ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Կիևում 12 խաղաղ բնակչի կյանք խլած հարվածը Կրեմլում ներկայացնում են որպես ռազմական օբյեկտների թիրախավորում

Nane Manasyan Nane Manasyan
12:51, 25 Ապր, 2025

Ապրիլի 24-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարձակում են գործել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, զոհվել է առնվազն 12 քաղաքացիական անձ, իսկ մոտ 90-ը վիրավորվել են։

Ռուսական բանակը օգտագործել է Հյուսիսային Կորեայում արտադրված բալիստիկ հրթիռներ և տասնյակ անօդաչու թռչող սարքեր, որոնցից շատերը թիրախավորել են Կիևի մի քանի թաղամասեր․ հարձակման հետևանքով մեծապես վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ 

Քարոզչամեքենան պնդում է՝ խոցել են ռազմական թիրախներ

Ռուսաստանի Առաջին ալիքը, անդրադառնալով լայնածավալ օդային հարձակմանը, բնակելի թաղամասերի ու շենքերի խոցումը ներկայացրել է որպես բացառապես ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակում։ 

«Զանգվածային հարձակում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի վրա այս գիշեր։ Բազմաթիվ հզոր պայթյուններ են որոտացել Կիևում»,- կարճատև հաղորդագրությամբ ներկայացրել է մեկնաբանը՝ շրջանցելով տասնյակ զոհերի ու վիրավորների մասին փաստը։  

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով հարձակումը, պնդել է, թե ռուսական զինված ուժերը շարունակում են խոցել բացառապես ռազմական և «գրեթե ռազմական» ենթակառուցվածքները։ 

Մինչդեռ համացանցում և միջազգային մամուլում կան բազմաթիվ կադրերը, որոնք փաստում են խոցված բնակելի շենքերի և տասնյակ զոհվածների ու վիրավորների մասին։ 

Լուսանկարները՝ WSJ
Լուսանկարները՝ WSJ

Ռուսաստանի կողմից հարձակումները նույնիսկ տխրեցրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, և նա սոցցանցի իր էջում հայտնել էր իր դժգոհությունը։

Նա ուղիղ կոչ էր արել Պուտինին՝ պահանջելով կանգ առնել։ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո սա առաջին անգամն է, որ Թրամփը քննադատում է Պուտինին և անձամբ նրան զսպվածության կոչ անում։

Այսպես, ռուսաստանյան քարոզչությունը շարունակում է ներկայացնել քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակիչների վրա հարձակումները որպես ռազմական օբյեկտների խոցում։

Գլխավոր լուսանկարը՝ AFP

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens