ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը չի նորոգել խոստացված փողոցները

15:44, 16 Դկտ, 2024

Դեկտեմբերի 5-ին Երևանի քաղաքապետարանը տեսանյութ էր հրապարակել, ըստ որի՝ 2024-ի ծրագրով միջին նորոգման աշխատանքներ են իրականցվել 45 փողոցներում, իսկ ընդհանուր առմամբ՝ ընթացիկ տարում նորոգվել է ավելի քան 50 կմ ճանապարհ:

Փողոցների ցանկը, որոնք ըստ առաջնահերթության պիտի ենթարկվեին միջին նորոգման աշխատանքների, հրապարակվել էր դեռևս մայիսի 27-ին: Ցանկը ներառում էր քաղաքապետարանի կողմից խոստացված և նորոգման ենթակա 50-ից ավելի փողոցներ՝ Երևանի 12 վարչական շրջաններում։ 

Օրինակ, մայիսին հրապարակված ցանկում Արաբկիր վարչական շրջանում ընդգրկված Արղության փողոցը համարվել էր նորոգման ենթակա, և բնակիչները սպասում էին, որ այն այս տարի կնորոգվի։ Սակայն տարվա վերջում պարզ դարձավ, որ այն չի նորոգվի։

«Փաստերի ստուգման հարթակն» այս և այլ անհամապատասխանություններ է նկատել մայիսին քաղաքապետարանի տված խոստման ու վերջերս հաղորդված տեղեկության միջև և փորձել է հարցմամբ պարզել՝ մայիսին հրապարակված ցանկում ընդգրկված ո՞ր փողոցներում են միջին նորոգման աշխատանքներ իրականցվել, ո՞ր փողոցներում չեն իրականացվել և ինչո՞ւ:

Քաղաքապետարանից FIP.am-ին են ներկայացրել 2024 թ. միջին նորոգման աշխատանքների ենթարկված փողոցների ցանկը և նշել, որ աշխատանքների իրականացման համար ներկա պահին ծախսվել է շուրջ 2 մլրդ դրամ (1,958,572,917 դրամ): Ներկայացված ցանկում առկա էին նաև փողոցներ՝ Հանրապետության հրապարակ և Վ. Սարգսյան փողոց ու Բաբաջանյան փողոց, որոնք մայիսի 27-ին հրապարակված ցանկում ներառված չէին:

Քաղաքապետարանից ներկայացրել են նաև այն փողոցները, որոնք նորոգման աշխատանքների չեն ենթարկվել: Ըստ այդմ, միջին նորոգման աշխատանքներ չեն իրականացվել հետևյալ 5 փողոցներում՝

Պարիս Հերունու փողոց, պատճառը՝ 2025 թ. կոմունիկացիայի անցկացում,

Արղության փողոց, պատճառը՝ նոր շենքի կառուցում, որը ենթադրում է նաև կոմունիկացիաների անցկացում,

Արամի փողոց, պատճառը՝ Կարմիր գրքում առկա ծառերի արմատների առկայություն, որն էլ խոչընդոտ է հանդիսացել միջին նորոգման  աշխատանքներ իրականացնելուն,

Նոր Արեշի 50-րդ փողոց, պատճառը՝ հենապատի փլուզում,

Գյուրջյան փողոցից դեպի Է. Իսաբեկյան փողոց, պատճառը՝ ջրահեռացման համակարգի բացակայությունը:

Սակայն քաղաքապետարանի կողմից ներկայացված՝ առանց նորոգման աշխատանքների մնացած փողոցների ցանկում ներառված չեն Լուկաշինի և Մարտիրոսյան փողոցները, որոնք բացակայում են նաև նորոգման ենթարկված փողոցների ցանկից:

Նշենք, որ Երևանում 2024 թվականին նախատեսվում էր իրականացնել 55․3 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ: Ըստ այդմ՝ Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում էր նորոգել 5․3 կմ ճանապարհ, Կենտրոն վարչական շրջանում՝ 10․3 կմ, Նորք-Մարաշում՝ 4․4 կմ, Էրեբունիում՝ 7․8 կմ, Նուբարաշենում՝ 2․3 կմ, Քանաքեռ-Զեյթունում՝ 3․1 կմ, Ավանում՝ 4․4 կմ, Շենգավիթում՝ 3․4 կմ, Աջափնյակում՝ 8․5 կմ, Դավթաշենում՝ 1․3, Արաբկիրում՝ 600 մետր, Մալաթիա-Սեբաստիայում՝ 3․9 կմ: 

Սյուզաննա Համբարձումյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens