ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ինչպես Հայաստանը «մեկ գիշերում» դարձավ ԵԱՏՄ անդամ․ Շարմազանովի հայտարարությունները ճիշտ չեն

11:36, 29 Մյս, 2025

ՍԽԱԼ

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը մայիսի 28-ին իր հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը մի գիշերում չի ընդունել։ Ավելին, նա տգետ է որակել բոլոր այն մարդկանց, որոնք նման պնդում են անում։ «Դա մի գիշերում ընդունված որոշում չէր, նման բան ասողները կամ տգետ են, կամ էլ մանիպուլացնում են։ Ես պարզ ասում եմ՝ մի գիշերում չի եղել, 2013 թվականի հունիսին և հուլիսին Հանրապետական կուսակցությունը անցկացրել է գործադիր մարմնի նիստ, երկուսում տեղի է ունեցել քննարկում, իսկ վերջին նիստում եղել է քվեարկություն»,- ասել է Շարմազանովը։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2013 թվականի մամուլը, այդ ժամանակի իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները և պարզել, որ մինչև սեպտեմբերի 3-ը Մաքսային միությանը կամ ԵԱՏՄ-ին միանալու մտադրության մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել։ Ավելին, վարչապետի մակարդակով հնչել է պնդում, որ «Մաքսային միությունը Հայաստանի համար իմաստ չունի»։

Հիշեցնենք՝ 2013 թ․ սեպտեմբերի 3-ին հանրության համար անակնկալ կերպով Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաստատել է «Հայաստանի ցանկությունը ընդգրկվել Մաքսային միության կազմ»։

Հայ հասարակության համար ԵԱՏՄ անդամակցության մասին լուրը անակնկալ էր

Մինչև 2013 թ․ սեպտեմբերի 3-ը Հայաստանի քաղաքական կյանքում Մաքսային միությանը կամ ԵԱՏՄ-ին անդամակցության մասին խոսակցությունները գերակշռող չեն եղել, հակառակը՝ երկրի այդ ժամանակվա իշխանությունները 2010 թվականից բռնել էին եվրոպական ինտեգրման ուղին

Մինչ այդ՝ 2013 թ․ մարտի 18-ին, Սերժ Սարգսյանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել էր․ «Խորը, ազատ և համապարփակ առևտրի գոտու պայմանագիրը (Եվրոպական միության հետ-խմբ․) գրեթե ավարտելու վրա ենք, և տա Աստված մեզ կարողություն, որպեսզի այս տարի ավարտենք և ստորագրենք»։ 

Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելուն, ապա Սարգսյանն ասել էր, որ այդ կառույցի «անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու»։ Նաև նշել էր, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը, ու հավելել․ «Եվ Հայաստանի կառավարությունն ամենայն հավանականությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ ստորագրելու է հուշագիր համագործակցության մասին։ Մենք ազնիվ ենք մեր վարքի մեջ, մենք մեկին չենք խոստանում, որ վաղը գալիս ենք, հետո վազելով գնում, ասում՝ չէ, ձեր մոտ ենք գալիս։ Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել»։ 

Իսկ ահա 2013 թ․ հունիսի 25-ին Լեհաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանը արձանագրել էր, որ «Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է»։

Փաստացի, սեպտեմբերի 3-ից մի քանի ամիս առաջ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որևէ մտադրություն Հայաստանը չի ունեցել, հակառակ դեպքում Հայաստանի նախագահը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման հազվագյուտ առիթը բաց չէր թողնի հայտարարելու այդ մասին։ 

2013 թ․-ին Հայաստանի կառավարությունը ղեկավարած Տիգրան Սարգսյանը դեմ էր արտահայտվել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը։ «Համաշխարհային պրակտիկայում չկա նման օրինակ, որ ընդհանուր սահման չունեցող երկիրը անդամակցի Մաքսային միությանը: Դա անիմաստ կլիներ: Տնտեսական առումով դա նպատակահարմար չէ»,- 2012 թ․-ին Коммерсантъ-ին տված հարցազրույցում ասել էր Տիգրան Սարգսյանը։ 

Իսկ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը սեպտեմբերից մեկ ամիս առաջ ասել էր, որ «Ռուսաստանը ցանկանում է Մաքսային միությունը դարձնել որքան հնարավոր է ընդարձակ, և նրանց համար կարևոր է, որ Ուկրաինան և Հայաստանը գոնե հայտարարեն, որ ցանկանում են լինել դրա մաս», այնուհետև նշել էր, որ Մաքսային միությանը միանալով՝ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը։ Նա, սակայն, սեպտեմբերի 3-ից օրեր անց սրբագրեց իր այդ հայտարարությունը․ «Ես այդպիսի բան չեմ ասել, խնդիրը վերաբերում է հետևյալին` Մաքսային միության անդամ դառնալը նշանակում է ինչ-որ աստիճանի ինքնուրույն որոշումների սուվերենության պակաս, դա ցանկացած մաքսային միությանն է վերաբերում»։

ԵԱՏՄ-ին միանալու համար Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշումների մասին սեպտեմբերի 3-ից մի քանի օր անց խոսել էր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը․ «Ես շատ եմ ցավում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի հետ։ Մենք գիտենք, որ Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի և Ղարաբաղի շուրջ դժվար իրադրության հետ կապված, և որ այդ ճնշումները օգտագործվել են Հայաստանի նման փոքր պետությանը շանտաժի ենթարկելու համար, որպեսզի նման որոշում կայացվի»:

Ի դեպ, քաղհասարակությունը սեպտեմբերյան որոշումից իր դժգոհությունը բողոքի ակցիաների միջոցով հայտնեց 2013 թ․ դեկտեմբերի 3-ին, երբ պետական այցով Հայաստան ժամանեց Վլադիմիր Պուտինը։

«Մի գիշերում» արտահայտության հեղինակը Սերժ Սարգսյանն է

Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումը քննադատեցին հայաստանյան քաղհասարակությունը և ընդդիմությունը, իսկ մամուլում այդ որոշումը որակվեց «մեկ գիշերում» կայացված որոշում։ Չնայած Շարմազանովը նման որակում տվողներին համարում է տգետ՝ այդուհանդերձ, այդ որակման հեղինակը հենց Սերժ Սարգսյանն է։ 

2013 թ․ սեպտեմբերի 3-ից ուղիղ մեկ տարի անց Սերժ Սարգսյանը մեկնում է Պրահա, հանդիպում տեղի հայերի հետ, ու նրան հարցնում են․ «Դրսում ապրող հայերի մեծ մասը դեմ է Մաքսային միությանը Հայաստանի միանալուն։ Ինչո՞ւ չհարցրեցիք համայն հայության կարծիքը որոշում ընդունելիս։ Հանրաքվե անցկացնեիք»։ 

Այս հարցին Սարգսյանը պատասխանում է․ «Հետաքրքիր մարդ եք, եկել եք էստեղ, ուզում եք Հայաստանի բախտը վճռե՞ք, Հայաստանում ապրողները թող լուծեն այդ հարցերը, դուք կապ չունեք այդ հարցերի հետ։ Նրանք պիտի որոշեն՝ Հայաստանը Մաքսային միությունում պիտի լինի, թե ոչ։ Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել։ ․․․Մեր ընտրությունը քաղաքակրթական ընտրություն չի։ Դա ընտրություն է, որ բխում է մեր ժողովրդի տնտեսական շահերից։ Մենք չենք կարող Ազատ առևտրի պայմանագիր կնքել ու գազը թանկացնել երեք անգամ, հոսանքը։ Եթե պարզվի, որ կոնյակը եվրոպական ստանդարտներին չի համապատասխանում, խաղող չպիտի աճեցնենք, և այլն։ Է՞ս եք ուզում։ Էստեղ ենթադրենք մի 5 հոգով բողոքի ցույց արեցիք, դրանով ինչ եք ուզում ասել, որ դուք այստեղ որոշեք, թե մենք այնտեղ ոնց ապրե՞նք»։ 

Այսպիսով, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ճիշտ չի ներկայացնում այդ ժամանակվա քաղաքական պատկերը․ 2013 թ․ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի համար անակնկալ էր, նույնիսկ՝ շոկային։ Այն համարվում էր ռուսական ինտեգրման ուղին ընտրելու որոշում, որը ընդունվել էր ճնշմամբ, «մեկ գիշերում»։   

Հասմիկ Համբարձումյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens