ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Կառավարությունը ԱՄՆ դեսպանի խոսքը աղավաղել է

00:35, 26 Ապր, 2018

Ապրիլի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնական՝ primeminister.am կայքում հաղորդագրություն հրապարակվեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպման մասին: Կառավարության կայքում ԱՄՆ դեսպանի խոսքը գրել, հետո ջնջել են, իսկ ավելի ուշ խմբագրել և կրկին հրապարակել։

Առաջին հաղորդագրության մեջ մասնավորապես ասված էր, որ Կարեն Կարապետյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին, և նրանք քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր: Այդ ամենից հետո վարչապետի պաշտոնական կայքը մեջբերում է կատարել ԱՄՆ դեսպանի խոսքից: Ըստ primeminister.am-ի՝ Ռիչարդ Միլսն ասել է. «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»:

Մոտ երկու ժամ անց կառավարության ղեկավարի պաշտոնական կայքից հեռացվեց հրապարակումը: Մոտ կես ժամ անց մամուլի հաղորդագրությունը կրկին հրապարակվեց, սակայն առանց Ռիչարդ Միլսի անունից մեջբերման:

Ակնհայտ է, որ կառավարությունում սխալ մեջբերում են կատարել Միլսի խոսքից, որը շահեկան էր Կարեն Կարապետյանի համար, սակայն ֆեյսբուք սոցիալական ցանցում ծավալված բուռն քնարկումներից հետո այն խմբագրվեց:

Հ.Գ. Ավելի ուշ ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ պարզաբանմամբ, որում ասված է. «Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը Դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է: Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք»:

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: ԱՄՆ դեսպանատունԿարեն ԿարապետյանՀՀ ԿառավարությունՌիչարդ Միլս

Related Posts

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները

15:23, 19 Հլս, 2024

Այս տարվա մայիսի 23-ին կառավարության 04․05․2017 թ․ 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնցով պարզեցվեցին ՀԿ-ների ու ԶԼՄ-ների համար պետական գնումների...

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում

15:36, 8 Հլս, 2024

Մինչև 2023 թվականին Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանումը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվում էր մոտ 34․5 հազար ԱՀ քաղաքացի, իսկ...

ԱՄՆ դեսպանատունը հանել է ՀՀ որոշ վայրեր ուղևորությունների սահմանափակումները․ ԱԺ պատգամավորի գրառման հետքերով
Մանիպուլյատիվ

ԱՄՆ դեսպանատունը հանել է ՀՀ որոշ վայրեր ուղևորությունների սահմանափակումները․ ԱԺ պատգամավորի գրառման հետքերով

20:55, 2 Փտր, 2024

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փետրվարի 2-ին նախազգուշացրել է ՀՀ որոշակի...

Անկանխիկ թոշակն օգտագործելու հնարավորությունը սահմանափակ է ՀՀ բնակավայրերի մեծ մասում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անկանխիկ թոշակն օգտագործելու հնարավորությունը սահմանափակ է ՀՀ բնակավայրերի մեծ մասում

16:55, 11 Օգս, 2023

Այս տարվա հունվարից կենսաթոշակները, իսկ հուլիսից արդեն նպաստը և այլ հրատապ օգնությունները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վճարվում են...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens