Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հուլիսի 9-ին հրապարակել է որոշում, որի համաձայն, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվում է և դադարեցվում են դատավորի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Միջնորդությունը ԲԴԽ ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ հիմնվելով «Փաստերի ստուգման հարթակի» (FIP.am) հրապարակման վրա։
«Ղազարյան vs Ղազարյան»․ Էդգար Ղազարյանը կեղծիք ու մանիպուլյացիա է տարածում
«Փաստերի ստուգման հարթակը», ընթերցողների խնդրանքների հիման վրա, ուսումնասիրել է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հեղինակային «Ղազարյան vs Ղազարյան» հաղորդման եթերները և...