ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Ընտրություններ

Երկրապահի համագումարին տված խոստումների զավեշտը

18:27, 20 Փտր, 2017

Փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանը Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարին անդրադառնալով ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունը  նախընտրական սուտ խոստումներ չի տալու:

Արդ, վերհիշենք Սերժ Սարգսյանի ԵԿՄ նախորդ 10-րդ համագումարի ժամանակ տրված խոստումները:

Նաիրիտ

2014 թվականի ԵԿՄ համագումարին անդրադառնալով տնտեսական վիճակին Սերժ Սարգսյանը՝ հայտարարեց, որ Հայաստանը մտել է որոշակիության դաշտ և իրենք ունեն հստակ ծրագրեր: Ներկայացրած ծրագրերից մեկը նոր «Նաիրիտի» գործարանի կառուցումն էր և հնի վերագործարկումը:

«Եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն Նաիրիտի աշխատողներին, ապա մենք անկախ որևէ հանգամանքից այս տարի ամենայն հավանականությամբ սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցում, գոնե նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ: Նախնական պայմանագրերը կան և հնարավորության դեպքում հին Նաիրիտի գործարկում», — հայտարարեց Սարգսյանը:

Անցել է ավելի քան 3 տարի, սակայն որևէ նոր «Նաիրիտ» Հայաստանում չի կառուցվել: Ավելին, վարչապետ Կարեն Կարապետյանը իր նշանակումից օրեր չանցած շտապեց հայտարարել, որ հին «Նաիրիտի»  վերագործարկման որևէ ծրագիր չկա, իսկ պետությունը չի պատրաստվում զբաղվել այդ բիզնեսով:

Ավելին, այս օրերին Նաիրիտը պաշտոնապես սկսեց լուծարման գործընթացը:

Նոր գործարաններ

Երկրորդ չիրականացված խոստումը մեծ պղնձաձուլարանի կառուցումն էր: «2014 թվականին ավարտելու ենք լեռնաարդյունաբերության ոլորտում մի ծրագիր, ինչը հնարավորության է տալու ՀՀ-ում արտադրել  80-100 հազար տոննա պղինձ խտանյութում, իսկ դա այն կրիտիկական քանակն է, որ հնարավորություն է տալիս ունենալու մեծ պղնձաձուլարան, իսկ դա էլ իր հերթին հնարավոր է միայն ծծմբաթթվի վերամշակման գործարան ունենալով», — հայտարարեց Սարգսյանը:

Նշենք, որ 80 հազար տոննա պղինձ ստանալու համար անհրաժեշտ է մշակել մոտ 300 հազար տոննա պղնձի խտանյութ  (խտանյութի 28%-ը պղինձ է): 2014 թվականին Հայաստանում արտադրվել է 192 հազար տոննա պղնձի խտանյութ, իսկ 2015-ին արդեն մոտ 316 հազար տոննա, որը գերազանցում է Սարգսյանի նշած կրիտիկական քանակը:

Ընդերքի սպառման ծավալները աճել են նաև 2016 թվականին, սակայն ո´չ պղնձաձուլարան, ո´չ էլ ծծմբաթթվի վերամշակման գործարան Հայաստանում այդպես էլ չի կառուցվել:

Եվ անգամ ավելին

Հավելենք, որ եթե 2014 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 11,6 միլիարդ ԱՄՆ դոլար էր, ապա 2016 թվականին ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի այն կազմեց 10,7 միլիարդ:

Նվազել են նաև Հայաստանի արտաքին պահուստները: Եթե 2014 թվականին դրանք միջինում կազմում էին 1,8 միլիարդ դոլար, ապա այժմ համաձայն Կենտրոնական բանկի այդ թիվը պակաս է 1,7 միլիարդից:

Այլ կերպ ասած, ստացվում է, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում պնդեց, որ անիրագործելի խոստումներ չի տալու, զավեշտալի զուգադիպությամբ չեն իրագործվել Սարգսյանի նույն ԵԿՄ նախորդ համագումարում տրված խոստումները:

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: Nairitpresident’s promisesSerzh Sargsyanunfulfilled promiseYerkrapahАрменияЕркрапазаводыложные предвыборные обещанияНаиритпредвыборные обещанияРАСерж СаргсянԵրկրապահՀանրապետական կուսակցությունՀՀԿՆաիրիտնախընտրական խոստումներՍերժ Սարգսյանսուտ խոստումներ

Related Posts

Հիշեցնելով անհիշելին․ Աշոտյանը տարակուսելի հայտարարություններ է արել ընտրությունների մասին
Մանիպուլյատիվ

Հիշեցնելով անհիշելին․ Աշոտյանը տարակուսելի հայտարարություններ է արել ընտրությունների մասին

18:59, 11 Սպտ, 2020

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 9-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հարցականի տակ դնելով 2018-ի դեկտեմբերի 9-ի Ազգային...

ՀՀԿ-ի քաղաքական ամնեզիան և Ծառուկյանի դառը անցյալը
Սխալ

ՀՀԿ-ի քաղաքական ամնեզիան և Ծառուկյանի դառը անցյալը

20:30, 25 Հնս, 2020

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հունիսի 23-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում հայտարարել է,...

ՀՀԿ-ն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը չեղարկելու համար նամակ չի գրել
Լրատվական

ՀՀԿ-ն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը չեղարկելու համար նամակ չի գրել

12:05, 4 Հկտ, 2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունը Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ նամակներ է հղում, որպեսզի չեղարկվի հոկտեմբերի 7-ին Հայաստանում նախատեսված...

Ըստ հանրապետականների՝ ավագանու այս ընտությունները չեն տարբերվում նախորդներից
Պաշտոնական

Ըստ հանրապետականների՝ ավագանու այս ընտությունները չեն տարբերվում նախորդներից

16:28, 27 Սպտ, 2018

Ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո «Հանրապետական» կուսակցության մի շարք  պատգամավորներ մեկնաբանություններով հադնես եկան: ՀՀԿ պատգամավոր Վահրամ  Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens