ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)

16:41, 7 Հլս, 2025

2025 թ․ հուլիսի 4-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց է ուղղել ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու մասնակցությամբ ծեծի միջադեպի վերաբերյալ։ 

Սիմոնյանը, մասնավորապես, հղում անելով մամուլին, նշել էր, թե դեպքը տեղի է ունեցել օրերս։ 

«Մամուլում տեղեկություն կա, որ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին Երևանում ծեծի է ենթարկել ինչ-որ մեկին և պահանջել 10 մլն եվրո։ Սա իրականությանը համապատասխանո՞ւմ է, կա՞ տենց տեղեկություն, գործ կա՞»,- հարցրել է Սիմոնյանը։ 

Ի պատասխան՝ Վարդապետյանն ասել է․ «Վախենում եմ սխալվել, որովհետև դատարանում մի գործ ունենք»։ 

Ընդհատելով Վարդապետյանին՝ Սիմոնյանն ասել է․ «Չէ, չէ, չէ, երեկ (2025 թվականի հուլիսի 3-ին) ա տեղի ունեցել»։

Այս դրվագից ժամեր անց, Ալեն Սիմոնյանը դարձյալ դիմելով Գլխավոր դատախազին, ուղղում է սխալը, ասելով, որ սխալվել է, իր մեջբերած նյութը հին է։ Մինչդեռ, նկատենք, Սիմոնյանի հայտարարությունը ոչ ճիշտ ժամանակագրությամբ դեպքի մասին, մեծ տարածում էր ստացել բազմաթիվ աղբյուրներով։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ, իսկապես, Ալեն Սիմոնյանի ներկայացրած միջադեպը հին է։  

Ի՞նչ է հայտնի դեպքի մասին 

Այսպես, խոսքը գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի՝ Նարեկ Կարապետյանի մասնակցությամբ ծեծի միջադեպի մասին է, որը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 3-4-ը։ 

Այն ժամանակ, գործարար Վահե Պարազյանը հայտնել էր, որ 2019 թվականի հուլիսի 3-ին՝ Երևանի Ալեք  Մանուկյան փողոցում մարզասրահից դուրս գալիս, իրեն մոտեցել են Նարեկ Կարապետյանն ու նրա եռյակ «թիկնապահները», հարձակվել ու ծեծի են ենթարկել՝ պահանջելով 10 միլիոն եվրո։ 

Ըստ «Հետքի» հրապարակման՝ հաջորդ օրը՝ հուլիսի  4–ին, Վահեն զանգահարել է Կարապետյանին և հանդիպել նրան սրճարանում: Կարապետյանի եղբորորդին նրան սպառնացել է՝ առաջարկելով «ֆոնդ»՝ 10 մլն  եվրո, հակառակ դեպքում՝ խոստանալով լուրջ խնդիրներ: Սրճարանում Վահեն կրկին ծեծի է ենթարկվել, անգամ ահաբեկել են նրա ընկերոջը:

Հուլիսի 4–ին, հարվածներից հետո, գործարարը տեղափոխվել է հիվանդանոց, ապա ցուցմունք տվել ոստիկանությունում։

Ինքը՝ Նարեկ Կարապետյանը, իր փաստաբանի հետ այն ժամանակ  պնդել էր, որ տեղի ունեցածը կենցաղային վեճ էր, և որ «ոչ մի ծեծ կամ շորթում չի եղել»:  

Իրավական հետևանքները

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել՝ նշելով, որ  նախաքննության ընթացքում, ի թիվս այլ ապացույցների, ձեռք բերված տեսանյութերով  հստակ ապացուցված է Նարեկ Կարապետյանի և նրա թիկնապահի կողմից տուժող Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ինչը չի հերքվել նաև վերջիններիս մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արդյունքում:

Նշվում է, որ ոչ միայն բռնություն է գործադրվել Պարազյանի նկատմամբ, այլ նաև վերջինիս մերձավորների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչել: Բացի այդ, եղել է առանձնապես խոշոր չափի՝ 10.000.000 եվրո գումարի շորթման փորձ:  

Ավելի ուշ՝ 2019 թվականի դեկտեմբերին, գործի շրջանակում Քննչական կոմիտեն հարցաքննության հրավիրելու վերաբերյալ ծանուցում է ուղարկել նաև «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանին։ Սակայն, վերջինս հրաժարվել է ցուցմունք տալ՝ պատճառաբանելով, որ գտնվում է ՌԴ-ում:

Դատական տեղեկատվական համակարգից Fip.am-ը տեղեկանում է, որ դատարանի վարույթում այդպիսի գործ կա, որը 2019 թվականից մինչ օրս դատական քննության փուլում է։

Ավելին, 2021 թվականի սկզբին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Նարեկ Կարապետյանը անմեղ էր ճանաչվել, արդարացվել էր և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։ Արդեն 2022 թվականին տուժող կողմի վերաքննիչ բողոքը չէր բավարարվել, և Կարապետյանի վերաբերյալ արդարացման դատավճիռը մնացել էր անփոփոխ։ 

Այդուհանդերձ, տուժող կողմն ու Գլխավոր դատախազությունը չեն բավարարվել Վերաքննիչ դատարանի որոշմամբ և դիմել են Վճռաբեկ դատարան։ 

Հատկանշական է գործի քննության ընթացքը Վճռաբեկ դատարանում․ 2023 թվականի նոյեմբերին դատարանը որոշել էր գործը քննել գրավոր ընթացակարգով, սակայն մինչև վերջերս որևէ շարժ չի եղել։ 2025 թվականի հունիսի 6-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել բեկանել Նարեկ Կարապետյանին արդարացնելու մասով վճիռը և բեկանված մասով գործն ուղարկել նոր քննության։ Հունիսի 20-ին գործը ընդունվել է վարույթ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում և հուլիսի 4-ին նախատեսված է եղել դատական նիստ։

Այսպիսով, թեև Կարապետյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ Սիմոնյանի ներկայացրած տեղեկությունը ճիշտ էր և դրա վերաբերյալ կա դատարան մտած քրեական գործ, լուրը հին էր՝ 2019 թվականի։ 

Նանե Մանասյան 

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens