ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Կարագի գնի մասին վարչապետի հայտարարությունները հակասում են պաշտոնական վիճակագրությանը

18:57, 18 Մյս, 2020

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Կարագի մանրածախ իրացման միջին գինը 2018 թվականին կազմել է 4383 դրամ, 2019 թվականին՝ 3906 դրամ, իսկ ներկայում՝ 3680 դրամ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև կարագի գնին՝ նշելով, որ դրա այն նվազել է: 

«Կարագի շուկայում 2019 թվականի ընթացքում 2018 թվականի համեմատ կենտրոնացվածության աստիճանը նվազել է. առավել խոշոր իրացման ծավալ ունեցող ընկերության մասնաբաժինը 62 տոկոսից կրճատվել է՝ կազմելով 49 տոկոս: Միևնույն ժամանակ, կարագի մանրածախ իրացման միջին գինը 2018 թվականին կազմել է 4383 դրամ, 2019 թվականին՝ 3906 դրամ, իսկ ներկայում՝ 3680 դրամ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ 2018 թ․ համեմատ գնանկում է տեղի ունեցել 16 տոկոսով:

Փաշինյանը, բացի սա, նաև նշեց, որ նույնիսկ եթե կարագի գինն այս տարի բարձրանա, դեռ կշարունակի ավելի ցածր մնալ, քան նախորդ տարում էր։ «Երբ այս տարվա մարտին կարագի գինը 10 դրամով թանկացավ, աղմուկ աղաղակ էին բարձրացրել, բայց ոչ ոք չէր ասում, որ 2018-ին այդ գինն այնքան բարձր էր, որ հիմա ինչքան էլ թանկանա, դեռ 5 ամիս անընդհատ պետք է թանկանա, որ հասնի 2018-ի մակարդակին»,— ասաց Փաշինյանը։

Սակայն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ 2018 և 2019 թվականներին կարագի գների վերաբերյալ, չի համապատասխանում Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերին: 

Այսպես, ըստ ԱՎԿ տվյալների, կարագի միջին գինը 2018 թվականին վարչապետի նշած 4383 դրամի փոխարեն եղել է 5199 դրամ, իսկ 2019-ին՝ ոչ թե 3906, այլ՝ 5070 դրամ: 

2019-ի մարտին կարագի միջին գինը եղել է 5217 դրամ, իսկ այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ գնանկումը կազմել է 5․4 տոկոս: Ապրիլին մեկ կիլոգրամ կարագն արժեցել է 5060 դրամ:

Ըստ ԱՎԿ տվյալների՝ 2020 թվականի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ գնանկումը կազմել է 2․1 տոկոս` կազմելով 5060 դրամ: Մինչդեռ 2018-ի ապրիլին կարագի միջին գինը մեկ կիլոգրամի համար կազմել է 5207 դրամ, այսինքն՝ գնանկումը կազմել է շուրջ 2,8 տոկոս:

Հետևաբար՝ վարչապետի պնդումը, թե 2018-ի համեմատ կարագի գինը նվազել է 16 տոկոսով, չի համապատասխանում Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներին:

Անի Ավետիսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)