տոկոսը։ Դրույքաչափերի բարձրացումը, բնականաբար, ենթադրում է, որ մյուս ուսուցիչների աշխատավարձերը ևս որոշ չափով կբարձրանան, սակայն նախարարի նշած 108 հազարը կստանան, թերևս, միայն մեծ թվով աշակերտներ ունեցող դպրոցների ուսուցիչները։ 

Ուսուցչի աշխատավարձի հաշվարկման մեխանիզմը

Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների բյուջեն, այդ թվում՝ աշխատանքի վարձատրության համար հատկացվող գումարները, հաստատվում են պետական բյուջեի ընդունումից հետո մինչև մեկ ամսվա ընթացքում՝ ԿԳՄՍՆ և  Ֆինանսների նախարարության համատեղ որոշմամբ։

Ուսուցչի աշխատավարձի դրույքաչափը՝ մեկ դասաժամի համար 10 տոկոս բարձրացումից հետո, տատանվում է 4576-12,100 դրամի սահմաններում (նախկինում՝ 4160-11,000)։ Մեկ ամբողջ դրույքի՝ 22 դասաժամի համար նրա աշխատավարձը կարող է կազմել 100 հազարից 266 հազար դրամ։

Այսպես, համաձայն ընդունված նախագծի, դրույքաչափերի՝ 10%-ով բարձրացման համար կառավարությունը հատկացրել է շուրջ 1,7 մլրդ դրամ։

Պետք է հաշվի առնել նաև, որ ուսուցիչների ժամաքանակները, հետևաբար՝ նաև աշխատավարձերը, ձևավորվում են դպրոցում, իսկ դպրոցներն էլ վարձատրվում են ըստ  աշակերտների քանակի։ Հետևաբար, կախված տվյալ դպրոցի ֆինանսավորումից՝ կարող են տարբեր լինել նաև տարբեր դպրոցների նույն ժամաքանակն ունեցող ուսուցիչների վարձատրության չափերը։ Այսպես, հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում առկա է վարձատրության սեփական հաշվարկ, ուստի հստակ հաշվել, թե քանի ուսուցիչ որքան աշխատավարձ է ստանում, հնարավոր չէ։

Նշենք, որ աշխատավարձերի չափի տարբերությունը կապված է ուսուցիչների որակավորման աստիճանից և աշխատանքային ստաժից։ Ըստ այդմ՝ սահմանվում է որակավորման 4 տարակարգ։ Որակավորման տարակարգ ստանալու համար մասնագետներն անցնում են համապատասխան վերապատրաստում։ Արայիկ Հարությունյանն այս տարվա սկզբին ասում էր, որ նախատեսվում է ներդնել նոր համակարգ, որ հատուկ վերապատրաստում անցնող ուսուցիչների աշխատավարձը 50 տոկոսով կբարձրանա։

Դրույքի նվազագույն շեմը սահմանելով 108 հազար դրամ, փաստացի, կառավարությունը ուսուցիչների միջին աշխատավարձը բարձրացրել է ևս 8 տոկոսով։ 

Ի դեպ, աշխատավարձերի բարձրացման երկու շրջաններն էլ վերաբերում էին միայն հանրակրթական դպրոցներում աշխատող մանկավարժներին, վարչական և ուսումնաօժանդակ աշխատակիցների աշխատավարձերը չեն բարձրացել։

Հատկանշական է, որ աշակերտների քանակով դպրոցների ֆինանսավորման համակարգի փոփոխության մասին խոսում էր նաև ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը։ 2017-ին քննարկվում էր ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը դարձնել նվազագույնը 110 հազար դրամ։ Ֆինանսավորման նոր համակարգը ներդնել նախատեսվում էր  2019 թվականից։

Ինչպե՞ս են ֆինանսավորվում դպրոցներն ըստ աշակերտների քանակի

Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի՝ 2018-ին տարեկան կտրվածքով մեկ սովորողի համար հաշվվում էր 124 հազար դրամ, որը, կախված դասարանից, դպրոցի տեղադրման վայրից կամ այլ պայմաններից, կարող է բազմապատկվել որոշակի գործակիցներով։ Տարրական դասարանների սովորողների դեպքում, օրինակ, գործակիցը 0,8 էր։ 

Դպրոցի տարեկան բյուջեն հաշվելու համար այս թիվը բազմապատկվում է սովորողների ընդհանուր թվով, գումարվում աշխատանքային օրերի քանակին, տարրական դասարանների աշակերտներին սննդով ապահովելու համար տրամադրվող գումարին և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վճարը փոխհատուցելու համար տրամադրող գումարին։ Դպրոցներին տրամադրվում է նաև  հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումար` մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների համար` 19 միլիոն դրամ, որը ներառում է նաև ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձերը։ Մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար այս գումարը բաղկացած է 2 մասից` պահպանման ծախսերից` մոտ 3 միլիոն դրամ, և ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդից։

2020 թ․ համար սահմանված բանաձևով նախատեսվում է թերհամալրված դպրոցների ֆինանսավորումը կազմակերպել ոչ միայն ըստ աշակերտների թվի, այլ նաև ըստ դասարանների քանակի։ Այսպես՝ եթե մեկ դասարանի խտությունը թույլատրելի առավելագույն շեմի կեսից պակաս է, դպրոցները կֆինանսավորվեն ըստ դասարանների։

Այսպիսով, 2019 թվականի ուսուցիչների վարձատրության մեխանիզմների բարդությունը թույլ չի հստակ պարզել՝ քանի ուսուցիչ կստանա սահմանված նվազագույն շեմին հասնող կամ դրանից ավելի աշխատավարձ, ինչը թյուրըմբռնումների առիթ  է դարձել։ 

Անի Ավետիսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens