ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Պուտինի մանիպուլյացիաները Արևելյան ֆորումում․ ո՞վ է կերել ուկրաինական ցորենը և որտե՞ղ է գնաճն ավելի բարձր

21:04, 9 Սպտ, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Վլադիվոստոկ քաղաքում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի նիստում։ Ի թիվս այլնի, նա անդրադարձել է Ուկրաինայում ռազմական գործողություններին, դրանց ազդեցությանը ՌԴ-ի և արևմտյան երկրների տնտեսության վրա։ 

«Փաստերի ստուգման հարթակը» մեկտեղել է Պուտինի ելույթի մի շարք մանիպուլյատիվ ու կեղծ պնդումներ։ 

Գնաճի մանիպուլյատիվ համեմատականներ՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև 

ՌԴ նախագահը, անդրադառնալով համաշխարհային գնաճին, զուգահեռներ է տարել Դաշնությունում և արևմտյան երկրներում համապատասխան ցուցանիշների միջև․ նա, մասնավորապես, պնդել է, թե Ռուսաստանում գնաճը, «ի տարբերություն ԱՄՆ-ի, նվազման միտում ունի»։ 

«Հուլիսին ԱՄՆ-ում գնաճը կազմել է 8․5%, իսկ մեզ մոտ՝ 14%-ից մի քիչ ավելի. ես սրան դեռ կանդրադառնամ, բայց այն նվազման միտում ունի՝ ի տարբերություն արևմտյան երկրների։ Այնտեղ գնաճը շարունակում է ավելանալ, իսկ մեզ մոտ անկման միտում ունի»,- ասել է Պուտինը։ 

Պուտինը մի հարցում իրավացի է, ըստ ՌԴ վիճակագրական ծառայության՝ հուլիսին ՌԴ-ում գնաճն իսկապես անկման միտում է դրսևորել։ Սակայն նա սխալվում է ԱՄՆ-ի մասով․ հուլիսին ԱՄՆ-ում գնաճը նույնպես նվազման միտում ուներ։ 

Միևնույն ժամանակ, մարտից՝ Ուկրաինա ՌԴ ներխուժման 2-րդ ամսից սկսած, Դաշնությունում, ի տարբերություն ԱՄՆ-ի, գրանցվել է գնաճի երկնիշ ցուցանիշ։

Օրինակ, ռազմական գործողությունների կես տարում ԱՄՆ-ում գրանցված գնաճի ամենաբարձր ցուցանիշը եղել է հունիսին՝ 9․1%, իսկ  ՌԴ-ում՝ ապրիլին՝  18%, այսինքն՝ կրկնակի բարձր, քան ԱՄՆ-ում գրանցված ցուցանիշը։

Ուկրաինական ցորենը՝ միայն հարուստ երկրների՞ն

Նույն ելույթի ընթացքում Պուտինն անդրադարձել է հուլիսի 22-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև Ստամբուլում հացահատիկային միջանցքի մասին համաձայնագրին ու պնդել, որ դրանից օգտվում են միայն ԵՄ-ի հարուստ երկրները, իսկ աղքատ երկրներին ուկրաինական ցորենով բեռնված ընդամենը «երկու նավ է հասել»։ 

«Ըստ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալների՝ ամենից շատ կարիքի մեջ գտվող երկրներ  ընդամենը երկու նավ է հասել, ընդգծում եմ՝ ընդամենը երկուսը՝ 87 նավից»,- ասել է Պուտինը։ 

Նա նշել է նաև, որ ՌԴ-ն մտադիր է ուկրաինական ցորենի արտահանման սահմանափակումների հարցը քննարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։  Ի դեպ, վերջինս վերահաստատել է Պուտինի այս հայտարարությունը՝ ևս պնդելով, թե ուկրաինական ցորենի արտահանման գործարքից աղքատ երկրները չեն օգտվում։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, հացահատիկային միջանցքի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր ուկրաինական ապաշրջափակված նավահանգիստներից ցորենով բեռնված 87 նավ է դուրս է եկել։ 

Դրանց մեծ մասը՝ 32 նավ, բեռնաթափվել է միայն Թուրքիայում, 30-ը՝ ԵՄ 9 երկրներում, և 25-ը՝ այլ երկրներում, այդ թվում՝ 6 նավ Եգիպտոսում, մեկական նավ՝ Եմենում, Սուդանում, Սոմալիում, Ջիբութիում, Լիբանանում։ 

Այսպիսով, Պուտինի պնդումը, թե հացահատիկային միջանցքի մասին համաձայնագրից օգտվում են միայն հարուստ երկրները, իսկ աղքատ երկրներին ուկրաինական ցորենով բեռնված ընդամենը երկու նավ է բաժին ընկել, չի համապատասխանում իրականությանը, թեև նավերի մեծ մասն իսկապես բաժին է հասել ոչ աղքատ երկրներին։ 

Նանե Մանասյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens