ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«2024-ին հասցնելու ենք»․ բանակի նոր համազգեստն ուշանում է՝ ի հեճուկս Պապիկյանի հավաստիացումների

11:16, 20 Փտր, 2025

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում 2023 թվականի նոյեմբերի 15-ին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վստահություն էր հայտնել, որ 2024 թվականին հասցնելու են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի փոփոխությունը։ 

Ի պատասխան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցադրման, թե ո՞ւր է հասել համազգեստի բարեփոխման գործընթացը, Պապիկյանը նշել էր․ «Այո, մենք այս տարի (2023 թ․-հեղ․) նախաձեռնել ենք  հագուստի փոփոխություն․․․ բաց մրցույթ ենք հայտարարել՝ նպատակ ունենալով ներգրավել Հայաստանում բոլոր մասնագետներին, որոնք կարող են ներկայացնել իրենց պատկերացումները․․․։ Արդյունքում եղել է այն, որ մասնակցել են հայկական մի շարք ընկերություններ, որակավորման առաջին փուլն անցել է, սակայն երկրոդ փուլի համար միայն մի ուղղության մի զորատեսակի համար են հայտ ներկայացրել, մնացածի մասով ցավոք մասնակիցներ չենք ունեցել։ Հիմա մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Առաջիկա օրերին կստանանաք առաջարկներ… կադատպտացնենք մեր պատկերացումներին և դրա արդյունքում մրցույթ կհայտարարենք ձեռքբերման համար և 2024 թվականին․․․»։ 

Խաչատրյանը, արձագանքելով, ճշտում էր արել, թե «մենք փաստորեն ստացանք վստահություն, որ Ձեր (դիմում է Պապիկյանին-հեղ․) կանխատեսումով, 2024 թվականին մեր բանակը  ունենալու է ձևի և բովանդակութփյան մեջ նոր համազգեստ»։ 

Ի պատասխան, Պապիկյանը նշել է․ «Մենք ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ, և վստահ եմ, որ դա հասցնելու ենք»։ 

Ի հեճուկս, Պապիկյանի վստահեցումների՝ հայկական բանակը 2024 թվականին այդպես էլ չունեցավ նոր համազգեստ։ «Փաստերի ստուգման հարթակը» Պաշտպանության նախարարությունից փորձել է ճշտել՝ ինչո՞ւ է ձգձգվում համազգեստի փոփոխության գործընթացը։ 

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

Նախարարությունից հայտնել են, թե պաշտպանության նախարարը թե՛ ԱԺ քառօրյա նիստերին և թե՛ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է համազգեստի ձեռքբերման վերաբերյալ տեղեկություն։ 

«Այս պահի դրությամբ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել չենք կարող»,- ասվում է հարցման պատասխանում։  

ՀՀ ՊՆ պատասխանն ամբողոջությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը համազգեստի փոփոխության մրցույթ էր հայտարարել 2 տարի առաջ՝ 2023 թ․ փետրվարին։ 

Ըստ հայտարարության՝ «նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը, այդ թվում՝ դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները, ինչով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ»:

2023 թ․ փետրվարին այն ժամանակ դեռևս ԶՈՒ թիկունքային ապահովման վարչության պետ Արամ Պողոսյանը, «Զինուժ» հաղորդման փոխանցմամբ, ևս նշել էր, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները, որ 2024 թվականին ՀՀ ԶՈՒ-ն նոր համազգեստ ունենա։ 

Այսպիսով, չնայած նախարար Պապիկյանի և ՀՀ ԶՈՒ վարչության պետի հավաստիացումներին, 2024 թվականին հայկական բանակը նոր համազգեստ չունեցավ։ Իսկ նախարարությունը որևէ լրացուցիչ տեղեկություն չի տրամադրել գործընթացի վերաբերյալ։

Նանե Մանասյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens