ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Home Մանիպուլյատիվ

Անշարժ գույքի շուկայի դինամիկան. մոլորեցնող տվյալներ վարչապետի և «168 ժամի» կողմից

12:22, 5 Սպտ, 2019

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

«168 ժամ» թերթի՝ սեպտեմբերի 3-ի համարում «Բնակարանային շուկան ակտիվացե՞լ է, թե՞ պասիվացել» վերնագրով հրապարակումն անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 16-ին ֆեյսբուքում կատարած գրառմանը, որտեղ վարչապետը նշել էր անշարժ գույքի գործարքների աճի վերաբերյալ տվյալներ։ 

«2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17.1 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ 2019 թվականի հունիսի համեմատ՝ 10.3 տոկոսով»,- ասված էր գրառման մեջ: Նիկոլ Փաշինյանը նաև ուրախացնող էր համարել փաստը, որ գործարքների աճը գրանցվել է մարզերի և ոչ մայրաքաղաք Երևանի հաշվին:

Թերթի վերլուծության մեջ ասվում է․ «Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է անշարժ գույքի գործարքների ավե­լացման մասին, բնակարանային շու­կայում հակառակ գործընթացն է տե­ղի ունենում, գործարքները ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են: Անշարժ գույքի կադաստրի կոմի­տեն այս տարվա հուլիսին Հայաս­տանում արձանագրել է բազմաբնակելի շենքի 1477 բնակարանի վա­ճառք: Այն դեպքում, երբ անցած տարվա հուլիսին վաճառվել էր 1599 բնակարան։ Դե հիմա դուք ասեք, բնակարանների վաճառքն ավելացե՞լ է, թե՞ պա­կասել»:

Իսկապես, այս տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ բազմաբնակելի շենքերի բնակարանների գործարքները նվազել են 7,6%-ով կամ 122-ով։ Այս առումով, իսկապես, վարչապետ Փաշինյանն ակնհայտ նկատելի նվազման մասին լռում է՝ անշարժ գույքի ոլորտում հուլիս ամսվա տվյալները ներկայացնելով ոչ ամբողջական ու չներառելով բացասական միտումները։ Սակայն «168 ժամ» թերթի վերլուծությունը ևս իրականության վերաբերյալ ամբողջական ու ճշգրիտ պատկերացում չի տալիս:

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, թե որոնք են «168»-ի հրապարակման մանիպուլյատիվ և հանրությանն ապակողմնորոշող պնդումները։ Վերոնշյալ վերլուծության ենթավերնագիրը՝ «Անցած տարի վաճառվել է 6444, այս տարի՝ 5997 բնակարան», արդեն իսկ մանիպուլյացիա է պարունակում, քանի որ նշյալ թվերն իրականում վերաբերում են ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում ոչ թե հանրապետությունում, այլ միայն մայրաքաղաք Երևանում վաճառված բնակարաններին։ Մինչդեռ ամբողջ երկրում այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածում բազմաբնակարան բնակելի շենքերի առքուվաճառքի գործարքների նվազումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ չէ՝ ընդամենը 7 բնակարան։ Եթե 2018-ի առաջին յոթ ամիսներին վաճառվել էր 9263 բնակարան, 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 9256։   

Հատկանշական է, որ մայրաքաղաքում գործարքների նշանակալի նվազումը բալանսավորվել է գրեթե բոլոր մարզերում գործարքների թվի աճի հաշվին։ Բոլոր մարզերում միասին վերցրած այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածում կատարվել  է 3257 գործարք, իսկ նախորդ տարի գրանցվել էր 438-ով պակաս՝ 2819։

Այսպիսով՝ թերթը միակողմանի է ներկայացնում անշարժ գույքի՝ բնակարանային շուկայի հատվածին վերաբերող վիճակը՝ անդրադառնալով միայն իրենց ձևակերպմամբ «խորը թմբիրի մեջ մտած» Երևանին և անտեսելով մարզերում գրանցված նկատելի աճը։

Բացի այդ, եթե համեմատենք կիսամյակային տվյալները, ինչը համեմատության առավել ընդունված մեթոդ է, կտեսնենք, որ Հայաստանում բազմաբնակարանների առուվաճառքների գործարքները ոչ թե նվազել, այլ որոշակի աճ են գրանցել՝ 1,5% կամ 115 բնակարան ավելի: 

Այսպես, Անշարժ գույքի կադաստրի կոմի­տեի տվյալներով՝ 2019-ի առաջին կիսամյակում իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի 7779 գործարք, իսկ 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 7664։

Մյուս կողմից հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանի գրառումը ևս զերծ չէ մոլորեցնող համեմատություններից. արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքների աճի վերաբերյալ նրա ներկայացրած տվյալները թյուր պատկերացում են ստեղծում ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ։ Վարչապետն ամենաուրախալին է համարում փաստը, որ 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 11.7%-ով, սակայն համեմատելով կիսամյակային տվյալները՝ պարզ է դառնում, որ այդ գործարքները ոչ թե աճել, այլ նվազել են 6,7%֊ով։ Մասնավորապես, 2018֊ի առաջին կիսամյակում իրականացվել է 2046 գործարք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1908։

Նույն տրամաբանությամբ՝ մանիպուլյատիվ է նաև վարչապետի գրառման հաջորդ նախադասությունը. «Շատ ավելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցվել է մարզերի և ոչ թե մայրաքաղաք Երևանի հաշվին»: Կրկին համեմատելով այս և նախորդ տարվա առաջին կիսամյակի տվյալները՝ տեսնում ենք, որ մարզերում արտադրական նշանակության շինությունների գործարքները նվազել են 12,6%-ով՝ 1361֊ից դառնալով 1189։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ «168 ժամ» թերթն անշարժ գույքի շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ թյուրըմբռնում ստեղծող տվյալներ են ներկայացրել։ 

Աստղիկ Քեշիշյան

  • Total: 0
  • 0
  • 0

Related Posts

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens