ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ընտրություններ

Դավիթ Սանասարյանը չարաշահում է վարչական ռեսուրսները և խախտում ԸՕ-ն

Սանասարյանը, նկարահանելով իր նախընտրական հոլովակն աշխատանքային գրասենյակում, օգտագործել է ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածք, որի համար կա հստակ սահմանված պատասխանատվություն:

14:08, 29 Նյմ, 2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունները, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները, հանրությանն են ներկայացնում իրենց նախընտրական գովազդային հոլովակները։

«Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է նաև Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Դավիթ Սանասարյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր նախընտրական հոլովակը՝ թույլ տալով, սակայն, վարչական ռեսուրսի չարաշահում։

Հոլովակը, մասնավորապես, նկարահանված է Դավիթ Սանասարյանի աշխատասենյակում, ինչի մասին վկայում են նրա թիկունքում երևացող ՀՀ դրոշը, կահույքը, պատից կախված նկարի մի հատվածը: Այս մանրամասներն ավելի պարզ երևում են Սանասարյանի ֆեյսբուքյան էջում և համացանցում տարբեր ժամանակ հրապարակված լուսանկարներում և ուղիղ եթերներում։

Նշենք, սակայն, որ Ընտրական օրենսգիրքն արգելում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը։ Այս ամենում բացառություն են  «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումները։ (ԸՕ հոդված 23, մաս 3)

Իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, վերը նշված ռեսուրսների օգտագործումն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 200 000-ից 400 000 դրամ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ (ինչպիսին է նաև Սանասարյանը)` 400 000-ից 800 000 դրամի չափով (հոդված 40, մաս 8):

Ըստ այդմ, Դավիթ Սանասարյանը, նկարահանելով իր նախընտրական հոլովակն աշխատանքային գրասենյակում, օգտագործել է ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածք, որի համար կա հստակ սահմանված պատասխանատվություն:

Հ.Գ. Նկատենք, որ Դավիթ Սանասարյանի նախընտրական կարգախոսն է «Դեմ ես կոռուպցիային՝ ընտրիր Սանասարյանին»:

Կարինե Կիրակոսյան

  • Total: 101
  • 101
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens