ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հարցեր

Ինչ թեստեր են կիրառվում Հայաստանում և որքանով են դրանք ճշգրիտ․ պատասխանում ենք ընթերցողի հարցերին

15:32, 23 Մյս, 2020

Հայաստանում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արդյունավետության վերաբերյալ քննարկումները սկիզբ են առել համավարակի տարածմանը զուգահեռ։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ընթերցողից հարց էր ստացել, թե որքա՞ն է կորոնավիրուսի թեստերի ճշգրտությունը։ Ըստ ընթերցողին հասած տվյալների՝ այն մինչև 70 տոկոս է։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է կորոնավիրուսի թեստերի տեսակները և դրանցից յուրաքանչյուրի ճշգրտության չափը։

Ինչ թեստերով են ախտորոշում վարակը

Առկա է կորոնավիրուսի թեստավորման երկու տեսակ՝ վիրուսի առկայությունը ստուգող պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) կամ հակամարմինների առկայությունը ստուգող սերոլոգիական թեստեր։ 

Առաջինն օգտագործվում է պարզելու, թե անձը տվյալ պահին վարակվա՞ծ է, թե՞ ոչ, երկրորդը՝ թե արդյո՞ք վերջինս նախկինում վարակված է եղել և ապաքինվել։ Մարդու օրգանիզմում հակամարմիններ առաջանում են վարակումից 1-3 շաբաթվա ընթացքում, ուստի՝ այս թեստերը կարող են և ցույց չտալ, թե անձը տվյալ պահին վարակվա՞ծ է, թե՞ ոչ։ 

Վարակի առկայությունն ախտորոշող թեստերի տեսակից կախված՝ փոխվում է նաև դրանց ճշգրտության աստիճանը։ Սակայն ցանկացած հիվանդություն ախտորոշող թեստերը սխալվելու որոշակի հավանականություն ունեն։ Այսպես, 90 տոկոս զգայուն թեստերի պարագայում անգամ 10 տոկոս հավանականություն կա, որ մարդիկ կախտորոշվեն կեղծ դրական կամ կեղծ բացասական։ Առաջինն այն դեպքն է, երբ անձն իրականում վարակված չէ, սակայն թեստի արդյունքը եղել է դրական։ Երկրորդը՝ հակառակը․ մարդն իրականում վարակված է, բայց թեստի արդյունքը եղել է բացասական։

Վարակումը բացահայտող PCR (ՊՇՌ) թեստեր

Ըստ տարբեր աղբյուրների՝ ՊՇՌ թեստերը բնութագրվում են 70-90% զգայնությամբ և ավելի քան 95% առանձնահատկությամբ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներում այս թեստերը ներկայացվում են որպես ամենավստահելիները։

Այսինքն՝ չնայած նրան, որ այս ցուցանիշներն ամենաբարձրն են կորոնավիրուսը ախտորոշող թեստերի պարագայում, կեղծ արդյունք ստանալու հավանականություն ևս առկա է։ Սա կարող է կախված լինել նմուշառման և փորձի իրականացման ճշտությունից։

Կորոնավիրուսի այս ախտորոշումն իրականացվում է ՊՇՌ մեթոդի միջոցով: Վիրուսի կամ ավելի ճիշտ դրա ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առկայությունը որոշվում է մարդու բկանցքի և/կամ քթանցքի էպիթելիալ հյուսվածքների մեջ։

Արագ (ռապիդ թեստեր)

Մարտի 15-ին Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ պատրաստվում է ձեռք բերել 15 րոպեի ընթացքում կորոնավիրուսն ախտորոշող թեստեր։ Ավելի ուշ սկսեցին քննարկումներ այն մասին, որ այս թեստերն իրականում մեծ ճշգրտությամբ աչքի չեն ընկնում։

Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ այս թեստերը կարող են ճշգրիտ չլինել։ «Ռապիդ թեստերի արդյունավետությունը վերջնական որոշված չէ, հատկապես այս հիվանդության համար, ուրիշ հիվանդությունների համար էլ ռապիդ-թեստերը միայն կողմնորոշիչ են և վերջնական ախտորոշում չեն դնում»,- ասել էր նախարարը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ ռապիդ թեստերի արդյունավետությունը կախված է մի քանի գործոններից՝ հիվանդության առաջացման պահը, անձից վերցված նմուշի որակը, դրա մշակման ընթացքը և այլն։ COVID-19-ի թեստերի դեպքում, ինչպես  նաև այլ շնչառական վարակների ախտորոշման պարագայում, այս թեստերի զգայունությունը տատանվում է 34-ից 80 տոկոսի սահմաններում։

LAMP թեստեր

Բացի վերը նշված երկու հիմնական ախտորոշման եղանակներից, կա նաև ավելի քիչ տարածված իզոթերմալ ամպլիֆիկացիայի մեթոդով LAMP ախտորոշման եղանակը։ Այս եղանակը միջին տեղ է զբաղեցնում նախորդ թեստերի միջև թե՛ ճշտության, թե՛ դժվարության, թե՛ արագության առումով։ Այն թույլ է տալիս որոշել վիրուսի առկայությունը 1 ժամում։ Սրանք նպատակահարմար են այն իրավիճակներում, երբ անհրաժեշտ է արագ և ճշգրիտ արդյունք, սակայն տեխնիկական մեծ հնարավորություններ չկան։ Հայաստանը դեռևս չի կիրառում այս թեստերը կորոնավիրուսի ախտորոշման նպատակով։

Միաժամանակ, նշենք, որ որոշ երկրների առողջապահական կազմակերպություններ փորձում են ստեղծել շատ կարճ ժամանակում և մեծ ճշգրտությամբ կորոնավիրուսն ախտորոշող թեստեր։

Հայաստանի առողջապահության նախարարությունը թեստավորումը ներկայում իրականացնում է ՊՇՌ թեստերով, որոնք, ըստ նախարար Արսեն Թորոսյանի, ամենաարդյունավետն են։ Ներկայում նմուշառում իրականացվում է միայն բժշկական ցուցումով, իսկ վճարովի թեստերն արգելված են։ 

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արդյունավետությունը տարբեր է՝ կախված տեսակից, իսկ Հայաստանում ներկա պահին մեծ մասամբ օգտագործվում է թեստավորման ամենարդյունավետ տարբերակը՝ ՊՇՌ մեթոդով, որի ճշգրտությունը շուրջ 90 տոկոս է։

Անի Ավետիսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens