ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

«Ղազարյան vs Ղազարյան»․ Էդգար Ղազարյանը կեղծիք ու մանիպուլյացիա է տարածում

13:57, 24 Սպտ, 2024

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

«Փաստերի ստուգման հարթակը», ընթերցողների խնդրանքների հիման վրա, ուսումնասիրել է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հեղինակային «Ղազարյան vs Ղազարյան» հաղորդման եթերները և դրանում հնչած առանձին հայտարարություններ։ 

Բացի այդ հաղորդման ձևաչափի խնդրահարույց լինելը, եթերների ժամանակ տարբեր հնարքների միջոցով Ղազարյանը պարբերաբար թույլ է տալիս մանիպուլյատիվ ու կեղծ պնդումներ, հանրային անձանց վերագրում խոսքեր, մտքեր, որոնք նրանք չեն հնչեցրել։ 

Սկզբնական շրջանում Ղազարյանի հաղորդումը մենախոսություն էր, նա ներկայանում էր որպես Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի «մշտական հյուր» ու հեռավար զրույց վարում նրա հետ։ Իր եթերներից մեկում նա բացատրում է, թե ինչու է ընտրել այդ տարբերակը․ ցանկացել է հյուրընկալվել Պետրոս Ղազարյանի հաղորդմանը, սակայն հրավեր այդպես էլ չի ստացել։ 

Այսպես, Էդգար Ղազարյանը մոնտաժի միջոցով անում է այնպես, թե ինքն իբր լսում է Պետրոս Ղազարյանի հարցերը՝ ուղղված նրա հյուրերին, ու ինքն էլ պատասխանում դրանց՝ յուրովի մեկնաբանելով հյուրի դիրքորոշումն այս կամ այն հարցի շուրջ։ 

Բացի այդ, Էդգար Ղազարյանը մեջբերում է Պետրոս Ղազարյանի կամ նրա որևէ հյուրի խոսքից հատվածներ, որոնք հաճախ կոնտեքստից կտրված են լինում, ու դրանց հիման վրա կառուցում միտքը, ինչի արդյունքում ստացվում է մանիպուլյատիվ կամ կեղծ պնդում։ Նա չի թաքցնում դրանց մանիպուլյատիվ լինելու հնարավորությունը, քանի որ իր երկրորդ հաղորդման մեջ նշում է․ «Այս նախագծի շրջանակներում ընտրում ենք նրա (նկատի ունի Պետրոս Ղազարյանի-հեղ․) հարցազրույցները այլ գործիչների հետ և տալիս դրան մեզ համար նախընտրելի պատասխաններ»։

Հինգերորդ թողարկումից հետո արդեն հաղորդման ձևաչափը փոխվում է․ նա ներմուծում է «բանավեճի ֆորմատը», գլխավոր դերակատարները՝ Ղազարյանները, նույնն են, բայց այս անգամ դարձյալ մոնտաժի միջոցով ավելանում է երրորդ կողմ․ Էդգար Ղազարյանն իրեն զետեղում է Հանրայինի հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցազրույցներում, հանդես գալիս որպես հաղորդման երրորդ հյուր ու կառուցում անիրական բանավեճ։ Տպավորություն է, թե Պետրոս Ղազարյանը բանավեճ է վարում երկու անձի հետ, որից մեկը Էդգար Ղազարյանն է։ Վերջինը «անիրական բանավեճում» միջամտում է իրական հյուրի ու Պետրոս Ղազարյանի զրույցին, հնչեցնում ռեպլիկներ հյուրի խոսքերին, յուրովի մեկնաբանում հյուրի խոսքը և հենց այդ պահերին հաճախ տարածում կեղծիք կամ մանիպուլյացիա։  

Մասնավորապես, նույն 5-րդ թողարկման հյուրը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, և նրան ուղղված Պետրոս Ղազարյանի հարցը վերաբերում էր հունիսի 12-ին ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախմանը։ Երբ Սիմոնյանն ասում է, որ կատարվածը «հարձակում էր Ազգային ժողովի վրա, Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության, ՀՀ ինքնիշխանության վրա», մոնտաժի միջոցով Էդգար Ղազարյանը սահուն մեջ է մտնում ու հայտարարում, թե ժողովուրդը Դեմիրճյան փողոցից չէր կարող գրոհել Ազգային ժողովը և դա անելու հեշտ ճանապարհը Բաղրամյան պողոտայից գրոհն էր։ «Դեմիրճյան փողոցից գրոհն անհնար էր, այնտեղ քարե պարիսպ էր, կանգնած էին դիմակավորված անձինք, մարտական զենքերով զինված զինվորականներ, չգիտեմ, երևի ադրբեջանական «Յաշմա» կամ «Կոմանդո» ստորաբաժանումներից․․․»,- միջամտելով Ղազարյան-Սիմոնյան հարցազրույցին՝ հայտարարում է Էդգար Ղազարյանը։ 

Ադրբեջանական «Յաշմա» և «Կոմանդո» ստորաբաժանումներն Էդգար Ղազարյանը հիշում է նաև հաջորդ՝ 6-րդ հաղորդման ընթացքում, երբ Պետրոս Ղազարյանի հյուրը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էր։ «Էդ տասնյակ հազարավոր զինվորականները, որ մարտական զենքերով զինված ․․․Ազգային ժողովի բակում ադրբեջանական չգիտեմ «Յաշմա», «Կոմանդո» զորամիավորումներ եք լցրել․․․(խոսքը հունիսի 12-ի դեպքերի մասին է-հեղ․)»,- ասել է Էդգար Ղազարյանը։

Ակնհայտ է, որ Էդգար Ղազարյանը կեղծիք է տարածում, քանի որ Հայաստանում ադրբեջանական որևէ ստորաբաժանում չի կարող լինել։ 

Մեկ այլ դրվագ․ Պետրոս Ղազարյանի հյուրը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը, նկատում է, որ 2015-ին ընդունված գործող Սահմանադրությունը «պարբերական ճգնաժամեր ստեղծող Սահմանադրություն է»։ Այս դիտարկմանն Էդգար Ղազարյանը հակադարձում է՝ վկայակոչելով Վենետիկի հանձնաժողովի գնահատականը, թե իբր «2015-ի Սահմանադրության նախագիծը ԵԽ անդամ պետությունների սահմանադրություններից լավագույններից մեկն է»։ Մինչդեռ հայտնի է, որ Վենետիկի հանձնաժողովը 2015-ի Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ մի շարք դիտողություններ ու մտահոգություններ էր հայտնել։ 

Նրա հաղորդման դիտումների քանակը միջինում 40 հազար է, եղել են հաղորդումներ, որ անցել են 100 հազարը։ 

Այսպիսով, տեխնիկական միջոցների կիրառմամբ, մոնտաժային հնարքներով Էդգար Ղազարյանը կառուցում է անիրական, շուրջ մեկ ժամ տևող բանավեճ, որի ընթացքում նա յուրովի մեկնաբանում է Պետրոս Ղազարյանի ու նրա հյուրերի խոսքը, հնչեցրած հայտարարությունները՝ տարածելով վիրավորանքներով համեմված կեղծիք ու մանիպուլյացիա։ 

Հասմիկ Համբարձումյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: Էդգար ՂազարյանմանիպուլյացիաՊետրոս Ղազարյան

Related Posts

Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը
Մանիպուլյատիվ

Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը

18:36, 28 Հնս, 2024

Հունիսի 28-ին Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի ճեպազրույցից մի հատված՝...

Որքան է ՀՀ տարածքը ըստ դասագրքերի, ատլասների և Պետրոս Ղազարյանի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Որքան է ՀՀ տարածքը ըստ դասագրքերի, ատլասների և Պետրոս Ղազարյանի

16:45, 21 Մյս, 2024

Մայիսի 15-ին Պետրոս Ղազարյանը հրապարակում էր արել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշում էր, թե 2014 թվականին հրապարակված դպրոցական ծրագրի «Աշխարհագրություն»...

ՀՀ-ն Արցախով չի անդամակցել ԵԱՏՄ-ին․ Ղազարյանը հակասում է Սարգսյանին՝ հորինելով Նազարբաևին չտրված պատասխանը
Սխալ

ՀՀ-ն Արցախով չի անդամակցել ԵԱՏՄ-ին․ Ղազարյանը հակասում է Սարգսյանին՝ հորինելով Նազարբաևին չտրված պատասխանը

15:17, 7 Սպտ, 2023

24 TV-ի սեպտեմբերի 6-ի հարցազրույցներից մեկի ընթացքում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը պնդել է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ...

Եռացատկորդը Եվրոպայի առաջնությունում չի հաղթել․ «Ա1+»-ի վերնագիրը մանիպուլյատիվ է
Մանիպուլյատիվ

Եռացատկորդը Եվրոպայի առաջնությունում չի հաղթել․ «Ա1+»-ի վերնագիրը մանիպուլյատիվ է

15:32, 21 Հնս, 2023

A1plus.am լրատվական կայքը հունիսի 21-ին լուր է հրապարակել՝ վերնագրում հայտնելով, որ «Եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթել է Եվրոպայի առաջնությունում՝ գերազանցելով Ադրբեջանի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens