ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

«Սասնա ծռեր», Ռոբերտ Քոչարյան և Վերին Լարս․ Շարմազանովը մանիպուլացնում է

11:06, 8 Օգս, 2018

Օրերս ՀՀԿ խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ում ստորագրահավաք էր սկսվել՝ ի պաշտպանություն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։ Ստորագրահավաքին միացել էին ավելի քան 40 պատգամավորներ։ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, իր հարցազրույցներից մեկում, անդրադարձել էր այս թեմային՝ նշելով,  որ եթե «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը փոխում են, ապա դատարանը, 45 պատգամավորի երաշխավորությունը հաշվի առնելով, պետք է փոխի նաև Քոչարյանի խափանման միջոցը։ Փոխխոսնակը նաև նշեց, որ  երկրորդ նախագահի ձերբակալության մեջ, ամենայան հավանականությամբ, քաղաքական դրդապատճառ կա։

«ՀՔԾ պետն ասում է՝ վտանգ է տեսնում, Քոչարյանը պիտի մնա անազատության մեջ, բայց «Սասնա ծռերը» օրը ցերեկով բանկոմատը ջարդում են, մարդ են խփում, պիտի ազատ արձակվեն, նրանց խափանման միջոցը փոխեն, իսկ պատգամավորների ստորագրության դեպքում՝ ո՞չ։  Ի՞նչ տարբերություն այս գործերի միջև», — նշում է Շարմազանովը։

«Սասնա ծռերի» և Քոչարյանի գործերը նո՞ւյնն են

Ինչպես հայտնի է՝ 2016թ-ի հուլիսի 17-ի վաղ առավոտյան լուր տարածվեց ՊՊԾ գնդի տարածքի գրավման մասին: Ավելի ուշ պարզվեց, որ գունդը գրավողները «Սասնա ծռեր» խմբի անդամներն են։ Այդ օրը  փոխհրաձգության հետևանքով զոհվել էր ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ավելի ուշ` Յուրի Տեփանոսյանն ու Գագիկ Մկրտչյանը: Գնդի գրավումից 2 շաբաթ անց՝ հուլիսի 31-ին, «Սասնա ծռերի» ավելի քան 3 տասնյակ անդամները հանձնվեցին իրավապահներին և կալանավորվեցին։ Սպանությունների համար մեղադրվում են Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։

ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց այժմ կալանքից ազատ են արձակվել զինված խմբի 22 անդամներ և ևս 4 հոգի, ովքեր մեղադրվում են խմբին օժանդակելու մեջ։ Սակայն 3 ոստիկանների  սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը շարունակում են կալանքի տակ մնալ։

Իսկ հիմա հիշենք, թե ինչի համար է կալանավորվել Ռոբերտ Քոչարյանը։ Այսպես՝
հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ 2008-ին «այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու» համար։ Հատուկ քննչական ծառայությունը համարում է, որ 0038 հույժ գաղտնի հրամանով և դրան հաջորդած քայլերով պաշտոնատար անձինք  Սահմանադրության խախտմամբ Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ: Խախտվել է այդ ժամանակ գործող Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։ Իսկ այս մեղադրանքը դասվում է առանձնակի ծանր հանցագործությունների թվին։

Այսպիսով ստացվում է, որ «Սասնա ծռերի» այն անդամները, որոնք մեղադրվում են սպանություն իրականացնելու համար, ազատության մեջ չեն, ինչպես իր հարցազրույցում  նշել է Էդուարդ Շարմազանովը,  նրանց խափանման միջոցը շարունակում է մնալ կալանքը։

Հարցազրույցի ընթացքում ԱԺ փոխխոսնակը անդրադարձել է նաև ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի հայտարարությանն այն մասին, որ Լարսի հատվածում մեքենաների կուտակման պատճառը Ռուսաստանից տրանսպորտային փոխադրամիջոցներով մեծ թվով զբոսաշրջիկների հոսքն է դեպի Վրաստան։ Շարմազանովը այս առիթով ասել է՝ «Փոխնախարարն ասում է՝ Լարսում 10 կիլոմետրանոց հերթ է, ասելու փոխարեն թող գնա բանակցի վրացական կողմի հետ»։

Մինչդեռ փոխնախարարն իր խոսքում նշում էր նաև, որ վարչապետի հանձնարարությամբ տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը մեկնել է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։

Օֆելյա Սիմոնյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: Ռոբերթ ՔոչարյանՍասնա ծռերՎերին Լարս

Related Posts

Ովքե՞ր են քաղաքական և խղճի բանտարկյալները. որոշ հստակեցումեր
Մանիպուլյատիվ

Ովքե՞ր են քաղաքական և խղճի բանտարկյալները. որոշ հստակեցումեր

10:35, 26 Հնս, 2017

Հայաստանում վերջին տարիներին ազատազրկված մի շարք անձանց հետ կապված գոյություն ունի տեսակետների բախում, թե արդյո՞ք այդ անձինք հանդիսանում են քաղաքական...

«Ելքը» ինքնահակասում է «Սասնա ծռերի» հարցում
Լրատվական

«Ելքը» ինքնահակասում է «Սասնա ծռերի» հարցում

18:28, 16 Հնս, 2017

Ընդդիմադիր «Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շուրջ մեկ շաբաթ առաջ հայտարարել է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողություններում...

ԵԱՏՄ ազատ շուկայի միֆը և մաքսային կաշառակերությունը Վերին Լարսում
Պաշտոնական

ԵԱՏՄ ազատ շուկայի միֆը և մաքսային կաշառակերությունը Վերին Լարսում

19:00, 10 Հնվ, 2017

Վերջերս հրապարակվել է ԵԱՏՄ-ի մասին պատմող գովազդային հոլովակ, որում, ի թիվս այլ ձեռքբերումների, նշվում է, որ, օրինակ, 2011թ․-ին բելառուսական Բրեստ...

Related Posts

Ովքե՞ր են քաղաքական և խղճի բանտարկյալները. որոշ հստակեցումեր
Մանիպուլյատիվ

Ովքե՞ր են քաղաքական և խղճի բանտարկյալները. որոշ հստակեցումեր

10:35, 26 Հնս, 2017

Հայաստանում վերջին տարիներին ազատազրկված մի շարք անձանց հետ կապված գոյություն ունի տեսակետների բախում, թե արդյո՞ք այդ անձինք հանդիսանում են քաղաքական...

«Ելքը» ինքնահակասում է «Սասնա ծռերի» հարցում
Լրատվական

«Ելքը» ինքնահակասում է «Սասնա ծռերի» հարցում

18:28, 16 Հնս, 2017

Ընդդիմադիր «Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շուրջ մեկ շաբաթ առաջ հայտարարել է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողություններում...

ԵԱՏՄ ազատ շուկայի միֆը և մաքսային կաշառակերությունը Վերին Լարսում
Պաշտոնական

ԵԱՏՄ ազատ շուկայի միֆը և մաքսային կաշառակերությունը Վերին Լարսում

19:00, 10 Հնվ, 2017

Վերջերս հրապարակվել է ԵԱՏՄ-ի մասին պատմող գովազդային հոլովակ, որում, ի թիվս այլ ձեռքբերումների, նշվում է, որ, օրինակ, 2011թ․-ին բելառուսական Բրեստ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens