ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

ԱԱԾ վարչական ռեսուրսն օգտագործվում է ի նպաստ Արթուր Վանեցյանի

ԱԱԾ տնօրենի՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ որևէ կապ չունեցող գործառույթների վերաբերյալ հրապարակումներին ԱԱԾ պաշտոնական կայքի արձագանքը տեղին չէ։

15:44, 1 Ապր, 2019

Ազգային անվտանգության ծառայությունը մարտի 28-ին և 30-ին հանդես եկավ երկու հայտարարությամբ։ Մի դեպքում ԱԱԾ պաշտոնական կայքում ներկայացված էր հերքում «Ժամանակ» օրաթերթում և 1in.am կայքում Արթուր Վանեցյանի մասին հրապարակման վերաբերյալ, մյուս դեպքում առկա էր արդեն հստակ պահանջ՝ հերքելու նույն «Ժամանակ» օրաթերթում ԱԱԾ տնօրենին վերաբերող հերթական հրապարակումը։

Նախ փաստենք, որ «Ժամանակ» օրաթերթի հրապարակումները վերաբերում էին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` ծառայողական պարտականությունների հետ կապ չունեցող գործառույթներին։ Հրապարակման մեջ Արթուր Վանեցյանի անունը շոշափվել է ուրիշի ունեցվածքին տիրանալու, այլոց բիզնեսի մեջ «փայ մտնելու» համատեքստում։

Հաշվի առնելով վերոնշյալ փաստը՝ ընդգծենք, որ ԱԱԾ պաշտոնական կայքի՝ երկու պաշտոնական հայտարարությունների տարածումը և ներկայացված պահանջն ԱԱԾ կողմից վարչական ռեսուրսի չարաշահման օրինակ է: Բացի այդ՝ ԱԱԾ վարչական ռեսուրսը, ի նպաստ տնօրեն Արթուր Վանեցյանի անձնական PR-ի, տարածել է նաև այսօրինակ բովանդակություն. «ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին վերագրվող հերթական ապատեղեկատվությունը, որը որևէ կապ չունի իրականության հետ և վնասում է Նոր Հայաստանի կերտման գործում այն դերակատարությանը, որն այսօր իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը»: Փաստենք, որ ԱԱԾ գործունեության նույնականացումն ԱԱԾ տնօրենի՝ պաշտոնով չպայմանավորված գործառույթների հետ տեղին չէ։

Հղում կատարելով այսօրինակ իրավիճակների համար միջազգային փորձին՝ նշենք, որ ԱԱԾ տնօրենի՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ որևէ կապ չունեցող հրապարակումներին պետք է արձագանքի կա՛մ անձամբ ինքը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, կամ վերջինիս անձնական փաստաբանը։ Հատկանշական է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որի նախագահն է նաև Արթուր Վանեցյանը, այդօրինակ պահանջներ և հայտարարություններ չի տարածել նշյալ ժամանակահատվածում, թեև դրա իրավունքը ուներ (չուներ) ճիշտ այնքանով, որքանով որ ԱԱԾ-ն։

Հավելենք, որ համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի՝ ԶԼՄ-ից հերքում կարող է պահանջել բացառապես այն անձը, ում մասին եղել է հրապարակումը: «Ժամանակ» թերթի հրապարակումը չի եղել ԱԱԾ-ի մասին և ուրեմն ԱԱԾ-ի՝ հերքման պահանջը ապօրինի է, իսկ այդպիսի պահանջ կարող է ներկայացնել անձամբ Արթուր Վանեցյանը:

Ավելին, նշենք, որ միջազգային չափանիշներով Ազգային անվտանգության ծառայության կողմից ԶԼՄ-ի՝ իրեն չհասցեագրված նյութը «ապատեղեկատվություն» որակելը համարվում է գրաքննության տարատեսակ:
[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)