ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

Երբ են կրկնվել ԱԺ նախագահների ողջույնի խոսքերը և ինչու

13:45, 24 Հնվ, 2020

ՃԻՇՏ

Օրերս համացանցում տարածվեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և նախկին նախագահ Արա Բաբլոյանի՝ ԱԺ կայքում հրապարակված ողջույնի խոսքերի համեմատությունը։ Հրապարակված լուսանկարում երևում էր, որ այդ ուղերձների տեքստը նույնն է։

Որոշեցինք ստուգել լուսանկարի իսկությունը և ուսումնասիրել, թե ԱԺ նախկին նախագահները կայքի այցելուներին ինչ ողջույնի խոսք են ուղղել մինչ այժմ։

Հանրապետական կուսակցության անդամ Արա Բաբլոյանը ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2017 թ. ապրիլից 2018 թ. Նոյեմբեր ամիսներին, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանն այդ պաշտոնում հաջորդել է նրան։ ԱԺ-ի պաշտոնական parliament.am կայքի արխիվն ուսումնասիրելիս իսկապես հաստատվեց, որ Արարատ Միրզոյանի ուղերձի տեքստը նույնն է, ինչ եղել է Բաբլոյանի ժամանակ։

Միրզոյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, Բաբլոյանի ողջույնի խոսքում որևէ փոփոխություն չի արվել. փոխվել է միայն ԱԺ նախագահի անուն-ազգանունը և լուսանկարը։

Ողջույնի ինչ խոսքեր են ուղղել ԱԺ նախկին նախագահները 

Ինչ վերաբերում է ԱԺ նախկին նախագահներին, ապա համացանցում հնարավոր  եղավ գտնել 6 ողջույնի խոսք՝ Արթուր Բաղդասարյանինը, Հովիկ Աբրահամյանինը, Սամվել Նիկոյանինը, Գալուստ Սահակյանինը, Արա Բաբլոյանինը և Արարատ Միրզոյանինը։

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-2006 թթ., նրան հաջորդել է ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանը, ում ողջույնի խոսքը բաց աղբյուրներում չի պահպանվել։

Թորոսյանին փոխարինել է ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը։ Վերջինս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ՝ 2008թ. սեպտեմբերից 2011թ. նոյեմբերը և 2012թ․մայիսից 2014թ. ապրիլը։ Նրա պաշտոնավարումների միջակայքում ԱԺ նախագահ է եղել ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը։

Ուսումնասիրելով  parliament.am կայքի արխիվը՝ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը չի կրկնում Արթուր Բաղդասարյանի տեքստը։ Սամվել Նիկոյանի՝ ԱԺ նախագահ դառնալուց հետո կայքը այցելուներին դիմում է նոր տեքստով՝ չկրկնելով նախորդին։

Սակայն, Հովիկ Աբրահամյանի՝ պաշտոնին վերադառնալուն զուգահեռ՝ 2012-2014 թթ., կայքում նորից հայտնվում է նույն այն ողջույնի խոսքը, որ կայքում տեղադրված էր նրա առաջին պաշտոնավարման՝ 2008-2011 թթ. ընթացքում։

Ողջույնի այս խոսքն «ամենաերկարակյացն» է կայքում։ Նույն այս ուղերձը տեսնում ենք նաև 2014-2017 թթ., այս անգամ, սակայն, ԱԺ հաջորդ նախագահի՝ Գալուստ Սահակյանի ստորագրությամբ։ Արա Բաբլոյանի՝ ԱԺ նախագահ դառնալուց հետո, տեքստը կրկին փոխվել է։

Ազգային ժողովից պարզաբանում են

Մեր հարցին, թե ինչն է պատճառը, որ ԱԺ նախագահների՝ parliament.am կայքում տեղադրված ողջույնի տեքստերը հաճախ կրկնվում են, Ազգային ժողովի աշխատակազմից պատասխանեցին. «ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքի վերափոխման և վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ գործող կայքում փոփոխություններ չեն կատարվել»։

Սակայն, ինչպես տեսանք, այս կրկնությունները չեն կարող պայմանավորված լինել զուտ տեխնիկական խնդիրներով, քանի որ, օրինակ, Գալուստ Սահակյանի ողջույնի խոսքը կայքում եղել և մնացել է նրա պաշտոնավարման ողջ ընթացքում։ Ավելին, այս դեպքում նույն տեքստի ստորին հատվածում փոփոխված է ոչ միայն ԱԺ նախագահի անուն-ազգանունը, ինչպես Արարատ Միրզոյանի դեպքում էր, այլև առկա է Սահակյանի ստորագրությունը, որ փոխարինել է Հովիկ Աբրահամյանի ստորագրությանը։

Մարգարիտա Ղազարյան

Հոդվածը հրապարակվել է ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Վոչդոգ լրագրության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հրապարակված հոդվածի բովանդակության համար։

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens