ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

ՀԱՊԿ անդամ երկիրը պարտավոր չէ ռազմական դրություն հայտարարել՝ օգնություն ստանալու համար․ Ղազարյանի պնդումը սխալ է

19:10, 4 Մրտ, 2024

ՍԽԱԼ

Առաջին ալիքի «Տարբեր կարծիքներ» հաղորդման մարտի 3-ի թողարկմանը ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը պնդել է, թե 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակման ընթացքում ՀԱՊԿ-ը չի օգնել հայկական կողմին, քանի որ կառավարությունը երկրում ռազմական դրություն չի հայտարարել։ 

«Մարդիկ հարց են տալիս՝ բա եթե ձեր մոտ ռազմական ներխուժում ա եղել, ձեր սահմանները խախտվել են, ձեր ռեակցիան դրան ի՞նչն ա, ձեր երկրում ռազմական դրություն հայտարարվե՞լ ա, երկիրը բերե՞լ եք պատրաստվածության»,— ասել է Ղազարյանը։ 

Ի պատասխան լրագրողի ճշտող հարցին, թե արդյո՞ք հենց դա էր խնդիրը, որ ՀԱՊԿ-ը չի օգնել ՀՀ-ին, Ղազարյանը պատասխանել է․ «Իհարկե՛, նախևառաջ դա է, եթե ռազմական դրություն չես հայտարարել, ռազմական օգնություն ո՞նց ես խնդրում»։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀԱՊԿ կանոնադրությունն ու անդամ երկրի նկատմամբ ագրեսիայի դեպքում ռազմական օգնության համար դիմելու այլ փաստաթղթերում նկարագրված ընթացակարգը։ 

Ինչպիսի պայմաններով և ինչ օգնություն է սահմանված ՀԱՊԿ ընթացակարգերում 

ՀԱՊԿ կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ երկրներից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և կայունությունը վտանգվում են, անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու, առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, այդ երկրին օգնություն տրամադրելու միջոցներ ձեռնարկում և զարգացնում:

4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Հավաքական անվտանգության կազմակերպության 2010 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերը ևս չեն սահմանում ռազմական դրության հայտարարումը՝ որպես օգնություն տրամադրելու նախապայման։ 

Ճգնաժամային իրավիճակի կամ դրա նախապայմանների առկայության դեպքում այն կանխելու (կարգավորելու) համար համաձայնեցված միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ցանկացած անդամ պետության առաջարկով, անմիջապես՝ ոչ ուշ, քան Խորհրդի նախագահին դիմելուց հետո երեք օրվա ընթացքում, գործի է դրվում համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը: Խորհրդի արտահերթ նստաշրջանները, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համապատասխան նիստերը կարող են անցկացվել տեսակոնֆերանսի ձևաչափով:

3.6 կետի համաձայն՝ Ճգնաժամային իրավիճակի կամ դրա նախապայմանների առաջացման դեպքում Պաշտպանության նախարարների խորհուրդն Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հետ միասին՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների օգտագործման վերաբերյալ կոլեկտիվ որոշումներ կայացնելու և իրականացնելու կանոնակարգի համաձայն, մշակում և Խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուժերի և միջոցների կազմի, ժամկետի, տեղակայման և օգտագործման վերաբերյալ առաջարկներ, որոնք անհրաժեշտ են՝ ուժի կիրառման պատրաստակամություն ցուցաբերելու նպատակով ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության տարածքում նախազգուշական տեղակայման համար, ՀԱՊԿ մեկ կամ ավելի անդամ պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակումը կանխելու կամ հետ մղելու համար, ՀԱՊԿ անդամ պետություններում բռնի գործողությունների կանխարգելման, զսպման և դադարեցման համար:

Հատկանշական է, որ Ղազարյանն ինքը վերոհիշյալ պնդումն անելիս հղում է անում ոչ թե ռազմաքաղաքական դաշինքի կոնկրետ պայմանագրի կամ որևէ այլ փաստաթղթի, այլ ներպետական օրենսդրությանը, մասնավորապես, ՀՀ սահմանադրության 119 հոդվածին՝ ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ։ 

119 հոդված․ «Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք»:

Այսպիսով, ռազմական դրության հայտարարումը ՀԱՊԿ ընթացակարգերում սահմանված չէ որպես ագրեսիայի ենթարկված անդամ երկրին օգնելու նախապայման․ ուստի պնդումը, թե ադրբեջանական ներխուժումների ընթացքում ՀԱՊԿ-ը չի օգնել ՀՀ-ին, քանի որ երկիրը ռազմական դրություն չի հայտարարել, սխալ է։ 

Ղազարյանը նաև պնդել է, թե ՀՀ-ն է հրաժարվել ՀԱՊԿ-ի օգնությունից․ FIP.am-ը նախկինում բազմիցս անդրադարձել է այս մանիպուլյացիային ու ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումներին, մանրամասներին կարող եք ծանոթանալ նշված հրապարակումներում (1, 2, 3, 4)։ 

Նանե Մանասյան 

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens