ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները

11:23, 7 Հլս, 2025

2025 թ. հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որով սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղևորավարձը չվճարելու կամ այլ անձի տոմսն օգտագործելու համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Ազգային ժողովում նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը բխում է այն իրողությունից, որ Երևանում հասարակական տրանսպորտից օգտվող քաղաքացիների շուրջ 25-30%-ը չի վճարում ուղեվարձը։

«Դա մնացած 70-75%-ի մոտ առաջացնում է արդարացի դժգոհություն։ Կարծում ենք՝ այս հարցը պետք է լուծել, և որքան հնարավոր է՝ արագ»,- ասել է Ա․ Սիմոնյանը։

 Օրենսդրական փոփոխությամբ նախատեսված է տուգանք՝

  •       15․000 դրամի չափով (39$), եթե ուղևորը  չի վճարել ուղեվարձը կամ օգտվել է մեկ այլ անձի տոմսից։
  •     3․000 դրամի չափով (մոտ 8$), եթե քաղաքացին գնել է տոմս, սակայն մեկ րոպեի ընթացքում չի մոտեցրել այն վավերացման սարքին։

Ի՞նչ տուգանքներ են գործում այլ երկրներում

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է այլ երկրներում հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում կիրառվող տուգանքի չափերը։

Վրաստան (Թբիլիսի)

Ուղևորավարձը չվճարելու դեպքում նախատեսված է տուգանք՝ 20 լարիի չափով (մոտ 3․000 դրամ կամ 7.5$)։

Մեկ ամսվա ընթացքում չվճարելու դեպքում այն կրկնապատկվում է՝ դառնալով 40 լարի (մոտ 6․000 դրամ կամ 15$)։

Ադրբեջան (Բաքու) (Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք, Հոդված 319)

Ներքաղաքային և միջմարզային հանրային տրանսպորտում առանց տոմսի երթևեկության դեպքում տուգանքի չափը 5-30 մանաթ է՝ կախված հանրային տրանսպորտի տեսակից։ Ավտոբուսների դեպքում, օրինակ, տուգանքի չափը կազմում է 5 մանաթ (1125 դրամ/3$)՝ ներքաղաքային, 15 մանաթ (3380 դրամ/9$)՝ միջքաղաքային երթևեկության դեպքում։ Երկաթգծային տրանսպորտով երթևեկելու ու չվճարելու պարագայում տուգանքը  30 մանաթ է (6800 դրամ/18$)։

Ռուսաստան (Մոսկվա)

Մոսկվայում հանրային տրանսպորտում առանց տոմսի երթևեկության համար նախատեսված տուգանքը կազմում է՝

  •       2․000 ռուբլի (մոտ 10․000 դրամ կամ 26$)
  •       4․000 ռուբլի (մոտ 20․000 դրամ կամ 52$), եթե ուղևորը օգտվում է այլ անձանց արտոնյալ տոմսից։

ՌԴ այլ քաղաքներում սահմանված են տուգանքի տարբեր սահմանաչափեր։

Ուկրաինա (Կիև)

Կիևում անտոմս երթևեկության դեպքում ուղևորը պարտավորվում է վճարել տուգանք՝ չվճարված տոմսի 5-20-ապատիկի չափով՝ կախված տրանսպորտի տեսակից։
Այսպես, օրինակ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտով (ավտոբուս, տրամվայ, տրոլեյբուս, ֆունիկուլյոր, մետրո) անտոմս երթևեկության համար ուղևորները պետք է վճարեն տուգանք՝ ուղևորատոմսի 20-ապատիկի չափով։ Ուղեվարձի արժեքի 8 գրիվնայի պարագայում այն կազմում է 160 գրիվնա (1․500 դրամ կամ 4$)։ Էլեկտրագնացքով երթևեկելու և չվճարելու դեպքում տուգանքի չափը կազմում է 300 գրիվնա (2750 դրամ կամ 7$)։

Չեխիա (Պրահա)

Հանրային տրանսպորտում առանց տոմսի երթևեկելու համար նախատեսված տուգանքի չափը կազմում է 1500 չեխական կրոն (27․000 դրամ/70$)։ Այն կարող է նվազեցվել մինչև 1000 (18․000  դրամ/46$) չեխական կրոնի՝ տեղում կամ 15 օրացույցային օրվա ընթացքում վճարելու դեպքում։

Այսպիսով, հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու համար Երևանում սահմանված նոր վարչական տուգանքները թվային արտահայտմամբ ամենաբարձրն են տարածաշրջանում՝ հարևան Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշների համեմատ։  

Գայանե Մարկոսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens