ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Բագրատյանը մանիպուլացնում էր. հնդիկները չեն «փոխարինում» հայերին

12:00, 10 Փտր, 2020

ՍԽԱԼ

Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը 2019-ի նոյեմբերի 20-ին «5-րդ ալիքի» եթերում, անդրադառնալով արտագաղթի նվազման մասին հայտարարություններին, պնդում էր արել, թե իրականում արտագաղթը կրկնապատկվել է, իսկ մեկնածների և ժամանածների դրական սալդոն Հայաստան եկած հնդիկների «հաշվին» է։ 

«35,000 այս տարի ինն ամսում գնացել է (2019 առաջին ինն ամսում երկրից հեռացածների թիվը- խմբ.)։ Այս տարի ինն ամսում եկել ա 37,519 հնդիկ։ Ես կարամ էս 35,000-ին էս 37-ը գումարեմ։ Բացի էն, որ հայերը շարունակում են գնալ՝ տեմպը չի նվազում, տեղի է ունենում ռակիրովկա՝ replacement, հայերը փոխարինվում են հնդիկներով»,- հայտարարել էր Բագրատյանը։ 

Հարցազրույցում Բագրատյանը ներկայացրել էր Հայաստան ժամանողների և մեկնողների թվերը՝ 2016, 2017, 2018 թվականներին, և դրանք համեմատել 2019-ի առաջին ինն ամսվա՝ հունվար-սեպտեմբերի հետ։ 

«Կա մեկնողների և եկողների տարբերություն, և կա այդ նույն թիվը Հայաստանի փաստաթղթերով։ 2016-ին այդ տարբերությունը -45 հազար է, Հայաստանի փաստաթղթերով քաղաքացիների դեպքում (ՀՀ անձնագրերով- խմբ.)՝ -54 հազար, 2017-ին թիվն իջնում է՝ -35 հազար, 2018-ին մենք ունենք +15 հազար մեկնողներ-եկողներ և ունենք -5 հազար հայկական փաստաթղթերով։ Եվ վերջապես 2019-ի ինն ամիսը՝ մենք ունենք տարբերություն -35 հազար՝ հայկական փաստաթղթերով մեկնողների և եկողների»,- ներկայացրել էր Բագրատյանը՝ պնդելով, թե եթե 2016-2018-ին Հայաստան տեղափոխվող հնդիկների թիվը քիչ էր, ապա 2019-ին արտագաղթի նվազումը Հայաստան եկած 37 հազար հնդիկների «հաշվին է»։  

Բագրատյանի այս պնդումը տարածվել էր tert.am, yerevan.today, 168.am, 7or.am և այլ կայքերում։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հրանտ Բագրատյանի ներկայացրած թվերը և պարզել՝ արդյո՞ք իրականում արտագաղթը կրկնապատկվել է, և արդյո՞ք դրական սալդոն Հայաստան տեղափոխված հնդիկների «շնորհիվ» է։

Ժամանած-մեկնածները

Այսպես, անդրադառնանք 2016-2018 թթ. Հայաստան ժամանածների և մեկնածների թվին։ 

Նշենք, որ Հրանտ Բագրատյանի կողմից ներկայացված թվերը հիմնականում մոտ են վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերին։

2016-ին Հայաստան ժամանածների ու մեկնածների թվի տարբերությունը եղել է -48,170, իսկ ՀՀ քաղաքացիները՝ -54,031։ 2017-ին եղել է -26,897, ՀՀ քաղաքացիները՝ -36,191, 2018-ին առաջին անգամ վերջին տարիներին Հայաստան ժամանածների թիվը մեկնածների թիվը գերազանցել է 15,317-ով, սակայն ՀՀ անձնագրերով մեկնումների ու ժամանումների տարբերությունը կրկին բացասական էր՝ -4585։ 

Սակայն Բագրատյանի կողմից 2016-2018 թթ. տվյալների համեմատությունը 2019-ի առաջին ինն ամսվա հետ (-35,549 ) ճիշտ չէ։ Համաձայն փետրվարի 5-ին հրապարակած՝ Հայաստանի ժողովրդագրական պատկերի Վիճակագրական կոմիտեի վիճակագրության՝ 2019-ի ամբողջ տարվա արդյունքներով եղել է ժամանողների և մեկնողների դրական տարբերություն. 10,506-ով ավելի շատ մարդ է մուտք գործել Հայաստան։ Եթե վերցնենք միայն ՀՀ քաղաքացիներին, ապա ՀՀ փաստաթղթերով (անձնագրերով) մեկնումների ու ժամանումների տարբերությունը շարունակում է բացասական մնալ՝ — 6,529։ 

Այս վիճակագրությունն էապես տարբերվում է Բագրատյանի ներկայացրած -35,000 թվից, որը միայն հունվար-սեպտեմբերին է վերաբերում։ Այդ շրջանում նման մեծ թիվն առաջին հերթին պայմանավորված է սեզոնային աշխատանքի մեկնողներով։ Այսինքն՝ Բագրատյանը ամբողջական պատկերը չի ներկայացրել։ 

Այստեղ նաև խոսք չի կարող լինել արտագաղթի տեմպերի կրկնապատկման մասին, քանի որ ՀՀ քաղաքացիների շրջանում արտագաղթի թիվը էականորեն նվազել է։ Եթե 2016-ին մոտ -48 հազար էր, 2017-ին՝ -36 հազար, ապա 2018-ին արդեն -4,500 էր, իսկ 2019-ին՝ -6,500։ 

Հնդիկները չեն փոխարինում հայերին

Հրանտ Բագրատյանը նշում է, որ 2019-ի առաջին ինն ամիսներին Հայաստան է եկել 37 հազար 519 հնդիկ՝ Հնդկաստանի քաղաքացի, ինչի հաշվին էլ ժամանածների և մեկնողների սալդոն դրական է։ 

Սակայն Հայաստան եկած հնդիկների մեծ մասն արդեն հեռացել է։ 

Ըստ միգրացիոն ծառայության ներկայացրած վիճակագրության, 2019-ին ավելի շատ Հնդկաստանի քաղաքացի լքել է Հայաստանը, քան ժամանել Հայաստան։ Այսպես, 2019-ին Հայաստան է եկել 38,735 Հնդկաստանի քաղաքացի և մեկնել 39,181-ը։ Տարբերությունը բացասական է՝ -446։ Այսինքն, 446-ով ավել հնդիկներ դուրս են եկել Հայաստանից, քան մուտք գործել Հայաստան։ 

Ինչ վերաբերում է մեկնածների և ժամանածների դրական սալդոյին, ապա միգրացիոն ծառայության տվյալներից պարզ է դառնում, որ մեծ մասամբ Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի քաղաքացիների մուտքերն են գերազանցում ելքերը, ինչի շնորհիվ էլ արտագաղթը պակասել է։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հրանտ Բագրատյանի պնդումները, թե Հայաստանում արտագաղթը կրկնապատկվել է, և մեկնածների ու ժամանածների դրական սալդոն Հայաստան եկած հնդիկների «հաշվին» է, չեն համապատասխանում իրականությանը։ 

Հովհաննես Նազարեթյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens