ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Դպրոցական դասագրքերում ՀՀ ամենաբարձր լեռը Արագածն է. ինչի՞ն է հղում անում Փաշինյանը

21:55, 23 Մյս, 2023

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Գլխավոր լուսանկարում՝ Արարատի պատկերը Արագածի գագաթից: Աղբյուրը՝ Cosmo Deus 

Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Արարատ և Արագած լեռների գաղափարական նշանակության մասին հնչած հարցին, հայտարարեց, որ Հայաստանի դպրոցներում երեխաներին սովորեցնում են, թե ՀՀ ամենաբարձր լեռը Արարատն է, ինչն էլ, ըստ վարչապետի, Հայաստանի հանդեպ բացասական վերաբերմունք է առաջացնում Թուրքիայի մոտ:

 «Երբ որ ես երեխաների հետ, աշակերտների հետ հանդիպում եմ, խոսք ա գնում աշխարհագրությունից, էս կողմ, էն կողմ, հարցնում եմ՝  էրեխեք, Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը ո՞րն ա… և երեխաների առնվազն կեսը կամ կեսից շատը ասում ա՝ Արարատը։

Հիմա եկեք սա նայենք հակառակ կողմից։ Հակառակ կողմից նայում են Թուրքիայում։ Ասում են Արարատը… Թուրքիայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ ա։ Հիմա եթե Հայաստանում… էրեխեքը որտեղի՞ց են իմանում էս ինֆորմացիան։ Իմանում են դպրոցներում դասի գնալուց։ Այսինքն՝ կառավարության կողմից իրականացվող կրթական քաղաքականության արդյունքում։

Ասում են լավ, եթե էս երեխեքը հիմա ասում են, որ Հայաստանի ամենաբարձր սարը Արարատն ա և ոչ թե Արագածը, էս նշանակո՞ւմ ա արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունն ունի տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ։ Է մի րոպե։ Եթե Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, բայց ինչի՞ մենք որևէ ձևով աջակցենք, նպաստենք կամ նույնիսկ չնկատել տանք, որ Հայաստանի Հանրապետությունը զարգանա։ Ընդհակառակը, եթե իրանք մեզնից տարածքային պահանջներ ունեն, ընդհակառակը, մենք պետք ա ամեն ինչ անենք, որ իրանց ոչնչացնենք»,- եզրահանգեց Փաշինյանը։

Ըստ Հայաստանի վարչապետի, դպրոցներում երեխաներին սովորեցնում են, թե Հայաստանի ամենաբարձր լեռը Արարատն է։

Մինչդեռ այս պահին դպրոցներում օգտագործվող աշխարհագրության դասագիրքը հերքում է վարչապետի պնդումը։ Հայաստանի ամենաբարձր լեռան մասին գրված է 9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» դասագրքում։ Ըստ այդմ՝ Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է (4090մ)։

Լուսանկարն արված է 9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» դասագրքից։ 2020 թ․ հրատարակություն, հեղինակներ՝ Մաքսիմ Մաասյան, Արմեն Հովսեփյան

Այսպիսով փաստենք, որ վարչապետի պնդումը, թե դպրոցներում երեխաներին սովորեցնում են, թե Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը Արարատն է, հիմնավորված չէ։ Ավելին, աշխարհագրության 9-րդ դասարանի դասագրքում հստակ ամրագրված է, որ Հայաստանի ամենաբարձր լեռն Արագածն է: 

Չբացառելով, որ որոշ դպրոցներ կամ որոշ մանկավարժեր կարող են այլընտրանքային տեղեկատվություն մատուցել աշակերտներին՝ վարչապետի պնդումը թողնում ենք առանց վճռի: «Փաստերի ստուգման հարթակը» փորձում է ստանալ նաև խնդրի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության մեկնաբանությունը:  

Սևադա Ղազարյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens