Փետրվարի 25-ին մի քանի հայկական լրատվականներ լուրեր տարածեցին այն
մասին, թե Մեծ Բրիտանիայի կրթության նախարարության որոշմամբ՝ երկրի կրթական
հաստատություններն իբր անցել են խորհրդային կրթական համակարգին։
Այդ լուրերը, մասնավորապես, տարածել են 168.am և newsday.am
կայքերը։ 168.am կայքից այդ նյութը հեռացվել է և այժմ նույն հղումով մեկ այլ նյութ է տեղադրված։ Սակայն այդ հրապարակման սքրինշոթները մնում են Ֆեյսբուքում և Google-ի որոնումներում։
Ըստ վերոնշյալ լուրի, Միացյալ Թագավորության կրթության նախարար Ջասթինա Գրիննինգն իբր հայտարարել է, որ Բրիտանիայի միջնակարգ դպրոցներն անցել են ԽՍՀՄ կրթական համակարգին՝ հետևելով երկրի ամենահանրահայտ ու ժամանակակից կրթական հաստատություններին։
Նմանատիպ մի հրապարակում 2018թ․ նոյեմբերի 14-ին արել էր blognews.am կայքը։ Վերջինիս համար աղբյուր էր հանդիսացել ռուսական pravda-tv.ru կայքը, որը Բրիտանիայի ամենահանրահայտ ու ամենաժամանակակից կրթական հաստատությու
նների կողմից «խորհրդային» համակարգին անցնելու մասին տեղեկություն էր հրապարակել նախորդ օրը՝ նոյեմբերի 13-ին։
Ըստ փաստերի ստուգմամբ զբաղվող վրացական mythdetector.ge կայքի, այս կեղծ լուրի սկզբնաղբյուր էր հանդիսացել panorama.pub ռուսալեզու երգիծական կայքը, որը այս ամենի մասին երգիծական հոդված էր հրապարակել 2018թ․ սեպտեմբերի 30-ին։
Հովհաննես Նազարեթյան