ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Բարձրագույն կրթության օրենքի գաղտագողի լսումներ ԱԺ-ում

12:34, 22 Փտր, 2018

Փետրվարի 21-ին Ազգային ժողովում հանրային լսումներ էին անցկացվում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որը, կարելի է ասել, իրականացվել է գաղտնիության ռեժիմում:

Մինչ բուն նախագծին և վիճահարույց դրույթներին անդրադառնալը, նշենք, որ օրենքի նախագծի նախավերջին տարբերակը edraft.am-ում դրվել է 2017թ. դեկտեմբերի 1-ին, իսկ առաջարկությունների ներկայացման համար ժամանակ էր տրվել մինչև դեկտեմբերի 21-ը: Նախագծի վերաբերյալ 41 առաջարկություն է ներկայացվել, որոնցից 25-ը հեղինակել է միայն Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի մասնաճյուղը, 15-ը` «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպությունը և միայն մեկ առաջարկ արվել է այլ անձի կողմից:

Սակայն խորհրդարանական լսումներին ոչ Բաց հասարակության հիմնադրամները և ոչ էլ «Դիսըբիլիթի ինֆո»-ն չեն հրավիրվել: «Դիսըբիլիթի ինֆո»-ն, ըստ էության, պատահաբար է իմացել լսումների մասին և ԱԺ «Ելք» խմբակցության միջնորդությամբ մասնակցել դրանց, իսկ Բաց հասարակության հիմնադրամներում անգամ չեն էլ իմացել լսումների անցկացման մասին:

Սա առավել զավեշտալի (կամ անհասկանալի) է այն լույսի ներքո, որ հունվարի 29-ին հիշյալ օրենքի նախագծի վերաբերյալ Բաց հասարակության հիմնադրամների կողմից կազմակերպվել էր հանդիպում, որին մասնակցել էր  նաև ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը և նույն հանձնաժողովի անդամ Արարատ Միրզոյանը: Հանդիպման ընթացքում Հիմնադրամի ներկայացուցիչների կողմից հատուկ շեշտվել էր, որ խորհրդարանական քննարկման շրջանակներում իրենց արտահայտվելու հնարավորություն տրվի:

Անգամ ավելին, Բաց հասարակության հիմնադրամներից լսումներ կազմակերպելու կոչեր են ուղարկվել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ու բոլոր խմբակցությունների ղեկավարներին: Սակայն, այդուհանդերձ, օրենքի նախագծի մասին ներկայացված առաջարկությունների 60 տոկոսի հեղինակ հիմնադրամի փոխարեն լսումներին հրավիրել են այլ կազմակերպությունների, որոնց զգալի մասի առնչությունը բարձրագույն կրթության ոլորտին անհասկանալի է:

Սակայն սա այս օրենքի նախագծի հետ կապված միակ անակնկալը չէր: Ինչպես հայտնի դարձավ այսօր ԱԺ-ում Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ելույթից, կառավարության հաստատած նախագծում տեղ են գտել դրույթներ, որոնք edraft.am-ում հրապարակված նախագծում երբեք չեն եղել:

Մասնավորապես, համաձայն նոր երևան եկած փոփոխությունների (18-րդ հոդվածի 3-րդ մասի)՝ բուհերի կառավարման խորհուրդների կազմը այսուհետ Կրթության և գիտության նախարարության առաջարկով հաստատվելու է վարչապետի կողմից: Սա նշանակում է, որ բոլոր բուհերի ղեկավար մարմինները կախման մեջ են լինելու վարչապետից ու գործադիր իշխանության այլ ճյուղերից: Այնինչ, այժմ ոչ կառավարությունը, ոչ վարչապետը և ոչ էլ նախագահը բուհերի կառավարման խորհուրդների անդամներին հաստատելու գործառույթ չունեն:

Բուհերի՝ գործադիր իշխանությունից կախվածության հարցին (անկախության պատրանքին) կանդրադառնանք առաջիկայում:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ara BabloyanLaw on Higher EducationNational AssemblyVardan BostanjyanYelkВардан Бостанджянвысшее образованиеЕлкНациональное собраниеФонды Открытое ОбществԱԺբարձրագույն կրթության մասին օրենքԲՈՒՀԵՊՀԿրթության նախարարկրթությունկրթություն Հայաստանումօրենսդրությունօրենքի նախագիծ

Հարակից հոդվածներ

Հերքված լուրեր՝ Մուրացանի բժիշկների, ՔՊ պատգամավորի ստատուսի ու ԵՊՀ-ի պրոռեկտորի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հերքված լուրեր՝ Մուրացանի բժիշկների, ՔՊ պատգամավորի ստատուսի ու ԵՊՀ-ի պրոռեկտորի մասին

13:25, 15 Մյս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է մայիսի 11-14-ն ընկած ժամանակահատվածում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները։ Մայիսի 11-ին Oragir.News կայքը գրեց,...

5-րդ դասարանի Մայրենիի դասագրքում ադրբեջանցի հեղինակ ներառված չէ․ Ֆեյսբուքյան գրառումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

5-րդ դասարանի Մայրենիի դասագրքում ադրբեջանցի հեղինակ ներառված չէ․ Ֆեյսբուքյան գրառումների հետքերով

13:20, 2 Փտր, 2024

Սոցիալական մեդիայում տարածվում են մի շարք օգտատերերի գրառումներ, որոնք պնդում են, թե ՀՀ հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագրքում...

ԱԺ նախագահը չի որոշում, թե ով որքան խոսի. Սիմոնյանը սխալվում է
Սխալ

ԱԺ նախագահը չի որոշում, թե ով որքան խոսի. Սիմոնյանը սխալվում է

16:35, 20 Դկտ, 2022

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում էր արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին օրենքի նախագիծը։ Զեկուցողի կողմից այն ներկայացնելուն և...

Երբ է «սորոսականացվել» ԵՊՀ-ն․ Yerevan.Today-ի մանիպուլյացիան
Մանիպուլյատիվ

Երբ է «սորոսականացվել» ԵՊՀ-ն․ Yerevan.Today-ի մանիպուլյացիան

19:50, 20 Օգս, 2021

Yerevan.Today լրատվական կայքը օգոստոսի 18-ին «Իսկ ե՞րբ եք ԵՊՀ-ն կոչելու Սորոսի անունով» վերնագրով նյութ էր հրապարակել և, հիմք ընդունելով «օդում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens