Մայիսի 1֊ից ընդդիմությունը բողոքի գործողություններ է սկսել: «Դիմադրություն» շարժման ղեկավարները պնդում են՝ իրենց շարժումն օրեցօր թափ է հավաքում և մարդիկ համախմբվում են հանուն իշխանության հեռացման։ Մյուս կողմից իշխանական թևը հայտարարում է, որ իշխանափոխության հանրային պահանջ չկա:
FIP.am-ը կփորձի հասկանալ, թե ինչ են այս ամենի մասին մտածում մեր համաքաղաքացները․ արդյո՞ք ընդդիմությանը հաջողվել է հանրային համախմբում ապահովել, որքանով են արդյունավետ ցույցերն ու անհնազանդության ակցիաները: