Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-includes/functions.php on line 6121

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 819

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 830
Ո՞րն է ՀԴՄ չտպելու իմաստը ռեստորանատիրոջ համար. Արշակ Զաքարյանը մոլորեցնում է - FIP.AM
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ո՞րն է ՀԴՄ չտպելու իմաստը ռեստորանատիրոջ համար. Արշակ Զաքարյանը մոլորեցնում է

18:26, 4 Փտր, 2020

ՍԽԱԼ

Անկախ, թե մենք ինչքան ՀԴՄ կխփենք՝ 10 մլն, թե 500 դրամ, մեր հաստատագրված վճարը նույնն է. Արշակ Զաքարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպին, երբ ՀԴՄ կտրոն է պահանջել, սակայն աշխատակիցները չեն կարողացել տրամադրել, ինչից հետո զանգահարել է Արցախի հարկային մարմիններին՝ պահանջելով տուգանել ռեստորանը։ 

«Ի դեպ, չնայած Արցախի Հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները հաստատագրված հարկ են վճարում, ՀԴՄ կտրոնի թողարկումը ամեն գործարքի համար պարտադիր է, որովհետև շրջանառության մի շեմից հետո հարկային վերահաշվարկ է տեղի ունենում: Իսկ շրջանառության շեմը վերահսկվում է ՀԴՄ կտրոններով», — գրել էր Փաշինյանը՝ հավելելով, որ այդ դեպքից հետո ռեստորանի սեփականատերը աղմուկ է բարձրացրել, թե վարչապետը հարկայինն ուղարկել է իր վրա: 

Պարզվում է՝ Փաշինյանը ընտանիքի հետ փետրվարի 2-ին այցելել էր Ari Resort ռեստորան, որը գտնվում է Երևան-Ստեփանակերտ ճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում: Ռեստորանի սեփականատերը «Դիրքերում» ֆիլմաշարի հեղինակ, ռեժիսոր Արշակ Զաքարյանն է։ Վերջինս դեռ փետրվարի 3-ին ֆեյսբուքյան իր էջում շուրջ 27 րոպե պատմել էր տեղի ունեցած միջադեպի մասին և նշել, որ իրենք հաստատագրված վճար են տալիս, ինչի դեպքում ՀԴՄ կտրոն տպելը որևէ նշանակություն չունի։ 

«Ես սիրալիր պատասխանում եմ՝ պարոն վարչապետ, ՀԴՄ ապարատը չի աշխատում։ Միանգամից ասեմ, որ մենք այստեղ Արցախի հարկային հաստատագրված հարկ ենք վճարում, այսինքն՝ ՀԴՄ չխփելու իմաստ գոյություն չունի, ՀԴՄ-ից չօգտվել, չտալ՝ անիմաստ է… Հայաստանի նման չէ այստեղ, և այս ռեստորանային համալիրը հաստատագրված վճար է տալիս։ Անկախ, թե մենք ինչքան ՀԴՄ կխփենք՝ 10 մլն, թե 500 դրամ, մեր հաստատագրված վճարը նույնն է։ Այս ամենը բացատրվում է պարոն վարչապետին և ասվում է՝ հո մենք մեր թշնամի՞ն չենք, որ Ձեզ ՀԴՄ չտանք, տեսնում եք, որ չի ստացվում», — մասնավորապես, նշել էր Զաքարյանը։

Վերջինս նշում է նաև, որ ՀԴՄ չտպելու հանգամանքը որևէ կերպ չի ազդում իր հարկային պարտավորությունների վրա, քանի որ ինքը հանդիսանում է հաստատագրված հարկ վճարող։ Սակայն Արցախի օրենսդրությունն այլ բան է նախատեսում։ 

Ի՞նչ է նախատեսում «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքը

Արցախի Հանրապետությունում հանրային սննդի գործունեությունը հարկվում է հաստատագրված վճարների հարկման ռեժիմով։ 

Հաստատագրված վճարը հարկ վճարողների կողմից իրականացվող որոշակի գործունեության համար պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող պարտադիր և անհատույց վճար է:

«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքի 4-րդ գլխում սահմանվում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարների մեխանիզմը՝ մասնավորապես, թե ովքեր կարող են հանդիսանալ պարտադիր հաստատագրված հարկ վճարողներ, և որ դեպքում չի կիրառվում հաստատագրված վճարի կարգը։

Հոդված 33-ում նշվում է, որ հաստատագրված հարկ վճարող չեն համարվում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող այն անձինք, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) սպասարկման մակերեսի 1 քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 200 հազար դրամը (սահմանային չափը)։ 

Այսինքն՝ եթե ենթադրենք, որ սուբյեկտն ունի 10 քմ մետր առևտրային տարածք,  ապա եռամսյակի համար հաստատագրված վճարը կգանձվի մինչև 2 մլն ապրանքաշրջանառության դեպքում, հակառակ դեպքում՝ տվյալ եռամսյակի համար վերահաշվարկ է կատարվում, և հարկը վճարվում է ոչ թե հաստատագրված, այլ ավելացված արժեքի հարկով և եկամտահարկով կամ շահութահարկով։

Ինչ վերաբերում է հաստատագրված վճարների չափին, ապա կախված սպասարկման սրահի մակերեսից, փակ կամ բացօթյա լինելու հանգամանքից, տեղանքից՝ կիրառվում են տարբեր գործակիցներ՝ հաշվարկն իրականացնելու և վճարման չափը սահմանելու համար (օրենքի 34, 35 և 36 հոդվածներ)։

Արցախում ևս ՀԴՄ կտրոն տրամադրելը պարտադիր է 

ԱՀ ֆինանսների նախարարության հարկային վարչարարության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ Արմինե Մուսայելյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե անգամ հաստատագրված վճար է վճարվում, ՀԴՄ կտրոն տպելը պարտադիր է։ «Որովհետև եկամտային հարկը հենց կախված է նրա արտացոլած եկամուտներից։ Անհատ ձեռնարկատերերը վճարում են տարեկան արդյունքներով եկամտային հարկ, որը յուրաքանչյուր ամսվա համար նվազագույնը 5000 դրամ է կազմում, բայց տարեկան կտրվածքով հաշվարկվում է եկամուտ՝ հանած ծախսեր, և ստացված զուտ շահույթից 10 տոկոս հարկ։ Հիմա եթե ինքը եկամուտը թաքցնի, պարզ է, չէ՞, որ հարկը կմնա նվազագույն 60,000 դրամ, իսկ եթե իրական եկամուտը ցույց տա, կարող է այդ 60 000-ից ավելին տա։ Ենթադրենք՝ ընդհանուր եկամուտը 2 մլն է, ծախսը 1 մլն է, այդ զուտ 1 մլն եկամտի 10 տոկոսը 100,000 կլինի, բայց կստացվի, որ 60,000 է  եկամտահարկ տալիս»,- ասաց նա: 

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Ari Resort ռեստորանի սեփականատեր Արշակ Զաքարյանի պնդումը, թե անկախ շրջանառության ծավալներից՝ վճարվող հարկը նույնն է, չի համապատասխանում իրականությանը, քանի որ որոշակի շեմ անցնելուց հետո հաստատագրված վճարն այլևս կիրառելի չէ։ Իսկ շրջանառության ծավալների ցուցիչը հենց տպված ՀԴՄ-ներն են։ 

Նելլի Լազարյան 

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens