«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու», — հուլիսի 7-ի կառավարության նիստին, երբ հերթական անգամ քննարկվում էր ռազմավարական նշանակության Կապսի ջրամբարի կառուցման ու Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի տեղափոխման ծրագիրը, նման հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ ջրամբարի կառուցման հարցը պետության օրակարգում է հայտնվել 1980-ականներին, և Երրորդ հանրապետության մի շարք կառավարություններ զբաղվել են դրանով։