ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Ընտրություններ

Հանրապետականը 5 տարվա ծրագիրը չի իրականացրել 9 տարում

12:05, 10 Մրտ, 2017

Ընտրական գործընթացների կազմակերպման ողջ տրամաբանությունը կայանում է նրանում, որ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը հանրությանն են ներկայացնում Հայաստանի զարգացման իրենց տեսլականը պարունակող նախընտրական ծրագրեր, որոնց հիման վրա էլ հասարակությունը կատարում է իր ընտրությունը: Այսուամենայնիվ, շատ դեպքերում նախընտրական ծրագրերը ծառայում են զուտ քարոզչական նպատակների և երբեք էլ չեն իրականացվում:

Դրա վառ օրինակներից է 2008թ. նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված նախընտրական ծրագիրը, որով նախատեսված հիմնական թիրախային ցուցանիշները ոչ միայն չեն ապահովվել մինչև 2012թ., այլև դրանցից շատերը  շարունակում են անկատար մնալ առ այսօր: Ստորև հակիրճ ներկայացված է, թե ինչ խոստումներով է ՀՀ նախագահը եկել իշխանության և թե որքանով են դրանք կատարվել:

Տնտեսություն

Մակրոտնտեսական առումով Սարգսյանի թիմը 2008թ. նախընտրական ծրագրով խոսատացել էր  անվանական ՀՆԱ-ի ծավալները 2012թ. հասցնել նվազագուjնը 5.57 տրիլիոն դրամի: Այսուամենայնիվ, վիճակագրական տվյալները վկայում են, որ 2012թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է ընդամենը 3.99 տրիլիոն դրամ՝ մոտ 18%-ով պակաս, քան խոստացված էր: Ավելին, նախնական տվյալներով 2016թ. անվանական ՀՆԱ-ն կազմել է 5.06 տրիլիոն դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ աճելով ընդամենը 0.2%-ով, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ին չի հաջողվել ապահովել խոստացված տնտեսական աճը անգամ կառավարման երկրորդ շրջափուլում:

Համանման կերպով չի ապահովվել արտահանման ծավալների ավելացումը մինչև 3.8 մլրդ դոլար: Ըստ վիճակագրության 2016թ. դրությամբ արտահանման ծավալները չեն գերազանցել 1.8 մլրդ դոլարի սահմանագիծը, ինչը նշանակում է, որ 9 տարիների ընթացքում ապահովվել է թիրախային ցուցանիշի միայն կեսը:

Պետական բյուջե

ՀՀ արտաքին պարտքի շարունակական աճի պայմաններում իշխանություններին չի հաջողվել նաև ապահովել համախմբված բյուջեի ծախսերի խոստացված աճը մինչև 1.33 տրիլիոն դրամ: 2012թ. ՀՀ բյուջետային ծախսերը կազմել են 1.03 տրիլիոն դրամ, այն պարագայում, երբ 2008թ. սոցիալական արտաբյուջետային ֆոնդերը ներառվել են պետական բյուջեի կազմում՝ արհեստականորեն ավելացնելով դրա ծավալները:

Ծրագրի մեկ այլ կետով նախատեսված էր մինչ 2012թ. ավելացնել կրթության վրա կատարվող ծախսերը մինչև 195 մլրդ դրամ, իսկ առողջապահության վրա կատարվող ծախսերը՝ մինչև 106 մլրդ դրամ: Արդյունքում, 2016թ. պետական բյուջեով կրթության վրա կատարվող ծախսերը կազմել են 132 մլրդ դրամ (63 մլրդ դրամով պակաս), իսկ առողջապահության ծախսերը՝ 86 մլրդ դրամ (20 մլրդ դրամով պակաս):

Կենսամակարդակ 

Վերոնշյալից դժվար չէ գուշակել նաև, թե ինչպիսին է եղել կենսամակարդակի փոփոխության դինամիկան Հայաստանում: Նախ և առաջ, Հայաստանում գործազրկության մակարդակը անգամ լայնածավալ արտագաղթի պայմաններում չի նվազել՝ մնալով 18.5%-ի մակարդակում: Զուգահեռաբար, ծայրահեղ անարդյունավետ է եղել նաև աղքատության դեմ պայքարը: 2008թ. Սարգսյանի թիմը խոստանում էր մինչև 2012թ. նվազեցնել աղքատության մակարդակը մինչև 11.9 %, այնինչ այսօր Հայաստանի բնակչության 31.8% աղքատ է, որից շուրջ 2%-ը շարունակում է մնալ ծայրահեղ աղքատ:

Այդպիսով, կարելի է նշել, որ գրեթե բոլոր հիմնական տնտեսական ուղղություններով իշխանություններին չի հաջողվել հասնել իրենց իսկ կողմից առաջադրված թիրախային ցուցանիշներին: Հավանաբար հենց սա է պատճառը, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում Հանրապետական կուսակցությունը խուսափել է «թվային» խոստումներ տալուց:

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: #ընտրություններ2017economyelection programelectionselections2017GDP in ArmeniaSerzh SargsyanбедностьбезработицаВВПвнешний долг Армениивыборыгос. бюджетпредвыборная кампанияпредвыборная программапредвыборные обещанияРеспубликанская партия АрменииРПАСерж Саргсянэкономикаաղքատությունարտաքին պարտքգործազրկությունընտրություններՀանրապետական կուսակցությունՀՀԿՀՆԱնախընտրական խոստումներնախընտրական ծրագիրպետ․ բյուջեՍերժ Սարգսյակտնտեսություն

Related Posts

ՀԱՊԿ-ում գոյացած պարտքը չմարելու դեպքում Հայաստանին ֆինանսական տույժեր չեն սպառնում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՀԱՊԿ-ում գոյացած պարտքը չմարելու դեպքում Հայաստանին ֆինանսական տույժեր չեն սպառնում

12:02, 8 Օգս, 2024

Վերջին օրերին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցելու Նովոսիբիրսկում օգոստոսի 14-16-ին անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024», այնուհետև՝...

Փաշինյանը հեղափոխությանն է վերագրում մի բան, որը կար «նախկինների» ժամանակ
Մանիպուլյատիվ

Փաշինյանը հեղափոխությանն է վերագրում մի բան, որը կար «նախկինների» ժամանակ

11:38, 15 Մրտ, 2024

Մարտի 12-ին հրավիրած ասուլիսին լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի և «Սիվիլնեթի» համատեղ հետաքննության մասին,...

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակն ու հնարավոր սցենարները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակն ու հնարավոր սցենարները

14:54, 19 Սպտ, 2023

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Երևան քաղաքի ավագանու ընտրությունները, որի արդյունքում անցողիկ շեմը հաղթահարեցին ու ավագանու կազմ անցան թվով 5 քաղաքական...

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2
Տվյալների լրագրություն

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2

15:31, 18 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է անդրադառնալ Երևանի ավագանու ընտրության «լռության օրը»՝ սեպտեմբերի 16-ին, սոցիալական մեդիայում գովազդի միջոցով քարոզչություն իրականացրած էջերին։ ...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens