ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՛ս երկիրը կարող է դառնալ Եվրոպական Միության անդամ

18:28, 1 Օգս, 2024

Հայաստանում 2024 թվականի հունիսին տեղի ունեցան խորհրդարանական լսումներ Եվրամիության անդամակցության համար հանրաքվե անցկացնելու թեմայի շուրջ: Fip.am-ը անդրադարձել էր այս հարցի շուրջ իշխող ուժի կարծիքներին: 

Հայաստանի եվրաինտեգրման շուրջ քննարկումները մեդիադաշտում շարունակվում են:  

Եվրամիության անդամ երկրների թիվը ներկայումս 27 է: Այդ երկրներն են՝ Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա,  Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա: 

ԵՄ անդամ էր նաև Մեծ Բրիտանիան, սակայն 2016 թվականի հունիսին սկսված Բրեքսիթի (Brexit) արդյունքում այդ երկիրը  որոշեց դուրս գալ ԵՄ կազմից: 2020 թվականի հունվարի 31-ից Մեծ Բրիտանիան այլևս ԵՄ անդամ չէ: 2013 թվականից ի վեր Եվրամիությունը նոր անդամ չի ունեցել, իսկ 2013-ին ԵՄ անդամություն ստացած երկիրը Խորվաթիան էր: 

Եվրամիության հետագա ընդլայնումը նույնպես հնարավոր է: Այն նախ և առաջ սահմանված է Եվրամիության պայմանագրի 49-րդ հոդվածով.

«Յուրաքանչյուր եվրոպական պետություն, որը հարգում է 2-րդ հոդվածում նշված արժեքները և պարտավորվում է դրանք խթանել, կարող է դիմել Միության անդամ դառնալու համար: Դիմումի մասին պետք է տեղեկացնել Եվրոպական Խորհրդարանին ու ազգային խորհրդարանականներին: Դիմող պետությունը իր դիմումը պետք է ուղղի Եվրոպական Խորհրդին, որը որոշում է կայացնում միաձայն՝ խորհրդակցելով Եվրոպական հանձնաժողովի հետ ու ստանալով Եվրոպական խորհրդարանի մեծամասնաությամբ կայացված համաձայնությունը»: 

Իսկ նույն պայմանագրի երկրորդ հոդվածում սահմանվում են մարդու արժանապատվության, ազատության, ժողովրդավարության, հավասարության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների, այդ թվում՝ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ հարգանքը: Միաժամանակ նշվում է, որ Եվրոմիության անդամ յուրաքանչյուր երկրում պետք է գերակշռեն բազմակարծությունը, հանդուրժողականությունը, արդարությունը, համերաշխությունը, կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը: 

Բացի վերոնշյալից, 1993 թվականին Եվրոպական խորհուրդը մշակեց որոշակի չափանիշներ, որոնց պետք է բավարարի ԵՄ անդամ դառնալու համար դիմող երկիրը: Այդ չափանիշները այլ կերպ անվանում են Կոպենհագենի չափանիշներ: 

Դրանցից առաջինը քաղաքական չափանիշն է: Պետությունը, որը դիմում է ԵՄ անդամ դառնալու համար, պետք է ունենա կայուն ինստիտուտներ, որոնք կերաշխավորեն ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների, այդ թվում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: 

Երկրորդը տնտեսական չափանիշն է: Երկիրը պետք է ունենա գործող շուկայական տնտեսություն և կարողություն հաղթահարել ԵՄ շուկայի մրցակցային ճնշմանը: 

Երրրոդ չափանիշը ենթադրում է, որ երկիրը պետք է ունենա վարչական ու ինստիտուցիոնալ ներուժ և ունակություն արդյունավետորեն իրականացնելու համար acquis-ը, որն ընդհանուր իրավունքների և պարտավորությունների ամբողջությունն է, և պարտադիր է ԵՄ բոլոր անդամ պետությունների համար: Այն ներառում է ԵՄ ամբողջ օրենսդրությունը, սկզբունքները և քաղաքական նպատակները, դրամական համակարգը, ԵՄ ընդունած բոլոր հայտարարությունները և բանաձևերը, միջազգային համաձայնագրերը և այլն: 

ԵՄ անդամակցության գործընթացն ընդգրկում է 3 հիմնական փուլեր, որոնք պետք է հաստատեն ԵՄ բոլոր երկրները: 

Նախ երկիրը, որը ԵՄ-ին միանալու ցանկություն ունի, պետք է անդամակցության դիմում ներկայացնի Եվրոպական խորհրդին: Այնուհետև Խորհուրդը Եվրոպական Հանձնաժողովին խնդրում է ստուգել թեկնածու երկրի ունակությունը անդամակցության չափանիշները բավարարելու համար: Հանձնաժողովի հանձնարարականների հիման վրա Խորհուրդը որոշում է, թե արդյոք այդ երկրին թեկնածու պետության կարգավիճակ է շնորհելու։ Սրանից հետո Խորհուրդը պետք է որոշի արդյոք սկսո՞ւմ է Եվրամիությանը անդամակցելու համար պաշտոնական բանակցություններ երկրի հետ։ Այս որոշման շուրջ պետք է համաձայնեն ԵՄ բոլոր անդամ երկրները: 

Անդամության բանակցությունների ընթացքում թեկնածու երկիրը պատրաստվում է իրականացնել ԵՄ օրենքներն ու չափանիշները: Բանակցությունների ընթացքում Հանձնաժողովը հետևում է այդ բարեփոխումների վերաբերյալ թեկնածուի առաջընթացի ընթացքին և պարբերաբար զեկույցներ ու հաղորդագրություններ է ներկայացնում դրա մասին Եվրոպական խորհրդին ու Եվրախորհրդարանին:

Բանակցությունների ավարտից հետո Հանձնաժողովը կարծիք է հայտնում այն մասին, թե արդյոք թեկնածու երկիրը պատրաստ է դառնալ անդամ պետություն: Եթե Հանձնաժողովը հաստատում է, որ թեկնածու երկիրը պատրաստ է, պատրաստվում է ԵՄ-ին միանալու պայմանագիր: Այդ փաստաթուղթը մանրամասն ներկայացնում է ԵՄ անդամակցության պայմանները: Ի վերջո պայմանագիրը կնքվում է, եթե երկու կողմերը՝ անդամակցության համար դիմող երկիրը և ԵՄ-ն՝ ի դեմս իր անդամ բոլոր երկրների, տալիս են համաձայնություն:

Այս պահին ԵՄ ընտանիքի անդամ դառնալու գործընթացում ներգրավված է 9 երկիր: Դրանք են՝ Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Մոլդովա, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա, Թուրքիա և Ուկրաինա: Միաժամանակ պոտենցիալ թեկնածու է Կոսովոն, որը 2022 թվականին դիմել է ԵՄ անդամության համար, սակայն դեռևս թեկնածուի կարգավիճակ չունի:

Մոլդովայի փորձը ԵՄ ինտեգրման գործընթացում 

Եվրամիությունը Մոլդովայի հետ համագործակցում է Եվրոպական հարևանության քաղաքականության և դրա արևելյան տարածաշրջանային մասի՝ Արևելյան գործընկերության շրջանակներում։ Մոլդովայի հետ համագործակցությունը Եվրամիությունը սկսել է 2014 թվականից։ 2014 թվականի հունիսին կնքվել է Ասոցացման համաձայնագիր և Խորացված ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր, իսկ ուժի մեջ է մտել 2016 թվականի հուլիսին։ Մոլդովան ԵՄ անդամակցության համար դիմել է 2022 թվականի մարտին։ 2022 թվականի հունիսի 17-ին Եվրոպական հանձնաժողովը Մոլդովայի՝ Եվրամիության անդամ դառնալու հեռանկարին ու թեկնածուի կարգավիճակ տալուն դրական կարծիք հայտնեց՝ Ուկրաինայի ու Վրաստանի հետ միասին։ Հունիսի 22-ին Եվրահանձնաժողովի կարծիքի հիման վրա Մոլդովային տրվեց Եվրոպական հեռանկար՝ ԵՄ անդամ 27 երկրների միաձայն համաձայնությամբ։ 

Եվրահանձնաժողովը ներկայացրեց 9 քայլեր, որոնք իր կարծքիով, պետք է կատարեր Մոլդովան դեպի Եվրամիություն ճանապարհին: 2023 թվականին ԵՄ ընդլայնման փաթեթի զեկույցներում առաջին անգամ ընդգրկվեց Մոլդովան՝ Ուկրաինայի ու Վրաստանի հետ: Այդ զեկույցում Եվրահանձնաժողովն առաջարկեց Եվրոպական խորհրդին բացել անդամակցության համար բանակցություները, այն պայմանով, որ Մոլդովայի Հանրապետությունը ամբողջությամբ կիրականացնի արդարադատության, հակակոռուպցիոն և ապաօլիգարխիզացիայի բարեփոխումները: 2023 թվականի դեկտեմբերից Եվրոպական խորհուրդը բացեց անդամակցության բանակցությունները Մոլդովայի հետ: Առաջին միջկառավարական համաժողովը, որի ժամանակ մեկնարկեցին անդամակցության պաշտոնական բանակցությունները, տեղի ունեցավ 2024 թվականի հունիսի 24-ին:  

Եվրաինտեգրման գործընթացը բովանդակային հարցերով ու տևողությամբ տարբեր է յուրաքանչյուր երկրի համար, որը դիմել է ԵՄ անդամ դառնալու հեռանկարով: Թուրքիան, օրինակ, ԵՄ անդամ դառնալու հայտ ներկայացրել է 1987 թվականին: Արդեն 25 տարի է Թուրքիան ԵՄ թեկնածու պետություն է, իսկ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները  տևում են 19 տարի: 

Վրաստանի դեպքում, օրինակ, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո Եվրամիությունը կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին։ 

Ալյոնա Հայրապետյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: ԵՄ-ՀայաստանԵվրոպական միություն

Related Posts

ԵՄ աջակցությունը Հայաստանին և գործընկերներին
Տվյալների լրագրություն

ԵՄ աջակցությունը Հայաստանին և գործընկերներին

13:52, 28 Հլս, 2021

Այս տարվա հուլիսի կեսերին Եվրոպական միությունը հայտարարեց Հայաստանին շուրջ 2.6 մլրդ եվրոյի աջակցություն տրամադրելու մասին՝ առաջիկա հինգ տարիներին հինգ խոշոր...

ԵՄ-ն 2․6 մլրդ եվրոն Հայաստանին հատկացվելու է տարատեսակ գործիքների միջոցով, այդ թվում՝ վարկային. Աշոտյանը մասամբ ճիշտ է
Մեծամասամբ ճիշտ

ԵՄ-ն 2․6 մլրդ եվրոն Հայաստանին հատկացվելու է տարատեսակ գործիքների միջոցով, այդ թվում՝ վարկային. Աշոտյանը մասամբ ճիշտ է

15:17, 21 Հլս, 2021

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ առաջիկա 5 տարիների համար Եվրամիության կողմից Հայաստանին...

Գերմանիայի դեսպանի խոսքը մամուլում սխալ է մեկնաբանվել
Լրատվական

Գերմանիայի դեսպանի խոսքը մամուլում սխալ է մեկնաբանվել

16:06, 15 Հնս, 2018

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հունիսի 14-ին կազմակերպած «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» խորագրով սեմինարի ժամանակ ելույթ է ունեցել...

Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին
Լրատվական

Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին

18:24, 20 Նյմ, 2017

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Զվեզդա» դաշնային հեռուստաընկերությունը  «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման նոյեմբերի 19-ի թողարկման շրջանակներում անդրադարձել է նոյեմբերի վերջին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝...

Related Posts

ԵՄ աջակցությունը Հայաստանին և գործընկերներին
Տվյալների լրագրություն

ԵՄ աջակցությունը Հայաստանին և գործընկերներին

13:52, 28 Հլս, 2021

Այս տարվա հուլիսի կեսերին Եվրոպական միությունը հայտարարեց Հայաստանին շուրջ 2.6 մլրդ եվրոյի աջակցություն տրամադրելու մասին՝ առաջիկա հինգ տարիներին հինգ խոշոր...

ԵՄ-ն 2․6 մլրդ եվրոն Հայաստանին հատկացվելու է տարատեսակ գործիքների միջոցով, այդ թվում՝ վարկային. Աշոտյանը մասամբ ճիշտ է
Մեծամասամբ ճիշտ

ԵՄ-ն 2․6 մլրդ եվրոն Հայաստանին հատկացվելու է տարատեսակ գործիքների միջոցով, այդ թվում՝ վարկային. Աշոտյանը մասամբ ճիշտ է

15:17, 21 Հլս, 2021

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ առաջիկա 5 տարիների համար Եվրամիության կողմից Հայաստանին...

Գերմանիայի դեսպանի խոսքը մամուլում սխալ է մեկնաբանվել
Լրատվական

Գերմանիայի դեսպանի խոսքը մամուլում սխալ է մեկնաբանվել

16:06, 15 Հնս, 2018

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հունիսի 14-ին կազմակերպած «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» խորագրով սեմինարի ժամանակ ելույթ է ունեցել...

Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին
Լրատվական

Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին

18:24, 20 Նյմ, 2017

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Զվեզդա» դաշնային հեռուստաընկերությունը  «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման նոյեմբերի 19-ի թողարկման շրջանակներում անդրադարձել է նոյեմբերի վերջին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens