ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի նախկին փոխվարչապետը ամսական 62.5 հազար դրամով վարձակալում է Զեյթունի այգին

11:24, 13 Հնս, 2020

Երևանի Զեյթուն թաղամասի «Շատրվաններ» զբոսայգին զբաղեցնում է մոտ 1.5 հեկտար տարածք։ Այն ունի եռանկյունաձև հատակագիծ և պարփակված է Դավիթ Անհաղթ, Դրոյի, Ռուբինյանց և Ավետիս Ահարոնյան փողոցներով։ Այսօր այն գտնվում է անխնամ և լքված վիճակում։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ում պատասխանատվության տակ է գտնվում այգին և ինչ հանգամանքներում է Զեյթունի ամենամեծ կանաչ տարածքներից մեկն այս վիճակում հայտնվել։ 

Այգու առաջին վարձակալը

Զբոսայգին դեռ 2006-ի ապրիլին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ավագանու որոշմամբ 50 տարի ժամկետով վարձակալությամբ հանձնվել էր Աշոտ Տոնոյանին, որը «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատերն էր։ Տոնոյանը 2007-2012 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Նա մահացել է 2014-ի հունիսին։

2006-ին կնքված պայմանագրով Տոնոյանը պարտավորվել էր այգին բարեկարգել՝ ներդնելով 392 մլն դրամ և 50 տարվա ընթացքում 37.5 մլն դրամ վճարել համայնքի բյուջե։ Այսինքն, փաստացի, վարձակալության համար Տոնոյանը պարտավորվում էր վճարել տարեկան 750 հազար դրամ, իսկ ամսական՝ ընդամենը 62 500 դրամ։ 

Բարեկարգման աշխատանքների համար 392 մլն դրամի մոտ 40 տոկոսը՝ 170 մլն դրամը, Տոնոյանը պետք է ներդներ այգու տարածքի և հարակից մայթերի ծածկույթի փոփոխման համար։ Դրանից բացի, Տոնոյանը, որը պայմանագրում նկարագրվում էր որպես Քանաքեռ-Զեյթունում «պարկեշտ քաղաքացու և ազնիվ գործարարի բարի համբավ» ունեցող մեկը, պետք է վերանորոգեր այգու շատրվանները, կանաչապատ տարածքները, լուսավորությունը, ոռոգման ցանցը, տեղադրեր նստարաններ, աղբամաններ և կառուցեր հասարակական զուգարան։ Այս ամենը, ըստ պայմանագրի, պետք է արվեր երկու տարվա ընթացքում։

Միաժամանակ, համայնքն իրավունք ուներ (ունի) բարեկարգման աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով կազմակերպել ստուգայցեր և վարձակալից պահանջել փաստաթղթեր։ Վարձակալի կողմից բարեկարգման մասնակի՝ ոչ ամբողջական կատարվելու դեպքում, ըստ պայմանագրի, վարձակալության ժամկետը (50 տարի) պետք է նվազեր երեք տարով, իսկ վարձակալը պարտավորվելու էր երեք ամսվա ընթացքում կատարել պարտավորություններն ամբողջությամբ։ Իսկ դրանք կրկին չկատարելու դեպքում՝ ամեն եռամսյակը մեկ վարձակալության ժամկետը կնվազեր երեքական տարով։ 

Պայմանագիրն ուժի մեջ էր մտել պետական գրանցում ստանալու օրը՝ 2006-ի մայիսի 3-ին։

Ի՞նչ է արել Տոնոյանը

Քանի որ պայմանագրի կնքումից արդեն անցել է մեկ տասնամյակից ավել ժամանակ, դժվար է գնահատել, թե ինչքանով է Տոնոյանը կատարել իր պարտավորությունները։ Մեզ հասանելի աղբյուրներից մեկը Google Earth ծրագիրն է, որում տեղադրված արբանյակային լուսանկարները ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ կա ակներև բարեկարգում։ Սակայն միանշանակ չենք կարող ասել, որ բարեկարգումն ամբողջական է կատարվել։

Այգու արբանյակային պատկերները Google Earth ծրագրով, 2004 և 2008 թվականների դրությամբ

Fip.am-ը փորձեց Երևանի քաղաքապետարանից ճշտել` արդյո՞ք այգին պայմանագրով սահմանված ձևով է բարեկարգվել, և արդյո՞ք համայնքը ստուգել է բարեկարգման արդյունքները։ Սակայն մի քանի հարցումներից հետո մեր հարցերի պատասխանները այդպես էլ չստացանք։ 

Տոնոյանը այգին փոխանցում է Աղաբեկյանին

Տոնոյանը 2012-ի հոկտեմբերին, Երևանի քաղաքապետի թույլտվությամբ, 2006-ի վարձակալության պայմանագրով նախատեսված իր իրավունքներն ու պարտականությունները փոխանցել է «Սփեյսգրուպ» ՍՊԸ-ին, որի 100 տոկոս բաժնետերն Արթուր Աղաբեկյանն է։ Վերջինս Արցախյան պատերազմի ժամանակ եղել է ԼՂՀ պաշտպանության բանակի առաջին պաշտպանական շրջանի հրամանատար։ Աղաբեկյանը 2007-2009 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ ՀՅԴ-ից, իսկ 2012-2017 թթ.՝ Արցախի փոխվարչապետ։ 2017-ի հոկտեմբերից մինչ 2019-ի հունիս զբաղեցրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնը։ 2017-ին Աղաբեկյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։ 

Վարձակալության համար ինչպես Տոնոյանը, այնպես էլ այգին այժմ վարձակալող Աղաբեկյանին պատկանող «Սփեյսգրուպ» ՍՊԸ-ն, 2006-ի պայմանագրի համաձայն, տարեկան վճարում է 750,000 դրամ։ Այսինքն՝ մոտ 1.5 հեկտար մակերես ունեցող այգու համար նախկին ՀՅԴ-ական պատգամավորը և Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյան վճարում է ընդամենը 62,500 դրամ, այլ կերպ ասած՝ քառակուսի մետրի համար մոտ 4.3 դրամ:

«Սփեյսգրուպ» ՍՊԸ-ի գործունեությունը, ըստ պետական եկամուտների կոմիտեի կայքի (ՀՎՀՀ՝ 00877924), այժմ ժամանակավոր դադարեցված է։

Այգու սեփականաշնորհված հատվածը

Այգու վերին մասում՝ Ավետիս Ահարոնյան-Դրո խաչմերուկի մոտ, կա երկու շենք, որոնք սեփականաշնորհված են։ Դրանց հասցեներն են Դրոյի 2 և Դրոյի 2/3: Այսօր երկու տարածքներն էլ պատկանում են «Լայֆգրուպ» ՍՊԸ-ին, որի ներկայիս սեփականատերը ևս Արթուր Աղաբեկյանն է։

Fip.am-ն ուսումնասիրեց այս երկու շենքերի կադաստրային փաստաթղթերը՝ պարզելու, թե ովքեր, երբ և ինչ պայմաններով են դրանք սեփականաշնորհել։ Փորձել ենք նաև պարզել, թե արդյո՞ք դրանց սեփականաշնորհումը չի հակասում Հողային օրենսգրքին, մասնավորապես, արդյո՞ք դրանք սեփականաշնորհման ենթական էին, թե՞ ոչ։

Այսպես, Դրոյի 2 հասցեում տեղակայված սրճարանը, ըստ կադաստրային տվյալների, կառուցվել է 1978-ին։ Սրճարանը՝ առանց հողատարածքի, 1998-ի հունիսին Սեփականաշնորհման նախարարության կողմից վաճառվել էր Սամվել Սիմոնի Թովմասյանին 14.56 մլն դրամով (29,000 դոլար)։ Սրճարանի զբաղեցրած տարածքը (240 քմ), Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, 2005-ի մայիսին տասը տարով տրվել էր վարձակալության՝ տարեկան 3500 դրամով։ 

Երկու տարի անց՝ 2007-ի հուլիսի 12-ին, Երևանի քաղաքապետարանը սրճարանի (Դրոյի 2) և հարակից (Դրոյի 2/3) հողատարածքները՝ ընդհանուր 393 քմ, ուղղակի վաճառքով օտարել էր Թովմասյանին՝ 4.2 մլն դրամով, որը հողատարածքի կադաստրային արժեքն էր։ 

Թովմասյանն ութ օր անց՝ հուլիսի 20-ին, Դրոյի 2 հասցեում տեղակայված սրճարանը և 240 քմ հողատարածքը վաճառել է Աշոտ Տոնոյանին՝ 49 մլն դրամով (142,000 դոլար՝ այն ժամանակվա փոխարժեքով), և այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք համայնքը վնաս չի կրել ցածր գնով հողատարածքը վաճառելու արդյունքում։ 

Ինչ վերաբերում է հողատարածքի սեփականաշնորհմանը, ապա 2007-ի մայիսի 25-ի՝ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշման մեջ ասվում է, որ համաձայն ներկայացված տեղագրական սխեմայի՝ հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։ Սակայն 1998-ին սրճարանի (առանց հողամասի) սեփականաշնորհման պայմանագրում նշված է, որ օբյեկտը գտնվում է «այգու մեջ»։

Հարևանությամբ գտնվող Դրոյի 2/3 հասցեում տեղակայված շինությունն էլ սեփականաշնորհվել է 1997-ի հոկտեմբերին։ Սեփականաշնորհման նախարարությունը 272 քմ մակերեսով շինությունը 18.9 մլն դրամով (մոտավորապես 38,000 դոլար՝ այն ժամանակվա փոխարժեքով) վաճառել է Վանո Նորիկի Այվազյանին։ Վերջինս էլ 2000-ի հունվարին այն գրեթե նույն գնով՝ 19 մլն դրամով վաճառել է Զոհրաբ Բագրատի Գենոսյանին: Վերջինս 2006-ի մայիսին սրճարանը վաճառել է Տոնոյանին՝ 58.5 մլն դրամով (132,000 դոլար)։ Այս շինության հողատարածքը, ինչպես վերը նշեցինք, Տոնոյանը գնել էր Երևան համայնքից՝ 2007-ի հուլիսին։

2009-ին Տոնոյանն այդ շինությունն անհատույց օգտագործման է հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Ամուսնության պալատի («Զագս») տեղակայման նպատակով։ 2012-ի հուլիսին Տոնոյանը այս երկու շինությունները ներդնում է «Լայֆգրուպ» ՍՊԸ-ում, որի 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում այգու այսօրվա վարձակալը՝ Արթուր Աղաբեկյանը։

Այսօր Դրոյի 2 հասցեում գործում է Հայաստանի ֆուլ-կոնտակտ կարատեի ֆեդերացիայի Մուրադ Քսպոյանի մարզասրահը, իսկ Դրոյի 2/3 հասցեում գործում է մանկական սրճարան։

Անպատասխան հարցեր

Զեյթունի այգու պատմությունը ուսումնասիրելիս մի քանի հարցեր են առաջանում։

1) Արդյո՞ք Աշոտ Տոնոյանը այգին ամբողջությամբ բարեկարգել է այնպես, ինչպես պարտավորվել էր 2006-ի վարձակալության պայմանագրով։ Եթե ոչ, ինչո՞ւ չի կրճատվել նրան և այնուհետև այգու վարձակալ դարձած Արթուր Աղաբեկյանին պատկանող «Սփեյսգրուպ» ՍՊԸ-ի կողմից այգու վարձակալության ժամկետը՝ մի բան, որ պետք է արվեր ըստ պայմանագրի։ 

2) Նույնիսկ եթե վարձակալը այգին բարեկարգել է ամբողջությամբ, արդյո՞ք համայնքը վնաս չի կրում մոտ 1.5 հա մակերեսով այգին ամսական ընդամենը 62.5 հազար դրամով վարձակալության տալով։ 

3) Արդյո՞ք այգում կամ այգու հարևանությամբ գտնվող Դրոյի 2 և Դրոյի 2/3 հասցեներում տեղակայված օբյեկտների մոտ 400 քմ հողատարածքի սեփականաշնորհումը 2007-ին չի խախտել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը։ 

4) Արդյո՞ք մոտ 400 քմ հողատարածքի սեփականաշնորհումը կադաստրային արժեքով՝ մոտ 4.2 մլն դրամով, վնաս չի հասցրել համայնքին։ Այն ժամանակվա փոխարժեքով դա կազմում էր ընդամենը 12,400 դոլար։

Այս հարցերի հասցեատերը, թերևս, Երևանի քաղաքապետարանն ու իրավապահ մարմիններն են։

Հովհաննես Նազարեթյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens