ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ընտրություններ

«Իմ քայլի» հաղթանակը բացարձակ էր, բայց ոչ ամեն տեղ

12:10, 13 Դկտ, 2018

Չնայած «Իմ քայլը» դաշինքը խոշոր հաղթանակ է տարել Հայաստանի ամբողջ տարածքում, որոշ ընտրատարածքներում, այնուամենայնիվ, նրան լուրջ մրցակցություն է ցույց տրվել այլ քաղաքական ուժերի կողմից:

Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում, ինչպես և կանխատեսել էին բոլոր հարցումները և քաղաքական մեկնաբանները, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը տարավ խոշոր հաղթանակ և յոթերորդ գումարման ԱԺ-ում կունենա բացարձակ մեծամասնություն՝ ԱԺ տեղերի ուղիղ ⅔-ը կամ՝ 88 տեղ: Երկրորդ տեղով անցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կունենա 26 տեղ, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 18։

«Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել բոլոր մարզերում և գրեթե բոլոր բնակավայրերում, սակայն կան մի քանի բացառություններ։

Մասնավորապես, տոկոսային հարաբերակցությամբ ԲՀԿ-ն ամենաշատ ձայները ստացել է Կոտայքի մարզում՝ թիվ 10 ընտրատարածքում։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայրենի մարզում կուսակցությունը հավաքել է 16.5%, որը կրկնակի ավել է, քան երկրով մեկ հավաքած 8.3%-ը:

Ավելին, ըստ ընտրությունների արդյունքների, ԲՀԿ-ի աջակցության ցուցանիշը առավել բարձր է 28 և 29 տարածքային ընտրական հանձնաժողովների լիազորության տակ գտնվող տարածքներում, որոնք ընդգրկում են Կոտայքի մարզի հարավային մասը՝ Աբովյան և Բյուրեղավան քաղաքներն ու շրջակա գյուղերը։ Այս երկու տարածքներում ԲՀԿ-ն հավաքել է ձայների, համապատասխանաբար, 19.1 և 21.5 տոկոսը։ Իսկ ահա Ծառուկյանի ծննդավայր Առինջ գյուղում ԲՀԿ-ն ստացել է ձայների մեծամասնությունը՝ 66%-ը, իսկ «Իմ քայլը» դաշինքը՝ ընդամենը  26%-ը։

Բացի սա, «Բարգավաճ Հայաստանը» հաղթանակ է տարել նաև Արարատի մարզի Ազատաշեն գյուղում և Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում: Այս երկու բնակավայրերում էլ ԲՀԿ-ն ստացել է ընտրողների 72%-ի աջակցությունը։ Ազատաշենի համայնքապետը, նշենք, ԲՀԿ անդամ Սարգիս Ստեփանյանն է։

ՀՅԴ-ն, որը անցողիկ շեմը չի հաղթահարել, հաղթանակ է տարել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում՝ ստանալով ձայների 75%-ը՝ «Իմ քայլը» դաշինքի 21%-ի դիմաց։ Այս գյուղի համայնքապետն է Վաչիկ Սաղաթելյանը, որն անկուսակցական է, սակայն սերտ կապեր ունի Դաշնակցության հետ։ Համայնքապետի հայրը ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն է, որն այս տարվա ընթացքում Փաշինյանի կողմից նշանակվեց և հետո հեռացվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։

Դաշնակցությունը զգալի տոկոս է ստացել նաև Արագածոտնի մի քանի գյուղերում, որոնցից են, օրինակ, Կաթնաղբյուրը՝ 44%, Ոսկեթասը՝ 41%, Գեղաձորը՝ 35%, Հարթավանը՝ 35%, Իրինդը՝ 27%, Սուսերը՝ 27%, Կաքավաձորը՝ 20%, Ուջանը՝ 19%։ Առաջին երկուսում ՀՅԴ-ն չի ստացել ձայների բացարձակ մեծամասնությունը, բայց ստացել է ավելի շատ քվե, քան «Իմ քայլը» դաշինքը։ Այս գյուղերն ավանդաբար համարվել են «դաշնակցական», և որոշներում գործող համայնքապետերը ՀՅԴ անդամներ են, օրինակ՝ Կաթնաղբյուրի, Ուջանի, Կաքավաձորի գյուղապետերը։

Դաշնակցությունը ձայների քանակով երկրորդն է եղել նաև Սյունիքի Շուռնուխ գյուղում։ Այնտեղ «Իմ քայլը» ստացել է ընտրողների քվեների 44%-ը, իսկ ՀՅԴ-ն՝ 31%-ը։

Միակ բնակավայրը, որտեղ հաղթանակ է տարել երկու տասնամյակ երկիրը կառավարած Հանրապետական կուսակցությունը, Արարատի մարզի Լանջազատ գյուղն է։ Այստեղ ՀՀԿ-ն ստացել է քվեների 57%-ը, իսկ «Իմ քայլը» դաշինքը՝ 32%-ը: Սա կարող է բացատրվել նրանով, որ Լանջազատի գյուղապետ Հրայր Հակոբջանյանը ՀՀԿ ռեյտինգային թեկնածու է։

ՀՀԿ-ն ձայների զգալի մասին է արժանացել նաև Արարատի մարզի Նոյակերտ գյուղում՝ 30%՝ «Իմ քայլի» 61%-ի դիմաց և Լոռվա մարզի Ալավերդի քաղաքում։ Այնտեղ ՀՀԿ-ն ստացել է ձայների 15%-ը։ Հատկանշական է, որ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Էդուարդ Շարմազանովի հայրենի Սանահին-Սարահարթ թաղամասում, որտեղ բնակվում է Ալավերդու բնակչության մոտ կեսը, ՀՀԿ-ն ստացել է 19%։

Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն էլ բավական մեծ աջակցություն է ստացել Տավուշի մարզի Ենոքավան գյուղում՝ հավաքելով քվեների 29%-ը։ Սա, թերևս, կարելի է բացատրել նրանով, որ Ենոքավանում գտնվող Yell Extreme Park-ի սեփականատեր Տիգրան Չիբուխչյանը ՔՈ-ի աջակից է և, ըստ մամուլի հրապարակումների, ֆինանսապես աջակցել է կուսակցությանը։

Եվ վերջում նշենք, որ Սասուն Միքայելյանի հայրենի թաղամասում՝ Հրազդանի Վանատուրում, «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների 93%-ը:

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 55
  • 55
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens